ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
14.04.2024 | 11:01

12.04.2024 թ․

Հայկական թաղամասը կազմում է Երուսաղեմ քաղաքի մոտ մեկ վեցերորդ մասը։ Այն
2100 տարեկան է, իսկ քրիստոնեական պատկանելիությունը թվագրվում է հռոմեական
Կոստանտինոս կայսրի իշխանության տարիներից։ Երուսաղեմի հայ բնակչությունը
կրճատվում է հիմնականում հակահայ քաղաքականության պատճառով։
Այսօր հայ բնակչությունը շատ փոքրաթիվ է, բայց Հայկական թաղամասը մնում է
որպես սփյուռքի գործող ամենահին հոգևոր կենտրոն: Նույն բռնի գործողությունների
հետևանքով Ադրբեջանը ներխուժեց, կոտորեց հայերին և ահաբեկեց գրեթե ողջ հայ
բնակչությանը։ Մենք ստիպված թողեցինք 3000-ամյա Արցախը։ Այժմ կանգնած ենք
Երուսաղեմի Հայկական թաղամասի զգալի մասը կորցնելու վտանգի առաջ: Հայ
ժողովուրդը չի ցանկանում կորցնել իր ժառանգությունից նոր տարածք։
Մենք դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության օրինազանց փորձերը՝
բռնագրավելու օկուպացված Երուսաղեմի հին քաղաքում գտնվող հայ առաքելական
եկեղեցու անօտարելի մաս կազմող տարածքը, որի ժողովրդական անունն է «Կովերի
պարտեզ»։
Իսրայելի կառավարության գործողությունները ոստիկանական ուժերի
միջամտությամբ հայ հոգևորականների դեմ հարձակումներով մերժում են միջազգային
իրավունքը, ՄԱԿ-ի և միջազգային հանրության կոչերը։ Հայկական ժառանգությունը
Երուսաղեմի հին քաղաքի իսկական մասն է կազմում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
համաշխարհային ժառանգության ընդհանուր ցուցակում։
Մենք ընդունում ենք ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ
ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ անհանգստությունը և միանում ենք
հայտարարությանը։
Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին, ԵՄ, Գերմանիայի կառավարությանը և մյուս
մերձավոր դաշնակիցներին՝ իրենց վրա վերցնել հայ համայնքի հողային այս վեճի
իրավական պատշաճ ընթացքի երաշխավորումը։

Արևմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարություն

Վարչապետ Ա․Մկրտչյան

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ