ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Պրոակտիվ ռեգիոնալ քաղաքականության պարագայում կարող ենք հաղթահարել տարածաշրջանային մեկուսացումը

Պրոակտիվ ռեգիոնալ քաղաքականության պարագայում կարող ենք հաղթահարել տարածաշրջանային մեկուսացումը
16.11.2023 | 14:00


ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սիրիայում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։

Այլ պարագայում, եթե վստահ լինեի, որ ՀՀ ներկա իշխանությունները առնվազն ունեն ռազմավարական հաշվարկ և պատկերացնում են իրենց քայլերի արդյունքում հնարավոր ռիսկերն ու գիտեն այդ ռիսկերի կառավարման մեխանիզմների ամբողջ ճանապահային քարտեզը, ի սրտե կողջունեի, որովհետև սա ռեգիոնալ քաղաքականության ակտիվացման համար անհրաժեշտ քայլ կարող է լինել, որը Հայաստանին կմղի դեպի պրոակտիվ ռեգիոնալ քաղաքականության։

Սակայն, հաշվի առնելով ներկա իշխանությունների քաղաքական և դիվանագիտական «կապիտալը», մտահոգություն ունեմ, որ որևէ ռիսկ հաշվարկված և կառավարելի չէ իրենց կողմից։

Սիրիան Մերձավոր Արևելքում անվտանգային կարևոր կենտրոններից մեկն է եղել և այսօր փորձում է վերականգնել իր այդ ստատուսը, ինչը դեմ է Արևմուտքի շահերին, և պատահական չէ, որ այս օրերին Ֆրանսիայի դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։ Սա լուրջ ջրբաժանի նման գործընթաց է:

Հայաստանի այսպիսի չհաշվարկված քայլերը կարող են առաջացնել ճգնաժամ Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններում, իսկ քանի որ Հայաստանի ներկա իշխանությունները, որպես Հայաստանի անվտանգության ճարտարապետության մասնակից և երաշխավոր, տեսնում են Արևմուտքին, որը ուղեկցվում է ՀՀ-ՌԴ հարաբերությունների ճգնաժամով, ապա էական ռիսկեր են առաջանում։ Եթե հաշվի առնենք, որ մեր թշնամիները քնած չեն և կարող են լրացուցիչ կնճիռներ ստեղծել Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններում, օգտագործելով ցանկացած միջադեպ ճիշտ այնպես, ինչպես աշխատեցին հայ-ռուսական հարաբերությունների դեմ, ապա վտանգները կլինեն իրական։

Սրանով հանդերձ, կարծում եմ, որ հաշվարկված քայլերի դեպքում կարևոր է Սիրիայի հետ հարաբերությունների զարգացումը և ռեգիոնալ մակարդակում համագործակցության հարթակի նախաձեռնումը։ Այլ կերպ ասած, պրոակտիվ ռեգիոնալ քաղաքականության պարագայում մենք կարող ենք ոչ միայն հաղթահարել տարածաշրջանային մեկուսացման քաղաքականությունը, այլև լրացուցիչ անվտանգության բարձիկներ կստեղծենք, բայց կրկին` պայմանով, որ կարողանանք հավասարակշռել և մտածված քայլերի հաջորդականությամբ հաղթահարել հնարավոր բոլոր ռիսկերը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 14000

Մեկնաբանություններ