«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Պուտինն ուզում է վիժեցնել Արևմուտքում ձեռք բերված պայմանավորվածությունների և Ալիև էֆենդու ամբիցիաների զգալի մասը, որոնց կողմ է փաշինյան նիկոլը

Պուտինն ուզում է վիժեցնել Արևմուտքում ձեռք բերված պայմանավորվածությունների և Ալիև էֆենդու ամբիցիաների զգալի մասը, որոնց կողմ է փաշինյան նիկոլը
13.10.2023 | 20:58

Ժողվարչապետ փաշինյանը Բիշքեկ չգնաց, որտեղ կարող էր ԱՊՀ գագաթաժողովում հանդիպել Պուտինին, եռակողմ հանդիպում անցկացնել Ալիևի մասնակցությամբ: Այս կապակցությամբ Ալիև էֆենդին ասել էր, թե ժողվարչապետը գնում է Իսպանիա, Ադրբեջան է քննարկում առանց Ադրբեջանի, բայց ահա Բիշքեկ չի գալիս:

Ճիշտ է ասում էֆենդին, չես հակաճառի: Ինչու՞ ՀՀ ժողվարչապետը խուսափեց Բիշքեկի հանդիպումից:

Կարծիք կա, թե, իբր, ամաչում է Պուտինից, դե, ի վերջո, շատ է խաբել: Բայց դա սխալ կարծիք է՝ Նոր Հայաստանի ժողվարչապետը չի կարող ամաչել, քանզի ամոթ չունի, նա ամոթից, նամուսից ի ծնե զուրկ խայտառակ անձնավորություն է:

Բիշքեկից թռնելու պատճառը մեկ այլ բանից խուսափելն էր, այն է՝ որ հանկարծ Պուտինը նոր, հայանպաստ պայմանավորվածություն չպարտադրեր փաշինյան-Ալիև եղբայրական տանդեմին:

Հիշեցնեմ, որ ժամանակին Պուտինը դրանց պարտադրել էր հրաժարվել Արցախի կարգավիճակի հստակեցումից խաղաղության պայմանագրում, բայց Պրահայում սրանք, մեղմ ասած, թռչեցին Պուտինի գլխից, և ժողվարչապետն ունեցավ ահագին գլխացավ, Արցախի վերջնական հանձնումը շատ թանկ նստեց նրա նյարդային համակարգի վրա:

Դրա համար էլ փաշինյան-Ալիև տանդեմի մակարդակով որոշում ընդունվեց, որ ՀՀ ժողվարչապետը չի մեկնի Բիշքեկ՝ շառից-փորձանքից հեռու մնալու համար:

Բայց այսօր հաղորդագրություն է տարածվում այն մասին, որ Մոսկվան առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը կնքել Ռուսաստանում: Ի՞նչ է սա նշանակում:

Պետք է հստակ ասել, որ Մոսկվան երբեք չի համաձայնի մասնակցել որևէ ձևաչափով հայերի համար կործանիչ պայմանագրի ստորագրմանը, համաձայն որի Հայասանից անկլավներ պիտի օտարվեն, թուրքեր պիտի բնակեցվեն, այն էլ՝ ադրբեջանական ոստիկանական ուժերի պահպանության ներքո:

Նշանակում է՝ Պուտինն ուզում է վիժեցնել Արևմուտքում ձեռք բերված պայմանավորվածությունների և Ալիև էֆենդու ամբիցիաների զգալի մասը, որոնց կողմ է փաշինյան նիկոլը: Այսինքն, չի կարող այդ տեքստում խոսք լինել դելիմիտացիայի մասին՝ ադրբեջանական ինչ-որ իրավական ակտերի հիման վրա, որոնք Հայաստանից բան չեն թողնի:

Հիմա հարցը հետևյալն է. կհամաձայնի՞ փաշինյան-Ալիև տանդեմը Պուտինի առաջարկին, թե՞ ժողվարչապետին կհանձնարարվի տորպեդահարել այն:

Թե՞ կհամաձայնեն, բայց հետո կսկսեն կապիկության հերթական փուլը:

Թե՞ միանգամից կմերժեն Հայաստանի անունից:

Մոտ ապագան ցույց կտա, հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2834

Մեկնաբանություններ