Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Գործընթացը մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

Գործընթացը մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
24.02.2024 | 13:30

Անընդհատ շրջանառվում է այն վարկածը, թե կենտրոնում գտնվող բուհերի շենքերը վերածվելու են հյուրանոցների: Ըստ երևույթին, այդ գործընթացը մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

ՈՒրեմն, կոնսերվատորիայի շենքի մի մասում շինարարություն է ընթանում:

Համաձայն շինարարներից ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջիններիս հանձնարարված է վերանորոգման ենթակա կոնսերվատորիայի շենքի յուրաքանչյուր սենյակում (լսարանում) կոյուղու և տաք ու սառը ջրի խողովակների մոնտաժ իրականացնել: Իսկ, թե ինչու է բուհի առանց բացառության բոլոր սենյակներում (լսարաններում) կոյուղի և տաք ու սառը ջուր անհրաժեշտ, դժվար չէ կռահել:

Հետաքրքիրն այն է, որ, եթե կոնսերվատորիան հյուրանոցի է վերածվում, ապա դա իրականացվում է հենց կոնսերվատորիայի հաշվին:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և տեղեկացված եղեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ