Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

1921 թ. սկիզբ. հատված Տիրայր սրբազանի և Անդրանիկ Օզանյանի զրույցից

1921 թ. սկիզբ.  հատված Տիրայր սրբազանի և Անդրանիկ Օզանյանի զրույցից
25.02.2024 | 21:54

- Սրբազան, Կարսի աղետեն առաջ հայկական բանակը որքա՞ն զինվոր ուներ:

- 47.000 էին, զորավար ...

- Քանի՞ զորավար և սպա ունեինք:

- Տասի մոտ զորավարներ և հազարի չափ ալ այլ և այլ աստիճանի սպաներ:

- Կարսի բերդերը քանի՞ թնդանոթ ունեին:

- 300 հատ:

- Որչա՞փ արագահարուած (գնդացիր):

- Մոտավորապես 200 հատ: Կարսի բերդերեն երկու թնդանոթ միայն տասը վայրկեանի չափ խոսեցան և յետոյ լռեցան, թուրքերը եկան և 11.000 հայ գերիներ վերցրին:

- Թրքական ուժերը որչա՞փ էին, սրբազան: Լսած եմ, թե ութ հազար հոգի եղած են, իրա՞վ է:

- 7800 հոգի եղած է ամբողջը և այն ալ ոչ կանոնավոր զինուոր ...

Հատված 1921 թվականի սկզբին Տիրայր սրբազանի և Անդրանիկ Օզանյանի զրույցից

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4460

Մեկնաբանություններ