ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ըստ Պու­տի­նի՝ դա­վա­ճան չէ, բայց հի­մար է

Ըստ Պու­տի­նի՝ դա­վա­ճան չէ, բայց հի­մար է
20.11.2020 | 00:24

ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հայտ­նի հար­ցազ­րույ­ցից հե­տո‚ որ­տեղ նա անդ­րա­դար­ձավ հայ-ռուս-ադր­բե­ջա­նա­կան հայտ­նի հայ­տա­րա­րու­թյա­նը‚ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի դե­րա­կա­տա­րու­թյա­նը‚ Շու­շիի շուրջ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ման­րա­մաս­ներ պատ­մեց‚ հա­յաս­տա­նյան լրատ­վա­կան կայ­քե­րից մե­կը բա­վա­կա­նին հե­տաքր­քիր նո­րու­թյուն շր­ջա­նա­ռեց։ Ըստ այդ լրատ­վա­մի­ջո­ցի՝ Պու­տի­նը‚ ըստ էու­թյան‚ այդ հար­ցազ­րույ­ցով ար­ձա­գան­քել է Փա­շի­նյա­նի անձ­նա­կան խնդ­րանք­նե­րից մե­կին։


Ինչ­պես հայտ­նի է‚ նրանք պար­բե­րա­բար հե­ռա­խո­սազ­րույց­ներ են ու­նե­նում ինչ­պես պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին‚ այն­պես էլ զի­նա­դա­դա­րից հե­տո։ Եվ ՀՀ վար­չա­պե­տը‚ հրա­պա­րակ­ման հա­մա­ձայն‚ բո­ղո­քել է ՌԴ նա­խա­գա­հին‚ որ բա­վա­կա­նին լուրջ ի­մի­ջա­յին‚ քա­ղա­քա­կան և վար­կան­շա­յին կո­րուստ­ներ է կրել՝ ստո­րագ­րե­լով հայ­տա­րա­րու­թյու­նը։ Հայ­տա­րա­րու­թյան կե­տերն ըստ ժա­մա­նա­կա­ցույ­ցի կյան­քի կո­չե­լու դեմ երկ­րի ներ­սում բա­վա­կա­նին լուրջ դի­մադ­րու­թյուն է ա­ռա­ջա­ցել։ Եվ ընդ­դի­մու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը‚ որ ռու­սա­մետ է‚ ա­մե­նա­շատն է Փա­շի­նյա­նի ա­րար­քը ո­րա­կում որ­պես դա­վա­ճա­նու­թյուն։ Այս­պի­սով՝ ՀՀ վար­չա­պե­տը ներ­կա­յաց­րել է Պու­տի­նին‚ որ ե­թե ընդ­դի­մու­թյու­նը Փա­շի­նյա­նից իշ­խա­նու­թյու­նը վերց­նի‚ կդա­դա­րեց­վի փաս­տաթղ­թի իմպ­լի­մեն­տա­ցիան։ Ըստ վե­րոն­շյալ հրա­պա­րակ­ման՝ Փա­շի­նյա­նը ո­րո­շա­կի շան­տա­ժի նո­տա­նե­րով հաս­կաց­րել է‚ որ ե­թե այդ­պես շա­րու­նակ­վի‚ ա­պա ստեղծ­ված մթ­նո­լոր­տում չի կա­րող կյան­քի կո­չել հայ­տա­րա­րու­թյան կե­տե­րը։


Այս ա­ռու­մով‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ ռու­սաց թա­գա­վո­րին բո­ղո­քի նա­մակ­նե­րը ո­րո­շա­կի ան­հան­գս­տու­թյուն ա­ռա­ջաց­րել են ռու­սա­կան իշ­խա­նու­թյան մոտ։ Նշենք‚ որ մինչ Պու­տի­նի հար­ցազ­րույ­ցը հար­ցի շուրջ խո­սել էր ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը՝ հայ­տա­րա­րե­լով‚ որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը չի կա­րող չկա­տար­վել կամ փո­փոխ­ման են­թարկ­վել։ Իսկ բա­ռա­ցիո­րեն հա­ջորդ օ­րը ՌԴ նա­խա­գա­հը նույն թե­մա­յով հան­դես ե­կավ ծա­վա­լուն հար­ցազ­րույ­ցով։
Հար­ցազ­րույ­ցը բա­վա­կա­նին հե­տաքր­քիր էր‚ բո­վան­դա­կա­լից‚ պա­րու­նա­կում էր լուրջ տե­ղե­կատ­վու­թյուն‚ ու­ղերձ­ներ ու քա­ղա­քա­կան ակ­նարկ­ներ։ Պու­տի­նը‚ որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղա­ցող‚ փորձ­ված քա­ղա­քա­կան գոր­ծիչ‚ ման­րակր­կիտ անդ­րա­դար­ձավ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։ Եվ նա կար­ծես թե բա­վա­րա­րել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի սպա­սում­նե­րը‚ իսկ Փա­շի­նյա­նի ա­մե­նագլ­խա­վոր ակն­կա­լիքն ու նպա­տա­կը պատ­մու­թյան մեջ դա­վա­ճա­նի կեր­պա­րով չմ­նալն է։ Պու­տինն ա­սաց այն‚ ինչ տեն­չում էր Փա­շի­նյա­նը՝ հայ­տա­րա­րե­լով‚ որ հա­մա­ձայն չէ ՀՀ վար­չա­պե­տին դա­վա­ճա­նի պի­տակ կպց­նե­լուն։ Սա­կայն այլ հարց է‚ թե ինչ սոու­սով‚ ինչ պատ­մու­թյուն­ներ բա­ցա­հայ­տե­լով՝ նա դա ա­րեց։ Ըստ էու­թյան‚ ՌԴ ա­ռաջ­նոր­դը դա ա­սաց Շու­շիի մա­սին պատ­մե­լիս։ Նա հեր­քեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն պն­դու­մը‚ թե Շու­շին մշ­տա­պես մտել է հան­ձն­վող տա­րածք­նե­րի ցան­կի մեջ։ Նախ՝ այդ պն­դու­մը հերք­վեց Երևա­նում‚ երբ ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րեց‚ որ խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի որևէ փու­լում չի ե­ղել Շու­շի քա­ղա­քից հրա­ժար­վե­լու հարց, այդ հար­ցը նե­րառ­ված չի ե­ղել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի որևէ փաս­տաթղ­թում‚ ին­չին հետևեց արտ­գոր­ծա­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի դի­մու­մը։ Այ­նու­հետև նույն բա­նը վե­րա­հաս­տա­տեց Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը։ Նա ակ­նար­կեց‚ որ Շու­շիի հան­ձն­ման տար­բե­րա­կը Փա­շի­նյանն իր ոչ կոմ­պե­տեն­տու­թյամբ‚ ան­կա­րո­ղու­թյամբ ու ան­լուրջ վե­րա­բեր­մուն­քով բար­դեց մեզ վրա։ Նշ­վեց‚ որ կա­պի­տու­լյա­ցիա­յից 20 օր ա­ռաջ Փա­շի­նյա­նին ա­ռա­ջարկ­վել էր տար­բե­րակ‚ ըստ ո­րի՝ Շու­շին մնում է հա­յե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո‚ և միայն թույ­լատր­վում էր 25 տա­րի ա­ռաջ Շու­շին լքած ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րին վե­րա­դառ­նալ։ Պարզ է‚ որ դա շատ ֆոր­մալ բնույթ էր կրում‚ քա­նի որ դժ­վար էր պատ­կե­րաց­նել‚ թե ինչ­պես ադր­բե­ջան­ցի­նե­րը բնա­կու­թյուն կհաս­տա­տեին հա­յե­րի կող­մից վե­րահ­սկ­վող քա­ղա­քում։ Սա­կայն այս ա­ռա­ջար­կը մերժ­վել է ՀՀ վար­չա­պե­տի կող­մից‚ և ըստ էու­թյան‚ ինչ­պես նշեց Պու­տի­նը‚ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը սխալ հաշ­վարկ էր կա­տա­րել։ Փաս­տո­րեն‚ Պու­տի­նը նշեց‚ որ Փա­շի­նյա­նը դա­վա­ճան չէ‚ սա­կայն միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծեց‚ որ նա օժտ­ված չէ ղե­կա­վա­րի հմ­տու­թյուն­նե­րով‚ քա­ղա­քա­կան գործ­չին հա­տուկ ո­րակ­ներ՝ ոչ վեր­լու­ծե­լու‚ ոչ հե­ռուն նա­յե­լու ու­նա­կու­թյուն ու­նի‚ ոչ ստ­րա­տեգ է‚ և այդ ա­մե­նի պատ­ճա­ռով հայ­կա­կան կող­մը կորց­րեց ոչ միայն Շու­շին‚ այլև մոտ 20 օր ա­վե­լի պա­տե­րազմ մղեց‚ ո­րը հան­գեց­րեց հս­կա­յա­կան տա­րածք­նե­րի կորս­տի ու մե­ծա­թիվ զո­հե­րի։ Այս ա­մե­նից կա­րե­լի էր խու­սա­փել‚ ին­չը տե­ղի չու­նե­ցավ Փա­շի­նյա­նի ան­կա­րո­ղու­թյան պատ­ճա­ռով։ Այս­պի­սով՝ Պու­տի­նը Փա­շի­նյա­նի դա­վա­ճան չլի­նե­լու թե­զը մա­տու­ցեց այն­պի­սի հա­մա­տեքս­տում‚ որ կա­րե­լի է վե­րախմ­բագ­րել այս­պես՝ դա­վա­ճան չէ‚ բայց մեղմ ա­սած՝ հի­մար է։ Եվ այդ սխալ հաշ­վար­կը կամ սխալ քայ­լե­րը հան­գեց­րին կոր­ծա­նա­րար հետևանք­նե­րի։


ՌԴ ղե­կա­վա­րը շատ նուրբ խաղ խա­ղաց՝ խփե­լով և՛ նա­լին‚ և՛ մե­խին։ Այս մար­տա­վա­րու­թյու­նը սպա­սե­լի էր. բո­լորն էլ հա­մոզ­ված են‚ որ Փա­շի­նյանն այ­սօր ռուս­նե­րին խիստ անհ­րա­ժեշտ է‚ ու պա­տա­հա­կան չէ‚ որ նույ­նիսկ ռու­սա­կան պրո­ֆե­սիո­նալ և ազ­դե­ցիկ լրատ­վա­կան ռե­սուրս­ներն այս օ­րե­րին հան­դես են գա­լիս՝ «Փա­շի­նյա­նը դեռ պետք է» վեր­նագ­րե­րով։ Այս­տեղ ա­մե­նա­կարևոր բա­ռը «դեռ»-ն է։ Թե ին­չու «դեռ»‚ հաս­կա­նա­լի է։ Ռու­սաս­տա­նը‚ ո­րը բա­վա­կա­նին լուրջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և ռազ­մա­քա­ղա­քա­կան նպա­տա­կի հա­սավ. այն­պես խա­ղար­կեց պար­տիան‚ որ խա­ղա­ղա­պա­հի պի­տա­կի ներ­քո հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ ռազ­մա­կան բա­զա ու­նե­նա­լու Ադր­բե­ջա­նի տա­րած­քում‚ ին­չը ՌԴ-ին չէր հա­ջող­վում 1994 թվա­կա­նից սկ­սած։ Ռու­սաս­տա­նի հա­մար շատ կարևոր է‚ որ այդ ա­մե­նը թղ­թի վրա չմ­նա ու շատ կոնկ­րետ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ի­րա­գործ­վի‚ և մինչև դեկ­տեմ­բե­րի 1-ը Հա­յաս­տա­նը հանձ­նի տա­րածք­նե­րը։ Դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված‚ որ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով Փա­շի­նյա­նին Ռու­սաս­տա­նից փայ­փա­յում են‚ հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ են ու­ղարկ­վում ընդ­դի­մու­թյա­նը‚ որ­պես­զի համ­բե­րեն‚ և հան­կարծ ժա­մա­նա­կից շուտ Փա­շի­նյա­նը չհե­ռա­նա‚ հան­կարծ ի­րենց ծրա­գի­րը չտա­պալ­վի‚ և դա հնա­րա­վո­րու­թյուն չտա թուր­քե­րին ու ադր­բե­ջան­ցի­նե­րին է՛լ ա­վե­լի խո­րա­նա­լու Ար­ցա­խի տա­րածք­նե­րում։ Ռու­սաս­տա­նը ՀՀ վար­չա­պե­տին այս ըն­թաց­քում պաշտ­պա­նե­լու է նույ­նիսկ հայ­կա­կան ռու­սա­մետ ընդ­դի­մու­թյու­նից‚ թեև նույն Պու­տինն ու այլ ու­ժեր դեմ չէին լի­նի‚ որ Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­նա իշ­խա­նա­փո­խու­թյուն‚ և օգ­տա­գործ­ված ու սպառ­ված Նի­կոլ Փա­շի­նյա­նին փո­խա­րի­նեն ա­վե­լի վս­տա­հե­լի‚ ա­վե­լի կա­յուն ու կոմ­ֆոր­տա­յին ու­ժե­րով‚ ում հետ ար­դեն կսկ­սեն բա­նակ­ցել Ար­ցա­խի ա­պա­գա կար­գա­վի­ճա­կի մա­սին։ Ինչ­պես հայ­տա­րա­րեց ՌԴ ա­ռաջ­նոր­դը‚ ստա­տուս քվոն պահ­պան­վել է‚ և ստա­տուս քվո­յի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րը կվա­րեն ՀՀ ա­պա­գա ղե­կա­վար­նե­րը։


Կա‚ սա­կայն‚ մեկ ճշ­մար­տու­թյուն‚ որ նույ­նիսկ Փա­շի­նյա­նը չի կա­րող չհաս­կա­նալ. ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազ­դը‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ նրան էլ է հու­շում‚ որ իր վրա վերց­րած գոր­ծա­ռույթ­նե­րը կա­տա­րե­լուց հե­տո ֆունկ­ցիո­նալ ա­ռու­մով դուրս գր­ված ֆի­գուր է դառ­նա­լու‚ և այլևս ոչ ոք նրան չի պաշտ­պա­նե­լու։ Փա­շի­նյա­նը շատ լավ գի­տի‚ որ պետք է ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան տա‚ ո­րի նշան­նե­րը նա ցույց չի տա­լիս‚ հա­կա­ռա­կը՝ ա­նընդ­հատ դի­մադ­րում է‚ ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է հրա­պա­րա­կել‚ ո­րը ոչ մի բան ի­րե­նից չի ներ­կա­յաց­նում՝ ոչ մի կա­ռու­ցո­ղա­կան քայլ‚ պար­զա­պես դա ու­ղերձ է‚ որ պաշ­տո­նից հե­ռա­նալ չի ցան­կա­նում։ Նա փոր­ձում է խա­ղալ հա­սա­րա­կու­թյան ո­րոշ հատ­վա­ծի հետ‚ այն հա­սա­րա­կու­թյան‚ ո­րին իշ­խա­նու­թյունն ու նրան մերձ շր­ջա­պա­տը թե­լադ­րում է այն թե­զե­րով‚ որ ե­թե Նի­կո­լը չլի­ներ‚ ա­պա ան­թիվ զո­հեր կու­նե­նա­յինք‚ այ­սինքն՝ Նի­կո­լը ներ­կա­յաց­վում է փրկ­չի կեր­պա­րով։ Բա­ցի այդ‚ խա­ղարկ­վում է այն թե­զը‚ որ ե­թե Նի­կո­լը հե­ռա­նա‚ կվե­րա­դառ­նան նախ­կին­նե­րը‚ մա­նա­վանդ որ ընդ­դի­մա­դիր­նե­րի հան­րա­հա­վաք­նե­րի հար­թակ­նե­րում նախ­կին­նե­րը նշ­մար­վում են։ Հաշ­վի առ­նե­լով‚ որ Փա­շի­նյա­նին պաշտ­պա­նող զանգ­վա­ծը զոմ­բիաց­ված հատ­վածն է կամ պո­ղոս­նե­րը‚ ում հա­մար եր­կու­քայ­լա­նոց կոմ­բի­նա­ցիան մտա­վոր բար­դա­գույն խն­դիր է‚ ՀՀ վար­չա­պե­տի նման հնարք­ներն ըն­դուն­վում են։ Նույ­նիսկ չեն խոր­շում թվում է թե վա­ղուց ան­ցյա­լում մնա­ցած հա­յաս­տան­ցի-ղա­րա­բաղ­ցի բա­ժա­նու­մից։ Ա­վե­լին‚ Փա­շի­նյանն ա­մե­նա­վատ բա­նին էլ է դի­մում. զին­ված մարդ­կանց հա­նում է ի­րար դեմ‚ հրահ­րում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ։ Բո­լո­րը հաս­կա­նում են‚ որ ոչ ա­դեկ­վատ վի­ճա­կում Փա­շի­նյանն ա­մեն ին­չի ըն­դու­նակ է։ Ընդ ո­րում‚ այս հա­մա­տեքս­տում փոքր մի հան­րա­հա­վաք կազ­մա­կեր­պեց։ Սա նա­խազ­գու­շա­կան ազ­դակ էր‚ որ կա­րող է է՛լ ա­վե­լի վատ բա­ներ ա­նել։


Բա­վա­կա­նին լուրջ քայ­լեր ու­նի ա­նե­լու ընդ­դի­մու­թյու­նը։ ՈՒ­շագ­րավ է‚ որ հա­սա­րա­կա­կան ըն­դվ­զում­նե­րը ֆոր­մա­լի­զաց­վե­ցին իշ­խա­նու­թյան թևե­րից մե­կի՝ ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Նա­խա­գա­հը հար­ցը բարձ­րաց­րեց պե­տա­կան մա­կար­դա­կի‚ ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու հա­մար ա­ռա­ջար­կեց վար­չա­պե­տի փո­փո­խու­թյուն‚ ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան կազ­մա­վո­րում և ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ։ Այլ հարց է‚ որ նա­խա­գահն էլ ու­նի իր շա­հե­րը‚ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան իր խա­ղե­րը։ Այս տե­սա­կե­տից շատ հե­տաքր­քիր էր‚ որ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րու­թյան նա­խորդ օ­րը մի քա­նի ժա­մով մեկ­նել էր Ա­րա­բա­կան Է­մի­րու­թյուն­ներ։ Ըստ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան, նա այն­տեղ հան­դի­պել է Է­մի­րու­թյուն­նե­րի բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վա­րու­թյան հետ՝ քն­նար­կե­լով տն­տե­սա­կան‚ ներդ­րու­մա­յին թե­մա­ներ‚ սա­կայն հաս­կա­նա­լի է‚ որ ու­նե­ցել է նաև ո­րո­շա­կի հան­դի­պում­ներ այլ շր­ջա­նակ­նե­րի հետ՝ քն­նար­կե­լով հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյու­նը։


Ցա­վոք‚ հայ­տա­րա­րու­թյան և նրա բո­վան­դա­կու­թյան վրա ազ­դե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը փոքր են։ Ընդ­դի­մու­թյունն էլ ա­ռանձ­նա­պես չի ձգ­տում դրան՝ հաշ­վի առ­նե­լով‚ թե ինչ ռե­սուր­սա­յին կո­լապ­սի մեջ է գտն­վում Հա­յաս­տա­նը։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել՝ քա­նի դեռ հայտ­նի փաս­տաթղ­թում ամ­րագր­ված բո­լոր կե­տե­րը չեն կա­տար­վել‚ որևէ ընդ­դի­մա­դիր ուժ կու­զե­նա Փա­շի­նյա­նի հե­ռա­ցու­մը։ Մինչ Փա­շի­նյա­նի կող­մից Ռու­սաս­տա­նի առջև իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տա­րումն ըն­թա­նա­լու են քա­ղա­քա­կան պրո­ցես­ներ։ Եվ այն բաս­տիոն­նե­րը‚ որ այժմ կա­ռուց­վում են‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ մեծ դե­րա­կա­տա­րում կու­նե­նան իշ­խա­նա­փո­խու­թյան ի­րա­կան գոր­ծըն­թա­ցի ժա­մա­նակ‚ գոր­ծըն­թաց‚ երբ Փա­շի­նյա­նը չի ու­նե­նա ար­տա­քին որևէ հե­նա­րան Ռու­սաս­տա­նից‚ ԱՄՆ-ից‚ Եվ­րո­պա­յից‚ ոչ էլ այս ա­մե­նի ստ­վե­րա­յին մո­դե­րա­տոր Մեծ Բրի­տա­նիա­յից։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4254

Մեկնաբանություններ