Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ոչ միայն հակառուսական, այլև հակաղարաբաղցիական հիստերիա. Անդրանիկ Թևանյան

Ոչ միայն հակառուսական, այլև հակաղարաբաղցիական հիստերիա. Անդրանիկ Թևանյան
19.10.2022 | 07:30

«Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին»,- 2 տարի առաջ այս օրերին գրել էր Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում։


Հիմա նա «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը լրիվ հակառակ իմաստով է կիրառում։ Հակաղարաբաղցիական քաղաքականության շրջանակներում։
Հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն մտցնելու թուրքամետ քաղաքականությունն այժմ հասել է գագաթնակետին։ Մեզանում Նիկոլը ոչ միայն հակառուսական, այլ նաև հակաղարաբաղցիական հիստերիա է բարձրացրել։
Հայաստանցուն ուզում են համոզել, որ եթե ուզում ես ապրել, ապա պետք է ղարաբաղցին մեռնի։ Նիկոլականների մոտ լուռ, իսկ երբեմն նաև աղմկոտ համաձայնություն կա այս հարցում (հեռավոր ձայներ են լսվում նաև սյունեցիների մասով)։


Նիկոլի հակաղարաբաղցիական քաղաքականությունը նոր չէ։ Նա այդ տեղեկատվական դիվերսիայի դրոշակակիրներից է եղել տարիներ շարունակ։ 1998–ից մինչև 2018–ը Հայաստանում գործող իշխանությունների քաղաքական հանցագործությունն այն էր, որ հայաստանցի–ղարաբաղցի հակադրության թույնը տարածողների դեմը չառան, Ղարաբաղի դերը ՀՀ գոյության ու անվտանգության ապահովման հարցում հանրության լայն շրջանակներին չբացատրեցին, «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենքի» կոդը չոչնչացրեցին, այլ դեռ մի բան էլ խաղեր տվեցին այդ կոդի կրողների հետ ու եկանք հասանք այս օրին։ Ինչևէ։
«Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» նախադասությունը հնչել է 2008թ․ մարտի 1–ին։ Այն հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը։ Դա քաղաքական անբարոյականների կողմից դեռևս 90–ականներից խրախուսվող հայաստանցի–ղարաբաղցի հակադրության տարածման խտացված դրսևորումն էր։


Իշխանության գալուց հետո Փաշինյանը հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն սերմանելը դարձրեց պետական քաղաքականություն՝ կառավարության նիստում սահմանային կրակոցների համար մեղադրելով ոչ թե Ադրբեջանին, այլ «դավադիր ղարաբաղցիներին», որոնք ՀՀ կառավարությանը վարկաբեկելու համար, իբր, կարող են կռիվ հրահրել։
Հիմա հայաստանցի–ղարաբաղցի հակադրությանը Նիկոլ Փաշինյանի կողմից տրվել է գոյաբանական նշանակություն։ Ասում են՝ պետք է Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, որպեսզի խաղաղ ապրենք։ Հայաստանցու մեջ տարածում են այն միտքը, որ իրենց որդիները զոհվում են հանուն Ղարաբաղի, ըստ իրենց՝ հանուն ոչնչի։
Պատերազմից, պարտութունից վախեցած ու հազարավոր զոհեր տեսած միջին հայաստանցու մեջ ատելություն են սրսկում և խաբում, թե, իբր, եթե Ղարաբաղը հանձնենք, ապա խաղաղ ենք ապրելու։


Նիկոլ Փաշինյանը հակաղարաբաղցիական քաղաքականության շրջանակներում հայաստանցիներին առաջարկում է «Անջատում՝ հանուն փրկության» բանաձևը։ Նա առաջարկում է մեզանից անջատել Ղարաբաղը, որ փրկվել։
Փաշինյանն առաջարկում է անջատվել 88–ի շարժման գաղափարներից, ՀՀ անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, մեր պետականությունից, սեփական «ես»–ից, ազգային ինքնությունից, որ ․․․ խաղաղ ապրել։
Ավելի պարզ ասած՝ Նիկոլն առաջարկում է ոչխարի վերածվել, որպեսզի խաղաղ ապրել գայլերի ոհմակի հետ՝ «խաղաղության դարաշրջանի» համաձայնագիր կնքելով։
Բայց ինչպես հայտնի է, ոչխարին մորթում են՝ մինչև այդ բուրդը խուզելով։
«Անջատում՝ հանուն փրկության» բանաձևը հիմա գերարդիական է։ Այն կիառելի է ներքաղաքական կյանքում։ Պետք է պետությունից անջատել Նիկոլ Փաշինյանին՝ հանուն փրկության։

Դիտվել է՝ 10822

Մեկնաբանություններ