ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եթե չունես ոչ նյութական քաղաքակրթական հենք

Եթե չունես ոչ նյութական քաղաքակրթական հենք
18.02.2024 | 15:00

Ասում են՝ Մասիսը սար ա, էլի, հայրենասիրությունն էլ երկիրը մաքուր պահելու մեջ ա։

Այս նույն տրամաբանությամբ՝ այբուբենն էլ գծեր են, էլի։ Օրինակ, մեսրոպյան չլինի ու տեղը լատինական լինի, ինչ կլինի՞ որ։ Աշխարհին ավելի ինտեգրված կլինենք։ Կառավարությունում էլ հաշվել են՝ այբուբենային ինտեգրացիայի արդյունքում ՀՆԱ-ի 132.296% աճ կունենանք։

Բոլոր ժամանակների քաղաքակրթությունները սկսվել են սիմվոլներից։ Ամերիկացիներից սկսած՝ չկա մի կայացած ազգ, որը չունենա սրբազան սիմվոլներ։ Մենք էլ շատ «սովորական» ազգ ենք՝ ունենք մեր սրբազան սիմվոլները՝ Հայկը, Մասիսները, Այբուբենը, Տիգրան Մեծը, Խաչքարերը և այլ շատ բաներ։ Ուստի Արարատը մեզ համար սովորական սար չի, այլ սրբազան լեռ է։ Տիգրան Մեծը ոչ թե հերթական թագավորն է, այլ սրբազան արքաների արքան։

Ոչ մի ազգի խոսույթում չկա «նա կրթված է» խոսույթը, բայց փոխարենը առկա է «նա քաղաքակիրթ է» խոսույթը։ Ցիվիլ-ցիվիլիզացիա, հազարամյակներով կիրառվող տերմինն է։

Եթե դու նույնիսկ ամբողջ քաղաքի աղբն ես հավաքում և օրն էլ 20 անգամ լողանում ես, բայց ասում ես «դե սար ա, էլի», ապա դու առնվազն ցիվիլ չես։ Ավելին՝ եթե դու քո մեջ չունես ոչ նյութական քաղաքակրթական հենք, և քո քաղաքակրթվածի պատկերացումները հիմնվում են կենցաղային կատեգորիաների վրա, ապա դու քոչվոր, փնթի քնձխ տեսակ ես։

Հիմա՝ բուն մաքրության մասին։ Մեկը ինքն իրեն հարց տալի՞ս է, թե ինչու են, օրինակ, Հադրութի գյուղերը ավելի կոկիկ ու մաքուր, քան Արարատյան դաշտավայրի գյուղերը։ Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Հադրութում հայը դարերով ապրել է (էր) մեկ տեղում։ Հիմա չտես քաղքենիները գնում են Եվրոպա ու, ամեն գյուղի ցանկապատ տեսնելուց, նիրվանայի մեջ են ընկնում։ Սրանք չեն կարդացել, որ ժամանակին Փարիզում շատ սովորական բան էր աղբը միանգամից պատուհանից դուրս նետելը։

Եթե մենք կարողանանք առանց գաղթի մեկ տեղում ապրել, ապա ընդամենը մի քանի սերունդ հետո ունենալու ենք աշխարհի ամենակոկիկ բնակավայրերը։ Ինչ-ինչ, բայց մեր ազգը հաստատ հետադիմական չի ու գտնվում է ախարհի ամենաառաջադեմ ազգերի ցանկում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4059

Մեկնաբանություններ