«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 
  • Մենք կարող ենք ամուր կանգնել սեփական ոտքերի վրա և թելադրել այլոց

    Մենք կարող ենք ամուր կանգնել սեփական ոտքերի վրա և թելադրել այլոց

    22.05.2023| 07:56
    Երբ մենք վեր կանգնենք անձնական շահերի սահմանափակ ընկալումներից, ընդունենք, որ չպետք է թույլ տանք, որ մեր ընչաքաղցությունը բավարարելու գնով մեզ քողարկված կամ բացահայտ պատմություն, մշակույթ, վերջապես վարքագիծ թելադրեն, այնժամ կգիտակցենք, որ մենք կարող ենք ամուր կանգնել սեփական ոտքերի վրա և թելադրել այլոց։ ՈՒստի անհրաժեշտ է մշակել հազարամյակների համար նախատեսված, ամեն մանրուք հաշվարկած անասելի խորքային տեսլական, որն ուղղված կլինի ազգային ինքնության հուսալի երաշխավորմանը։ Իհարկե, կան հրատապ խնդիրներ՝ անվտանգություն ապահովող Արցախի անկախություն, ռազմագերիների շուտափույթ վերադարձ, Հայրենիքի համար զոհվածների և նրանց ծնողների նկատմամբ խորը հարգանքի ձևավորում, պետության ինքնիշխանության վերականգնում և այլն, սակայն ահռելի տառապանքով ձեռք բերվող բոլոր այս մեծ արժեքները կլինեն հեղհեղուկ, նվազ պաշտպանված, քանի դեռ չեն ձևավորվել խորքային հուսալի մթնոլորտ ապահովող հենասյունները։ Դրանց բացակայության դեպքում, միշտ էլ կարող է հայտնվել մեկը, որը ոչ միայն բոլոր այդ արժեքներից գրեթե անարգել կհրաժարվի, այլև խրոխտ կեցվածքով կհիմնավորի, որ դրանք միայն չարիք են։
  • Իսկ նորին գերազանցություն Մեծ Բրիտանիան…  չի՛ ասում,  գործում է

    Իսկ նորին գերազանցություն Մեծ Բրիտանիան… չի՛ ասում, գործում է

    21.05.2023| 21:21
    Բլինքենն ասում է... Լավրովն ասում է... Միշելն ասում է... Մակրոնն ասում է ... Իսկ նորին գերազանցություն Մեծ Բրիտանիան… չի՛ ասում, գործում է:
  • Ի՞նչ Արծվաշեն.  մենք պետք է «հասնենք Սասուն», «մտնենք Վան», «Ստամբուլն արյան ծով սարքենք», «Բաքվում թեյ խմենք»

    Ի՞նչ Արծվաշեն. մենք պետք է «հասնենք Սասուն», «մտնենք Վան», «Ստամբուլն արյան ծով սարքենք», «Բաքվում թեյ խմենք»

    19.05.2023| 10:12
    Այսօր գերազանց հնարավորություն է ստեղծվել վերադարձնելու ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:
  • Ձեզ հավատացող, վստահող մարդկանց իրավունք չունեք հուսախաբ անել

    Ձեզ հավատացող, վստահող մարդկանց իրավունք չունեք հուսախաբ անել

    18.05.2023| 23:13
    Ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան պատկերացնում ենք: Նաև այնքան անհույս չէ, որքան պատկերացնում ենք։ Մեռնելիս խռխռացնե՞լս որն է: Հանձնվե՞նք, չպայքարե՞նք այլևս:
  • Հաղթում են ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ

    Հաղթում են ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ

    17.05.2023| 23:19
    Ժամանակակից պատերազմներում հաջողություններ են գրանցում այն երկրները, որոնք կարողանում են արդյունավետ կազմակերպել թիկունքային աշխատանքները, մասնավորապես՝ զենքի ու զինամթերքի արտադրության, գնումների, բեռների հավաքման և տեղափոխման խնդիրները։ Վառ օրինակ՝ ներկայում Ռուսաստանի և Չինաստանի սահմանին կուտակվել են 6000-ից ավելի կոնտեյներներ, քանի որ Ռուսաստանի մաքսային ծառայությունը և երկաթուղային ընկերությունը չեն կարողանում արագ իրականացնել մաքսազերծումն ու բեռների փոխադրումը արևելքից-արևմուտք։ Անշուշտ, այդ բեռների մեջ կլինեն նաև մարտական գործողությունների համար ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են ռազմաճակատում։ Հակառակ դրան՝ ուկրաինական կողմը, գտնվելով ռազմական գործողությունների թատերաբեմում, կարողանում է արևմուտքից քողարկված, երրորդական նշանակության ճանապարհներով ներկրել ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք, երկակի նշանակության ապրանքներ և այլն։
  • Կերակրասեղան և լափաման

    Կերակրասեղան և լափաման

    16.05.2023| 21:43
    Ցանկացած խոհանոցից դուրս եկող սնունդ ունի հստակ ընդգծված երթուղի՝ այն սկզբում մատուցվում է շենքում բնակվող մարդկանց սեղանին՝ որպես ուտելիք, իսկ ճաշից հետո սեղանին առկա սննդի ամբողջ մնացորդը միախառնվում և վերածվում է լափի, և տեղափոխվում շենքի տարածքում առկա տարատեսակ կենդանիների լափամաններ՝ ապահովելով նրանց ֆիզիկական գոյությունը ևս:
  • Հայաստանի իշխանությունն էլ, ըստ էության,  Թուրքիայի վարչական ռեսուրսի մի մասն է

    Հայաստանի իշխանությունն էլ, ըստ էության, Թուրքիայի վարչական ռեսուրսի մի մասն է

    15.05.2023| 22:59
    Էրդողանը մինչև վերջ օգտագործեց վարչական ռեսուրսը: Հիմա կասեք՝ իբր գյուտ արեցիր, էդ ո՞ր իշխանությունը չի օգտագործում իր վարչական ռեսուրսը, մանավանդ որ, վերընտրվելու խնդիր ունի:
  • Չէ, Նիկոլ, 2007-ից այս կողմ դու չես փոխվել

    Չէ, Նիկոլ, 2007-ից այս կողմ դու չես փոխվել

    14.05.2023| 19:27
    Լսում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արարատի ու Արագածի, ազգային երազանքների ու անհոգի իրականության, հայրենիքի փոխարեն փողի, փողի, փողի անհագուրդ ձգտումների մասին ու մտովի վերադառնում 16 տարի առաջ ' հեռավոր 2007 թվականին լրագրող Նիկոլի հետ խոսակցության, հիշում նրա ասած զարհուրելի, սատանայական խոսքերը.
  • Մեր վիրավորների և զոհի արյունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խղճին է-2

    Մեր վիրավորների և զոհի արյունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խղճին է-2

    13.05.2023| 21:50
    Նախ, ելնելով ընթերցողների մի մասի արձագանքներից, որոնք ձեռք գցելու պարագայում ոչ միայն Նիկոլին, այլև տողերիիս հեղինակին էլ երևի պատրաստ էին պատառոտել, մինչ բուն ասելիքին անցնելը, մի անհրաժեշտ պարզաբանում. երբ գրում ենք «այսօրվա մեր վիրավորների և զոհի արյունը…», բնավ չի նշանակում, թե միայն այսօրվա:
  • Երբեմնի պիոներական խրոխտությամբ աչքի ընկնող «դուխավիկ» իշխանական վերնախավը սարսափից…

    Երբեմնի պիոներական խրոխտությամբ աչքի ընկնող «դուխավիկ» իշխանական վերնախավը սարսափից…

    12.05.2023| 22:09
    Մի պահ պատկերացրեք Երևանի փողոցներն ու հրապարակները հեղեղված այս իշխանության դեմ դուրս եկած ժողովրդով: