«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Պրոքսի պատերազմը՝ գլոբալ պայքարի հարկադրական գործիք

Պրոքսի պատերազմը՝ գլոբալ պայքարի հարկադրական գործիք
04.02.2024 | 12:06

1949 թ. օգոստոսի 29-ին Ղազախստանում փորձարկվեց խորհրդային ատոմային ռումբը։ Այդ պահից ի վեր գլոբալ մասշտաբի համաշխարհային կոնֆլիկտների հավանականությունը, ինչպիսինն` նախորդ երկու աշխարհամարտերն էին, երբ ուղիղ բախվում են գերտերությունները, հավասարեցվում էր զրոյի։ Ֆրանսիացի քաղաքական փիլիսոփա Ռայմոն Արոնը սառը պատերազմի բնութագրման ժամանակ դեռ նախորդ դարի 50-ականներին էր դիպուկ նկատել, որ հակամարտող ճամբարների միջև պատերազմն անհնար է, բայց և հնարավոր չէ խաղաղ գոյակցությունը, հակադրությունը շատ խորն է։ Հենց նոր իրավիճակը ծնեց պրոկսի պատերազմը` այլոց ձեռքով ռազմական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Վերակերպված պատերազմի առաջին օրինակը կորեական պատերազմն էր։ Ու այդ պահից ի վեր պրոքսի պատերազմը դարձավ գլոբալ պայքարի հարկադրական գործիք, իսկ փոքր պետություններն ու տարաբնույթ շարժումներն ու կազմակերպությունները՝ պրոքսի պատերազմի գործիք։

Պետությունների բարձրագույն լիգայում չխաղացող բոլոր երկրները այսօր էլ նախ և առաջ պրոքսի պատերազմում գործիք չդառնալու խնդիր պետք է լուծեն։ Սա առավելապես վերաբերում է նաև Հայաստանին, որը Ռուսաստանի և Իրանի հակառակորդների պատկերացումներում ընկալվում է հենց որպես այդպիսին։

Բիձինա Իվանիշվիլին այս առումով թեև ուշացած, բայց սթափություն փոխանցեց Վրաստանին, Ուկրաինայում ընտրեցին պրոքսի պատերազմում գործիք դառնալու ճանապարհը, Մոլդովան ու Մերձբալթյան երկրները կանգնած են խորը ապակողմնորոշման առաջ, Կենտրոնական Ասիայի երկրներն ու Ադրբեջանը «լողացող» քաղաքականությամբ առայժմ կարողանում են խուսանավել։ Հայաստանի պարագայում ամեն ինչ շատ ավելի անորոշ է. չկա պայմանական Իվանիշվիլի, իսկ ֆոբիաներ ունեցող «любитель»-ներից հավաքագրված իշխանության ուղեղը սահմանափակ հնարավորություններ է պարունակում` հասկանալու, թե ինչը նախ և առաջ չպետք է անել։ Օրինակ Հայաստանը մի քանի մեքենա բժշկական օգնություն է տրամադրել Խարկովի և Դնեպրոպետրովսկի ռազմաբժշկական հաստատություններին, կամ ինչպես ՊՆ ղեկավարն էր այսօր հայտարարարում` հայկական բանակի համազգեստը այսուհետ լինելու է ՆԱՏՕ-ական ստանդարտներով։ Խնդիրը հարցի զուտ բարոյական կամ էստեթիկ աննպատակահարմարությունը չէ, խնդիրը ռացիոնալիզմի վտանգավոր բացակայությունն է. Հայաստանի տրամադրած մի քանի տոննա ռազմաբժշկական օգնությունը Ուկրաինային հաղթանակ չի ապահովելու պատերազմում և ոչ էլ ՆԱՏՕ-ական համազգեստն է հայկական բանակը դարձնելու գոնե ՆԱՏՕ-ական թուրքական բանակին հավասար, բայց սա առաջ է բերելու անցանկալի հակազդեցություններ մեր երկրի և մեր բնակչության համար։ Եվ հենց սա, անկախ մեր կամքից, վեր է ածելու Հայաստանը պրոքսի պատերազմի գործիքի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ