Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Փլուզման այս ալիքը զուտ հայկական երևույթ չէ

Փլուզման այս ալիքը զուտ հայկական երևույթ չէ
30.09.2023 | 13:01

Այն, ինչ զգուշացնում էր մի փոքր, բայց շատ խորքային ու համակարգված ուժ, ամբողջապես իրողություն է։ Այն ուժը, որին անպատկառորեն բոյկոտեցին բոլոր լրատվականները, իսկ հասարակությունը պասիվ դիտորդի դերում էր։

Հին համակարգի ամբողջական փլուզումը կատարված փաստ է այսօրվա Հայաստանում։ Այսօր չկան անգամ հին համակարգի բեկորները, որոնք վերջին պղպջակներն էին արձակում մինչև վերջերս։

Առաջին անգամ գլոբալ համակարգը ճեղքվեց՝ ճաք տվեց Հայաստանում, քանի որ այս սուրբ հողն այլևս չէր կարող հանդուրժել այն ճչացող կեղծիքը և ձևականությունը, որոնք աղետալիորեն տարածվել էին երկրում։

Աշխարհն այլևս չի լինի հին ձևով։ Կամ նա արմատապես կփոխվի՝ դուրս գալով նյութապաշտության, ագահ սպառողականության, եսամոլության թունավոր ճահճից, կամ կգնա կենսաբանական էակների թվային ստրկացման ճանապարհով ինքլյուզիվ կապիտալիզմի ու Կլաուս Շվաբի սխեմաներով՝ հանուն մի քանի հարյուր ընտանիքների բարեկեցության։

Փլուզման այս ալիքը զուտ հայկական երևույթ չէ։ Այն անկասկած տարածվելու է մոլորակի մյուս մասերում, և հաղթող են դուրս գալու այն ժողովուրդները, որոնք արագորեն կադապտացվեն արմատական այս փոփոխություններին։

Հետևաբար, հայ էթնոսի, որպես առաջնեկի, շանսերն ավելի շատ են, ինչքան էլ ցավալի է այս արմատական անցումը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի, եթե այս փլուզման գործընթացները սկսվեն մեր թշնամի երկրներում։ Չեք պատկերացնում, քանի որ չեք մտածել դրա մասին։

Հետևաբար, պետք չէ գնալ օբյեկտիվ գործընթացների դեմ՝ կառչելով հին համակարգի փշրանքներից և ոչ էլ անօգուտ ողբալ ու բողոքել։

Ամեն ոք անհատապես պետք է անցնի արմատական վերաիմաստավորման ու ապաշխարանքի ճանապարհը, որ դուրս գա գերճգնաժամից մաքրված, կենսունակ՝ նոր գործողություններին պատրաստ։

Փառք Աստծո, այսօր հազարավոր մարդիկ կան, այդ թվում նաև՝ արատավորված պետական համակարգում, որոնք ատամներով կառչած են ազգային տեսակի պահպանմանը և որևէ ձևով չեն զիջելու այն։ Առաջնահերթ խնդիրը նրանց համախմբումն է։ Նոր ազգային վերափոխված ու կենսունակ վերնախավի կայացումն է, որն ընդունակ լինի օգտագործել նոր տեխնոլոգիական զինամիջոցները իրենց ազգային նպատակների համար։

Այս իմաստով շատ արատավոր ու կործանարար երևույթ է պիտակավորումը, որը դարձել է զանգվածային։ Բավական չէ այդ գործով զբաղված են զոմբիացված ու մանիպուլացված զանգվածերը՝ դրսի ուժերի կողմից կառավարվող հանրային նստվածքը կամ սմարթֆոնով լյումպենները, նրանց միացել են նաև ազգային վայ գործիչները։

Հանգիստ թողեք այն մարդկանց, որոնք անհատապես ու ապաշխարանքով ձգտում են դուրս գալ սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, ռուսամոլների ու արևմտամոլների ճահճից։

Մի արեք, մարդիկ։ Դուք դրանքով խորացնում եք ճահիճը և գնում ինքնասպանության։

Դադարեցրեք պիտակավորումը:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ