Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Բոլոր պոպուլիստները հետապնդում են էգոիստական նպատակ

Բոլոր պոպուլիստները հետապնդում են էգոիստական նպատակ
09.02.2024 | 14:15

Պոպուլիզմը բազմադեմ ու բարդ կենդանի է, իսկ բոլոր տեսակի պոպուլիստները հետապնդում են որևէ կոնկրետ էգոիստական նպատակ։

Իսկ այդ նպատակները կարող են կապված լինել իշխանության և բիրտ ուժի տիրանալու հետ, որը համապառասխան բազա կստեղծի հետագայում նաև հարստության տիրանալու համար։

Եթե որևէ շանս չունես հարստության կամ իշխանության տեսակի որևէ բան ձեռք գցելու համար, ապա պետք չի հուսահատվել, քանի որ պոպուլիզմի համար կա ևս մի ճանապարհ, որը հաջողության դեպքում կարող է բերել փառքի նման ինչ-որ բան, որն էլ, այսպես թե այնպես, սրտի մխիթարանք է։

Բայց կա նաև միայն փառքի ձգտող պոպուլիզմի ավելի կատարելագործված՝ գիտական տեսակը, երբ գեներացնում ես գիտականանման արդյունքներ, որոնք կարող են հարմար գալ քաղքենու քիմքին, իսկ դրանց էքսպերտիզան վստահվում է գիտությունից հեռու, բայց դրա մասին լսած ամենագետներին։

Այսպիսով, կա հզոր պոպուլիզմ ու խեղճ պոպուլիզմ, և փսևդոգիտական պոպուլիզմը հենց այս վերջին տեսակի է, որը լրիվ տեղավորվում է «անճարը կերել է բանջարը» տարողունակ սկզբունքի մեջ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ