«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արցախը հայաթափել չի հաջողվել անգամ պատմության ամենաուժեղ դեսպոտներին, բայց հայ գրանտակերներին և ամերիկյան գործակալական ցանցին հաջողվեց

Արցախը հայաթափել չի հաջողվել անգամ պատմության ամենաուժեղ դեսպոտներին, բայց հայ գրանտակերներին և ամերիկյան գործակալական ցանցին հաջողվեց
12.10.2023 | 10:19

Ժողվարչապետ փաշինյան նիկոլը ղազարյան պետոյին երեկ (10.10.2023 թ.) ասում է, թե, իբր, ռուսական բազան և սահմանապահները կմնան, հիմք ու պատճառ չկա նրանց հեռանալու համար: Բանն այն է, որ թե՛ փաշինյան նիկոլը, թե՛ Հայաստանի գրեթե բոլոր մեղսունակ և անմեղսունակ քաղաքական ուժերը առ այսօր չեն հասկացել, ինչ ասել է

102-րդ բազա:

Ո՞վ կարող է հանել այդ բազան Հայաստանից: Իհարկե, նա, ով բերել է: Այսինքն, եթե Քոչարյանը բերած լիներ այդ բազան, փաշինյանը բարոյական և քաղաքական իրավունք կունենար այն հեռացնելու: Բայց այդ բազան հիմնել է կայսր Նիկոլայ Առաջինը, հիմնել է մի տարածքում, որտեղ հայ չկար՝ թույտվություն վերցնելու համար: Հակառակ դեպքում Նիկոլայը, լինելով դաստիարակված անձնավորություն, կհարցներ. պարոնայք հայեր, թույլ կտա՞ք ես իմ զորքերը ձեր երկիր բերեմ:

Թերևս, Նիկոլայ Առաջինի կատաստրոֆիկ սխալի հետևանքն էր, որ այսօր հայաթափվեց Արցախը, իսկ վաղը՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Սևանն ու Տավուշը: Եթե նա իր կայսրության հարավային սահանները բնակեցներ կազակներով, ապա, բնականաբար, խոսք անգամ չէր կարող լինել տարածքների վաճառքի կամ հանձնման մասին, բայց կայսրության հարավը նա բնակեցրեց հայերով, որոնք, ինչպես ցույց տվեցին 1920-ի և 2020-23 թթ. իրադարձությունները, սովորություն ունեն հայրենի հող վաճառելու:

Եվ վաճառեցին:

Էլ չասեմ, որ Արցախը հայաթափել չի հաջողվել անգամ պատմության ամենադաժան, ամենաուժեղ դեսպոտներին, բայց ահա հայ գրանտակերներին և ամերիկյան գործակալական ցանցին դա հաջողվեց:

Ինչևէ, Նիկոլայ Առաջինի տված վնասն արցախցիներին այլևս անցյալում է:

Դառնանք ռուսական զորքերի հարցին Հայաստանում:

Մեկ անգամ էլ կրկնեմ բոլորի և հատուկ արևմտականների համար. դուք իրավունք չունեք անգամ այդ հարցը բարձրացնելու, տարրական շնորք ու դաստիարակություն ունեցեք, ուսումնասիրեք քաղաքական կադաստրային իրավունք և կհասկանաք, թե ում է պատկանում ՀՀ տարածքի կադաստրային վկայականը, ով կարող է որոշումներ ընդունել այստեղ բազաներ, բորդելներ և այլ հիմնարկենր տեղադրելու: Այն, որ ՌԴ իշխանությունները 1991-ից որոշակի ավտոնոմիա տվեցին ՀՀ իշխանություններին, ինչի արդյունքը եղավ

թուրք-ամերիկյան գործակալական ցանցի կողմից իշխանության զավթելը, դեռ չի նշանակում, որ այս խայտառակ երկրի ղեկավարությունը կարող է անվերջ շարունակել կապիկություն անել, ասենք, Պրահայում հանձնել Արցախը և հայտարարել, թե, իբր, դրանով փրկվել է Հայաստանի ինքնիշխանությունը (որը, ինչպես տեսանք բոլորս, կործանիչ դարձավ հայ ժողովրդի համար): Գիտակցու՞մ է այսքանը փաշինյան նիկոլը, թե՞ ոչ՝ էական չէ:

Անձամբ ես կուզենայի, որ ընդհանրապես չգիտակցեր և դրանով մոտեցներ իր պատիժը Ռուսաց հողի խազեինի կողմից: Ամե՜ն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2562

Մեկնաբանություններ