ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նիկոլն իր ոհմակի հետ միասին անմիջական պատասխանատուն է լինելու գրեթե անխուսափելի պատերազմի

Նիկոլն իր ոհմակի հետ միասին անմիջական պատասխանատուն է լինելու գրեթե անխուսափելի պատերազմի
12.01.2024 | 12:18

Եվ այս անգամ հատուցումից՝ դաժան, բայց արդարացի պատժից չի խուսափելու

Նիկոլը, ինչպես արդեն հայտնի է, սադրեց Քառասունչորսօրյա պատերազմը, մինչ այդ, իր ոհմակի հետ միասին, նախապատրաստեց հայկական կողմի պարտությունը, պետական դավաճանությամբ պարտվողական պատերազմի արդյունքում թշնամուն հանձնեց Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը:

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ մեկ ներքին թշնամին, դարձյալ իր ոհմակի հետ միասին, հետագա գործողություններով և հանցավոր անգործությամբ, խորամանկ, նենգ, հայադավ քայլերով հասավ նրան, որ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանն ամբողջությամբ տիրի Արցախի Հանրապետությանը (վաճառեց կամ նվիրե՞ց Ալիևին, թե իրեն իշխանության բերած արտաքին ուժերի պահանջով հանձնեց, անշուշտ, կպարզեն իրավապահ համակարգի ոչ թե ներկայիս քաղաքական պոռնիկները, այլ միայն Նիկոլի իշխանությունից հետո ակնկալվող օբյեկտիվ, արդար քննությունը):

Հիմա, ի՞նչ է, հերթն արդեն Հայաստանի՞ն է հասել…

Անցած ժամանակաընթացքում Նիկոլը, իր ոհմակի հետ միասին, խորամանկ, նենգ, հայադավ հայտարարություններով ու գործողություններով, ներառյալ՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ բանակցություններով ու դրա շուրջ բարբաջանքներով, զիջողական ու պարտվողական քաղաքականությամբ, ինչպես նաև Հայաստան ՀԱՊԿ կամ ՌԴ խաղաղապահ զորքեր չհրավիրելու հանցավոր անգործությամբ նախապատրաստել, հասունացրել է նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գրեթե անխուսափելի ագրեսիան կամ, ավելի ճիշտ, լայնածավալ պատերազմը: Սադրե՛լ է Ադրբեջանին, որ գնա այդ քայլին:

Բացատրե՞նք սադրանքի մեխանիկան նրանց, ովքեր դա դեռ չեն հասկացել… Լսե՞լ եք՝ «ախորժակն ուտելիս է բացվում» արտահայտությունը… Երբ Նիկոլը և իր ոհմակն Արցախը հանձնեցին Ադրբեջանին, չգիտեի՞ն այդ մասին… Չգիտեի՞ն Ալիևի, Ադրբեջանի գայլային ախորժակը, չգիտեի՞ն, որ Ալիևն Արցախին տիրելուց հետո, իր դիրքերն ավելի ամրապնդված զգալով («ավելի», որովհետև Ալիևն իր դիրքերն ամրապնդված է զգացել դեռ 2018- ին Նիկոլի իշխանության գալով), փորձելու է Սյունիքում միջանցք բացել, տիրել նաև Սյունիքին, Գեղարքունիքին, Տավուշին, Արարատին, Երևանին… Չէի՛ն կարող չգիտենալ, այս մասին իրենց բազմիցս հրապարակայնորեն ասվել է:

Նիկոլը և իր ոհմակը երբևէ չէի՞ն կարդացել պանթյուրքիզմի և պանթուրքական ծրագրի մասին, որպես երկրի ղեկավար դիրքեր զբաղեցնողներ, գոնե նվազագույն, համացանցային գիտելիքներ չունեի՞ն այս մասին: Չէի՛ն կարող չունենալ:

Նիկոլի ու նրա ոհմակի արածը նման է գրգռված ցլի դիմաց կարմիր լաթ թափահարելուն, միայն թե, ցլի դիմաց ոչ թե իրենք են, այլ Հայաստանը: Նրանց վարած հանցավոր քաղաքականությունը նման է ղզղնած տղամարդու դիմաց բարեկազմ աղջկա մերկանալուն ու սեթևթանքին, կամ մերկապարուհու գրգռիչ պարին: Պարզ չէ՞, թե դրանից հետո ինչ կանի այդ տղամարդը… Միայն թե, ցավոք, աղջկա կամ մերկապարուհու դերում ոչ թե Նիկոլն է իր Էռատոյի և ոհմակի հետ միասին, այլ Հայաստանը: Հայության ներքին թշնամիները, որպես զոհ, Հայաստանին են դեմ տվել Ադրբեջանին միանգամայն սպասելի գործողությունների համար:

Կոպիտ, տգեղ, բայց ճիշտ համեմատություն է, հարկադրված համեմատություն, որպեսզի ոմանք, մասնավորապես նիկոլազոմբիներին նկատի ունենք, վերջապես հասկանան սադրանքի մեխանիկան, իսկ եթե, այսուհանդերձ չհասկանան, հետո թող չոռնան իրենց զավակների միանգամայն սպասելի կորստի համար:

Ավելորդ չենք համարում 1- 2 մեջբերում կատարել դեռ 2021թ. օգոստոսի 17-ին «Ֆեյսբուք»- ի իր էջում քաղաքագետ, պատմաբան, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի կատարած հետևյալ գրառումից .

«Իլհամ Ալիևը բաց ու շիտակ ասում է, թե իրեն ինչի համար են պետք «կոմունիկացիաների ապաշրջափակումն» ու այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»՝ որպեսզի «ադրբեջանցիներին վերադարձնի» (առայժմ) Սյունիք և Վարդենիս, այլ կերպ ասած՝ զավթի Հայաստանի այդ մարզերը։ Ալիևը հայտարարել է, որ այդ խնդիրը լուծելու է հաջորդ փուլում (https://ru.armeniasputnik.am/…/Aliev-prigrozil-Armenii… )։

Իսկ եթե մի սև օր թուրքերին, այնուամենայնիվ, հաջողվի գրավել բլկտված Հայաստանի այդ մարզերը, ապա կասկած չկա, որ նրանք անմիջապես դնելու են արդեն Երևանը գրավելու խնդիրը՝ այնտեղ էլ ադրբեջանցիներին «վերադարձնելու»‰ համար»։

Արմեն Այվազյանի հավաստմամբ, «Ներկայիս կապիտուլյանտական ու խամաճիկային իշխանությունն էլ, երկիրն անհապաղ համըդնհանուր ռազմական ճամբարի վերածելու, ժողովրդին զինելու, պահեստազորային ու աշխարհազորային մեծաքանակ ուժեր կազմավորելու փոխարեն, դարձյալ, ինչպես և 2020 թ. պատերազմից առաջ, զբաղված է մարդկանց ուշադրությունը շեղելով և իր դրսի տերերի պատվերը հլու-հնազանդ կատարելով։ Այսպես երկար շարունակվել չի կարող»։

Հիմա ճիշտ ժամանակն է Նիկոլին հարցնելու՝ հը՞, ի՞նչ եղավ «խաղաղության պայմանագիր» (ըստ էության, պատերազմի պայմանագիր) կոչվածը կամ, ավելի ճիշտ, «խաղաղության պայմանագիրդ», քանի որ ինքն է այդ հանցավոր ձեռնարկի նախաձեռնողը (հնարավոր է, ԱՄՆ- ի պետդեպարտամենտի հետ միասին) և հայտնի ջատագովը: Ուղարկելո՞ւ ես միսիոներիդ (Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևին կամ գործակալ Օմեգային) ԱՄՆ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները շարունակելու, թե՞ ադրբեջանական հեռուստաալիքներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցից հետո, գոնե դրանից հետո մտափոխ ես եղել:

Եվ ահա թե ինչ հայտնի դարձավ վերոնշյալ հարցազրույցի վերաբերյալ այսօր գիշեր ռուսական մի շարք հեղինակավոր ԶԼՄ- ների հրապարակումներից: Նրանցից, օրինակ, РБК– ն «Ադրբեջանի նախագահը նշել է Հայաստանի հետ սահմանի բացման պայմանը» վերտառության ներքո գրել է .

«Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա Բաքուն Հայաստանի հետ սահմանը չի բացի որևէ այլ վայրում։ Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանից Ադրբեջան (Հայաստանով դեպի Նախիջևան) մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման»: «Հակառակ դեպքում Հայաստանը ընդմիշտ փակուղային կմնա»,- ասել է Ալիևը: Նա կարծում է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չսկսվի, Հայաստանի իշխանությունները «դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»»։

Ալիևի ասածից՝ «Ադրբեջանից Ադրբեջան (Հայաստանով դեպի Նախիջևան) մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման», ակնհայտ է, որ նա պահանջում է ոչ թե Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ճանապարհ, ինչը նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կամ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության 9- րդ կետով, այլ հենց միջանցք՝ Ադրբեջանի կողմից այն ոչ միայն օգտագործելու, այլև տիրապետելու իրավունքով, որտեղով մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման: Սա միանշանակ ու կոպտորեն հակասում է նոյեմբերի 9- ի հիշյալ փաստաթղթի 9- րդ կետին:

Ադրբեջանին Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելուն ավելի վաղ, գաղտնի «խաղի» սցենարին համապատասխան, նույնիսկ Նիկոլը և նրա իշխանության մի քանի պաշտոնյաներ են քանիցս հրապարակայնորեն դեմ արտահայտվել: Ալիևի ասածից պարզ է նաև, որ նա դեմ է Հայաստանի հետ նույնիսկ մեր երկրի համար ստորացուցիչ և ոչ հեռավոր ապագայում կործանարար պայմաններով «խաղաղության պայմանագիր» կնքելուն և շարունակում է համառորեն միջանցք պահանջել, առանց որի, բացառում է Հայաստանի հետ սահմանը և, ընդհանրապես, բոլոր կոմունիկացիաները բացելը:

Ավելին. Ալիևի խրոխտ հարցազրույցից, ինչպես նաև նախկինում նրա մի շարք հայտարարություններից դժվար չէ հասկանալ, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է առաջիկայում, հենց պատեհ ժամանակը գա, ուժով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», տիրել նաև Հայաստանի այլ տարածքների, ինչպես նաև կատարել Ռուսաստանի համար Հարավային Կովկասում 2- րդ ճակատ բացելու իր անդրօվկիանոսյան տերերի պատվերը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ