Արցախի շտապ հայաթափումը մի բան է նշանակում՝ Ադրբեջանն իրավունք է ստացել իր քվոտան ունենալու Քաթարի գործադիր տնօրինությամբ գործող և Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից վերահսկվող Չինաստան-Հնդկաստան-Պակիստան-Իրան (Բելուջիստան)- Հայաստան-Վրաստան (Բաթումի և Փոթիի նավահանգիստներ)- Ֆրանսիա (Մարսելի նավահանգիստ), այն է` Ասիա-Եվրոպա մեծ նարկոճանապարհի մեջ:
Այստեղից էլ Մակրոնի և Շոլցի հետաքրքրությունը Հայ-ադրբեջանական բանակցությունների նկատմամբ:
Այստեղից էլ այն հարցի պատասխանը, թե ինչու նախագահ Սարգսյանը քառօրյայի ժամանակ Բեռլին թռավ, ոչ թէ Մոսկվա կամ Վաշինգտոն:
Աֆղանստանը, ինչպես տեսնում եք չկա այդ խմբում:
Աֆղանստանի նոր թալիբները, դուրս են բերել երկիրն այդ խմբից, և քվոտավորել կակաչի ցանքատարածությունները:
Աֆղանական բնական նարկոտիկի հիմնական գնորդը Ռուսաստանն է:
Քանի անգամ գրել եմ, որ Ռուսաստանին Կովկասում նեղը գցելու դեպքում, նա ի վիճակի է հրդեհել Իրանից մինչև
Աֆղանստան ողջ տարածքը:
Գերմանիայի նախագահ Շտանմայերի հրավիրած Միջին Ասիայի երկրների նախագահների բեռլինյան գագաթնաժողովը, ամենային հավանականությամբ, կարագացնի այդ հրդեհումը:
Այդ հրդեհն էլ իր հերթին կբերի մեր փոքր տարածաշրջանում նոր կոնֆիգուրացիաների, ընդհուպ,
Թավրիզ մայրաքաղաքով նոր պետական կազմավորման առաջացման՝ Իրանի պրոտեկտորատի տակ:
Տա՛ Աստված, որ գոնե այս անգամ ճիշտ խաղադրույք կարողանանք անել:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ