ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խա­ղա­ղու­թ­յան ա­ղավ­նին գի­շա­տիչ թռ­չուն է

Խա­ղա­ղու­թ­յան ա­ղավ­նին գի­շա­տիչ թռ­չուն է
06.10.2020 | 00:16

Հա­յաս­տա­նում միակ կա­յա­ցած ար­ժե­քը, ցա­վոք, բա­նակն է:
Վազ­գեն ՍԱՐԳ­ՍՅԱՆ

…Եվ կանց­նի 100 տա­րի ու 1000 տա­րի, ու աշ­խար­հը կհի­շի, որ 2020-ի սեպ­տեմ­բե­րին Ադր­բե­ջանն ու Թուր­քիան սկ­սե­ցին պա­տե­րազմ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի դեմ, և Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը հաղ­թե­ցին: Մնա­ցա­ծը ման­րա­մաս­ներն են, որ կարևոր են այ­սօր, բայց ժա­մա­նա­կի մեջ մնա­լու է ֆան­տաս­տիկ հաղ­թա­նա­կը:


Պա­տե­րազ­մի 10-րդ օ­րը ակն­հայտ է՝ սեպ­տե­բե­րի 27-ից ան­ցանք մի քա­նի փու­լեր, որ չար­ձա­նագ­րե­ցինք, բայց ա­մեն փուլ նշա­նա­վո­րում էր պատ­մա­կան զար­գա­ցում ոչ միայն մեզ՝ հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի, այլև տա­րա­ծաշր­ջա­նի ու աշ­խար­հի հա­մար: Ա­ռա­ջին 3 օ­րը սպաս­ման փուլն էր՝ աշ­խար­հը սպա­սում էր հաղ­թո­ղին: Հաղ­թո­ղը մենք ենք՝ մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով ար­ձա­նագր­ված է, որ Բա­քուն չու­նի տա­րած­քա­յին ձեռք­բե­րում: Երկ­րորդ փու­լում աշ­խար­հը փոր­ձեց դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը ու պարտ­վեց, Բա­քուն ու Ան­կա­րան մեր­ժե­ցին: Երկ­րորդ փու­լը ևս սպաս­ման ժա­մա­նակ էր՝ Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին ժա­մա­նակ տր­վեց, որ ա­վար­տեն ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը, նրանք շա­րու­նա­կե­ցին: Եր­րորդ փու­լում մենք մե­նակ ենք ու հա­մա­րյա չենք սպա­սում, որ աշ­խար­հը կանգ­նեց­նե­լու է Էր­դո­ղան-Ա­լիև զույ­գին՝ նրանք հաս­կա­նում են ու­ժի լե­զուն, աշ­խար­հը հա­պա­ղում է իր ի­մա­ցած ու­ժի մի­ջոց­նե­րը գոր­ծադ­րել: Եվ ու­րեմն այս պա­տե­րազ­մը.


1. Քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի պա­տե­րազմ է: Բայց ոչ մեզ հա­մար: Մենք մեր ար­ժեք­նե­րը մի թեթև տար­տղ­նել, բայց պա­հել ենք կա­յուն ու հաս­տա­տուն՝ հայ­րե­նիք, ըն­տա­նիք, լե­զու: Սա քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի պա­տե­րազմ է մեզ­նից դուրս աշ­խար­հի հա­մար: Արևմուտ­քը պի­տի վե­րա­նա­յի իր պատ­մա­կան ար­ժեք­նե­րը՝ 21-րդ դա­րի մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու տե­սա­կե­տից ու նախ և ա­ռաջ իր հա­մար պա­տաս­խա­նի հար­ցին՝ ու­նա՞կ է հաղ­թել, թե՞ շա­րու­նա­կե­լու է տա­նուլ տալ բազ­մամ­շա­կու­թայ­նու­թյան կեղծ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, որ սպա­նում է իր գե­նը: Քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի պա­տե­րազ­մը ա­ռա­ջին հա­յաց­քից դար­ձել է եր­կու կրոն­նե­րի հա­կադր­ման պայ­քար, բայց կրոն­նե­րը ի­րար չեն հա­կադր­վում ու չեն հա­կա­սում: Հա­կադր­վում ու հա­կա­սում են քրիս­տո­նեու­թյան ու մահ­մե­դա­կա­նու­թյան կեղծ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը: Ղու­րա­նը մու­սուլ­մա­նին չի ա­սում՝ սպա­նիր, ա­սում են ար­մա­տա­կան ջի­հա­դա­կան տե­սու­թյուն­նե­րը, ազ­դե­ցու­թյան հա­մար պայ­քար են մղում պայ­քա­րի այլ ո­լորտ­նե­րում տա­նուլ տված նրանց տե­րե­րը: Օ­րի­նակ՝ ի՞նչ է նշա­նա­կում, երբ Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղանն ա­սում է. «Մենք զօ­րու­գի­շեր պայ­քա­րում ենք, որ մեր պե­տու­թյունն իր ար­ժա­նի տե­ղը գտ­նի այս աշ­խար­հա­կար­գում: Մենք օգ­նում ենք ճնշ­ված­նե­րին՝ Սի­րիա­յից մինչև Լի­բիա, Մի­ջերկ­րա­կա­նից մինչև Կով­կաս»: Այդ պատ­ճա­ռով էլ օգ­նում են Ադր­բե­ջա­նին, ո­րով­հետև «ճշ­ված եր­կիր» է։ Եր­կու նա­խա­դա­սու­թյամբ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը աշ­խար­հին է ներ­կա­յաց­նում իր «քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րը»՝ պա­տե­րազմ, ա­հա­բեկ­չու­թյուն, շան­տաժ՝ հա­նուն աշ­խար­հա­կար­գում ար­ժա­նի տե­ղի: Ըն­դու­նու՞մ է աշ­խար­հը: Փաս­տա­ցի՝ ա­յո. լռում էր, երբ Թուր­քիան ֆի­նան­սա­վո­րում էր ԻՊ-ի ջի­հա­դա­կան­նե­րին, նրանց նավ­թը փո­խադ­րում ու վա­ճա­ռում, որ զենք գնեն ու շա­րու­նա­կեն պա­տե­րազ­մել՝ ընդ­լայ­նե­լու ի­րենց խա­լի­ֆա­թը: Քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը շարժ­վեց, երբ Թուր­քիան սկ­սեց փախս­տա­կան­ներ «ար­տա­հա­նել» Եվ­րո­պա, շան­տա­ժով ԵՄ-ից մի­լիարդ­ներ պո­կե­լով, որ Բրյու­սե­լը հա­ճույ­քով տա­լիս էր՝ ա­ռանց մտա­ծե­լու, որ պետք է ոչ թե հետևան­քը վե­րաց­նել, այլ պատ­ճա­ռը: ՈՒ ոչ միայն Եվ­րո­պան: Նույնն էր ա­նում ԱՄՆ-ը: Նույնն ա­րեց Ռու­սաս­տա­նը՝ մի­ջամ­տե­լով Սի­րիա­յում 2011-ին սկս­ված պա­տե­րազ­մին, բայց չփա­կե­լով Թուր­քիա­յի ճա­նա­պար­հը: Այդ­պես Ան­կա­րա­յի վե­րահս­կո­ղու­թյան տակ մնա­ցին Աֆ­րի­նը, Իդ­լի­բը, այն տա­րածք­նե­րը, որ ա­վան­դա­բար կոչ­վում են նավ­թի ճա­նա­պարհ, իսկ երբ թեթևա­կի փա­կեց ել­քը դե­պի Մի­ջերկ­րա­կան, Էր­դո­ղա­նը ո­րո­շեց մտ­նել Կով­կաս: Սեպ­տեմ­բե­րի 27-ին սկս­ված պա­տե­րազ­մը մի նպա­տակ ու­նի՝ թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան տակ գտն­վող ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը՝ Սի­րիա­յից բեր­ված մո­ջա­հեդ­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ, պետք է հար­վա­ծեր Ար­ցա­խի հյու­սի­սին ու հա­րա­վին, շր­ջա­փա­կեր ու կտ­րեր Ի­րա­նից ու Հա­յաս­տա­նից՝ հեր­թա­կան էթ­նիկ զտումն ի­րա­կա­նաց­նե­լով, ի­մա՝ սպա­նե­լով կամ ար­տաք­սե­լով հա­յե­րին ի­րենց հայ­րե­նի­քից:

Տի­պիկ թուր­քա­կան ձե­ռա­գիր՝ այդ­պես դա­տարկ­վեց Արևմտյան Հա­յաս­տա­նը, այդ­պես դա­տարկ­վեց Նա­խիջևա­նը: Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ան­վան տակ Ադր­բե­ջան բեր­ված թուր­քա­կան զի­նուժն ու զին­տեխ­նի­կան, պեր­մա­նենտ ընտ­րու­թյուն­նե­րում Իս­րա­յե­լի դա­տարկ­ված բյու­ջեն Ադր­բե­ջա­նի հաշ­վին լց­նե­լու Բե­նիա­մին Նե­թա­նյա­հուի ա­գա­հու­թյու­նը, Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հի «Շնից մազ պո­կելն էլ օ­գուտ է» սկզ­բուն­քը, Վրաս­տա­նի ան­հաս­կա­նա­լի պահ­ված­քը դար­ձան այն հեն­քը, որ Էր­դո­ղանն ու Ա­լիևը հա­վա­տան հա­ջո­ղու­թյա­նը: Սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի դեմ սկս­ված պա­տե­րազ­մը հա­յե­լի է աշ­խար­հի ա­ռաջ, որ­տեղ յու­րա­քան­չյու­րը տես­նում է՝ ի՞նչ քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի է դա­վա­նում՝ դե­ֆակ­տո: Եվ ին­չի՞ է հան­գեց­րել իր «դա­վա­նան­քը»: Երբ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն են ա­նում, իսկ Էր­դո­ղա­նը ա­սում է, որ նրանք ի­րա­վունք չու­նեն հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու, հարց է ա­ռա­ջա­նում՝ ո՞վ է Էր­դո­ղա­նին այդ ի­րա­վուն­քը տվել: Ո՞չ Դո­նալդ Թրամ­փը, ում «սի­րած» բռ­նա­պետ­նե­րից է Էր­դո­ղա­նը և փոր­ձում է նրան օգ­տա­գոր­ծել, բայց օգ­տա­գործ­վում է ին­քը: Ո՞չ Ան­գե­լա Մեր­կե­լը, որ տն­տե­սա­կան կա­յու­նու­թյունն ու գեր­մա­նա­ցի­նե­րի բա­րե­կե­ցու­թյու­նը բարձր է դա­սում ցան­կա­ցած ար­ժե­քից: Ո՞չ Վլա­դի­միր Պու­տի­նը, որ Էր­դո­ղա­նին նե­րեց ոչ միայն ռու­սա­կան կոր­ծա­նի­չը խփե­լը, այլև ՌԴ դես­պան Յու­րի Կառ­լո­վի սպա­նու­թյու­նը փաս­տա­ցի ու­ղիղ ե­թե­րում՝ հա­նուն Ս-400-ներ վա­ճա­ռե­լու ու իբր Էր­դո­ղա­նին ԱՄՆ-ից ու ԵՄ-ից կտ­րե­լու: Ո՞չ Ֆրան­սիան, որ փաս­տա­ցի ԵԱՀԿ Մինս­կի խմ­բում պա­սիվ դի­տոր­դի դե­րում էր: Էր­դո­ղա­նը աշ­խար­հին փաս­տի ա­ռաջ է կանգ­նեց­րել, բայց դա չի նշա­նա­կում, որ նրա բլե­ֆը հա­ջո­ղու­թյամբ է ա­վարտ­վե­լու հեր­թա­կան ան­գամ: Այս ան­գամ Էր­դո­ղա­նը բախ­վել է հայ­կա­կան հար­ցին, որ Թուր­քիան եր­բեք չի մար­սել:


2. Այս պա­տե­րազ­մը հայ­րե­նա­կան պա­տե­րազմ է հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի հա­մար: ՈՒ հենց հի­մա ու հենց այս­տեղ են զտ­վում մեր դաշ­նա­կից­ներն ու թշ­նա­մի­նե­րը: Հենց հի­մա ու հենց այս­տեղ է ո­րոշ­վում, թե ինչ զար­գա­ցում­ներ են լի­նե­լու տա­րա­ծաշր­ջա­նում ա­ռա­ջի­կա տաս­նա­մյակ­նե­րում: Քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան, տն­տե­սա­կան: Ա­մե­նա­կարևո­րը՝ քա­ղա­քակր­թա­կան: Պա­տե­րազ­մը ա­վարտ­վե­լուց հե­տո թե Թուր­քիա­յում, թե Ադր­բե­ջա­նում սկս­վե­լու են քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնց հետևանք­նե­րը ոչ ոք չի կա­րող կան­խա­տե­սել: Ա­լիևը երկ­րի կա­ռա­վա­րու­մը հանձ­նել է Էր­դո­ղա­նին, Ադր­բե­ջան լց­ված ու դեռ չս­պան­ված մո­ջա­հեդ­նե­րը ի­րենց կար­գերն են հաս­տա­տե­լու, գա­հա­վի­ժած լի­րան ու մա­նա­թը ի­րենց խն­դիր­ներն են դնե­լու: Էր­դո­ղա­նը վս­տահ էր հա­ջո­ղու­թյա­նը, բայց սխալ­վեց, և 2023-ին ընտ­րու­թյան ժա­մա­նակ այդ սխա­լը դառ­նա­լու է ճա­կա­տագ­րա­կան: Նա այլևս պետք չէ աշ­խար­հին, ան­գամ կո­րո­նա­հար­ված Դո­նալդ Թրամ­փի վե­րընտ­րու­թյան դեպ­քում: Թուր­քիա­յին սպա­սում են պեր­մա­նենտ իշ­խա­նա­փո­խու­թյուն­ներ ու ան­կա­յու­նու­թյան տա­րի­ներ: Նույ­նը՝ Ա­լիևին, որ վիր­տուալ «գրա­վեց» Մա­տա­ղիսն ու Մե­խա­կա­վա­նը: Փո­խա­րե­նը հար­ված ստա­ցավ Գան­ձա­կին, բայց ա­վիա­բա­զա­յին, ոչ խա­ղաղ բնակ­չու­թյա­նը: Մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի բո­լոր նոր­մե­րի ոտ­նա­հա­րու­մով, պա­տե­րազ­մա­կան ո­ճիր­նե­րի հա­մար Էր­դո­ղանն ու Ա­լիևը կանգ­նե­լու են մի­ջազ­գա­յին տրի­բու­նա­լի ա­ռաջ՝ պա­տաս­խա­նե­լու հար­ցին, թե ին­չու՞ էին գն­դա­կո­ծում խա­ղաղ բնակ­չու­թյա­նը Ստե­փա­նա­կեր­տում ու Մար­տա­կեր­տում, Շու­շիում, ին­չու՞ էին ար­գել­ված զի­նա­տե­սակ­նե­րով թի­րա­խա­վո­րում քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րը: Մեր պա­տե­րազ­մը հայ­րե­նա­կան է դար­ձել, ո­րով­հետև մեր հայ­րե­նի­քը իր սահ­ման­նե­րը չի հաշ­վում Հա­յաս­տա­նով ու Ար­ցա­խով, մենք կռ­վում ենք ամ­բողջ սփյուռ­քով: Կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում ան­գամ սփյուռ­քա­հա­յե­րը փո­ղոց են դուրս գա­լիս ցե­ղաս­պան Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի դեմ, ու նրանց քա­ղա­քա­կան, ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նը հզոր նե­ցուկ է: Ան­գամ իս­րա­յե­լա­հա­յե­րը 50000 դո­լար են հա­վա­քել Ար­ցա­խի հա­մար: Կես մի­լիոն դո­լար է փո­խան­ցել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին՝ նույն նպա­տա­կով, որ­տեղ ար­դեն 24 մի­լիոն դո­լար է հա­վաք­վել: Հա­յե­րը փո­ղոց են դուրս գա­լիս Լոն­դո­նից Լոս Ան­ջե­լես, ու նրանց ճա­նա­պար­հը ոչ ոք չի կա­րող փա­կել՝ հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում բո­լո­րը զին­վոր են: Իսկ հայ զին­վո­րը հաղ­թում է, որ­պես կա­նոն:


3. Սա այլևս հաղ­թա­կան պա­տե­րազմ է, ո­րով­հետև մենք ինք­նիշ­խան ենք ու հզոր բա­նակ ու­նենք: Հի­մա հայ դի­վա­նա­գի­տու­թյան հաղ­թա­նա­կը կլի­նի, ե­թե Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի դեմ սահ­ման­վեն պատ­ժա­մի­ջոց­ներ՝ ի պա­տաս­խան մարդ­կու­թյան դեմ գոր­ծած ո­ճի­րի: Հայ զին­վո­րի ու հայ դի­վա­նա­գե­տի հաղ­թա­նա­կը կլի­նի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չու­մը՝ ի պա­տաս­խան պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու կո­չե­րին՝ ա­վե­լի ծանր զի­նա­տե­սակ­նե­րով պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու Էր­դո­ղա­նի սադ­րան­քի: Ե­թե նույ­նիսկ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը նո­րից գնա նավ­թի ու գա­զի «ար­ժեք­նե­րի» հետևից, նո­րից տր­վի Ան­կա­րա­յի շան­տա­ժին, դա ո­չինչ չի նշա­նա­կում՝ մենք պա­հել ենք Ար­ցա­խը, մենք պա­հել ենք Ար­ցա­խի ինք­նիշ­խա­նու­թյան ի­րա­վուն­քը ու հա­յի էք­զիս­տեն­ցիալ անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը փաստ է, ո­րի հետ աշ­խար­հը չի կա­րող հաշ­վի չնս­տել:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Հոկ­տեմ­բե­րի 1-ին ՆԱ­ՏՕ-ի միջ­նոր­դու­թյամբ Հու­նաս­տանն ու Թուր­քիան հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նի հար­ցում, ո­րից հե­տո Ան­կա­րան նո­րից հար­ձակ­վել է Սի­րիա­յի վրա, իսկ Էր­դո­ղա­նը պա­հան­ջել է … Ե­րու­սա­ղե­մը: Ի­մա՝ շատ ա­րագ գոր­ծարկ­վե­լու է «Մեկ ազգ, մի քա­նի պե­տու­թյուն» սկզ­բուն­քը: Ա­լիևը պա­հան­ջում է, որ Մակ­րո­նը զր­պար­տու­թյան հա­մար նե­րո­ղու­թյուն խնդ­րի ի­րե­նից, բայց չի պա­հան­ջում Պու­տի­նից, թե­պետ ՌԴ ԱԳՆ-ն էլ հաս­տա­տել էր մո­ջա­հեդ­ներ Ադր­բե­ջան բե­րե­լը: Ի­լյու­շը սպա­սում է, որ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նի զոր­քե­րի դուրս­բեր­ման ժա­մա­նա­կա­ցույց, որ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նի: Հա­ջորդ հայ­տա­րա­րու­թյու­նը երևի Էր­դո­ղանն է ա­նե­լու, որ հա­յե­րը հե­ռա­նան Հա­յաս­տա­նից…


Մենք անց­նում ենք պա­տե­րազ­մի փոր­ձու­թյու­նը, շատ ա­վե­լի դժ­վար է լի­նե­լու խա­ղա­ղու­թյան փոր­ձու­թյու­նը: Մենք ա­ռա­ջին ան­գամ չենք հաղ­թում Ադր­բե­ջա­նին, հի­մա ու այս­տեղ այս­քան ծանր ու դժ­վար հաղ­թա­նա­կը, որ մե­ծաց­րեց Ե­ռաբ­լու­րը, ի­րա­վա­կա­նո­րեն ամ­րագ­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նի: Մենք պետք է վե­րա­նա­յենք մեր անվ­տա­գու­թյան հա­մա­կար­գը՝ ի­րա­կան ու ա­նի­րա­կան դաշ­նա­կի­ցնե­րին զա­տենք ի­րա­րից և դի­վեր­սի­ֆի­կաց­նենք մեր ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը այն եր­կր­նե­րի հետ, որ այս օ­րե­րին մեր կող­քին էին: Հա­յաս­տա­նը իր անվ­տան­գու­թյու­նը կա­րող է ու պի­տի ա­պա­հո­վի երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րով: Բայց նախ և ա­ռաջ Հա­յաս­տա­նը պի­տի հզո­րաց­նի իր տն­տե­սու­թյու­նը՝ մի կողմ դնե­լով տա­րա­տե­սակ «պայ­քար­նե­րը», «բնա­պահ­պա­նու­թյու­նը» ու վիր­տուալ պատ­կե­րա­ցում­նե­րը: Մեզ սպա­սում են վե­րա­կանգ­նու­մի դժ­վար տա­րի­ներ, երբ պետք է նո­րից կա­ռու­ցել Ստե­փա­նա­կերտն ու Մար­տա­կեր­տը, Շու­շին, վե­րա­կանգ­նել ա­վեր­ված բնա­կա­վայ­րե­րը ու մարդ­կանց հա­մար ա­պա­հո­վել նոր­մալ կեն­սա­պայ­ման­ներ, որ չբռ­նեն սփյուռ­քը ար­հես­տա­կա­նո­րեն մե­ծաց­նե­լու հեշտ ճա­նա­պար­հը: ՈՒ շատ մեծ հարց է, ե­թե ա­ռա­ջին հաղ­թա­նա­կից հե­տո Հա­յաս­տա­նի ի­րա­րա­հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նա­յին զար­գաց­նել տն­տե­սու­թյու­նը՝ ոչ թե երկ­նիշ աճ ա­պա­հո­վե­լով շի­նա­րա­րու­թյան ու սպա­սարկ­ման ո­լոր­տի հաշ­վին, այլ ար­տադ­րու­թյան զար­գաց­մամբ, որ­քա՞ն կլի­ներ այ­սօր Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը, ինչ­պի­սի՞ն կլի­ներ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը և ի՞նչ ռիս­կով մեզ վրա կհար­ձակ­վեին Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը: Բայց դրա հա­մար մեր ազ­գա­յին օ­րա­ցույ­ցում չպի­տի լի­ներ 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ը: Խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նին ի­րա­կա­նում գի­շա­տիչ թռ­չուն է, որ պա­հան­ջում է պա­տե­րազմ խա­ղա­ղու­թյան հա­մար, մա­նա­վանդ մեր գի­շա­տիչ հարևան­նե­րի կող­քին ու մեր գի­շա­տիչ ժա­մա­նակ­նե­րում, որ 100 տա­րի ու 1000 տա­րի հե­տո չեն հիշ­վե­լու ի­րենց դժ­վա­րու­թյուն­նե­րով, հիշ­վե­լու են ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿՈՎ: Եվ փաս­տով, որ հայ ԶԻՆ­ՎՈ­ՐԸ մեր ՉԻ­ՆԱ­ԿԱՆ ՊԱ­ՐԻՍՊՆ է, բայց պարս­պից այս կողմ պետք է հզոր տն­տե­սու­թյուն ՝ հաղ­թե­լու հա­մար: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 7993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ