ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գուդուն Կուգլեր. Կոչ ենք անում անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը

Գուդուն Կուգլեր. Կոչ ենք անում անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը
04.10.2020 | 13:58

Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդուն Կուգլերը կոչ է արել դադարեցնել վերջ դնել Թուրքիայի միջամտությանը ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններին: «Ավստրիայի ORF-online պարբերականն այսօր գրել է, որ համաձայն Հայաստանի կառավարության տեղեկատվության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում «կատաղի կռիվներ» և «լայնածավալ հարձակումներ» են ընթանում, և «օրեր շարունակվող մարտերը գերազանցում են իրենց ծավալով տարարածաշրջանում տարիներ ի վեր տեղի ունեցող միջադեպերը»։ Տեղեկացվում է, որ մարտի դաշտում կռվողներից շատերը Թուրքիայից են, նույնիսկ ջիհադիստներ կան, և որ դեռևս շարունակվում են տարբեր երկրներից սպառազինությունների մատակարարումները։ Հայտնում են, որ մարտեր են եղել նաև Հայաստանի տարածքում, ինչև նշանակում է հետագա էսկալացիա։ Այս բոլորը չափազանց մտահոգիչ է։


Որպես խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խմբի նախագահ և որպես ÖVP խմբակցության մարդու իրավունքների հարցերով խոսնակ, ես և ÖVP խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ռայնհոլդ Լոպատկան կոչ ենք անում՝
1. Անհապաղ դադարեցնել պատերազմական գործողությունները,
2. Վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ,
3. Փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերել՝ միջազգային իրավունքին համապատասխան երկարաժամկետ և կայուն լուծում գտնելու համար,
4. Նվազեցնել տարիներ շարունակ սերմանված ատելությունը,
5. Անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը,
6. Սահմանափակել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը,
7. Ըստ անհրաժեշտության, ցուցաբերել մարդասիրական օժանդակություն:
Ժողովուրդներին կարելի է հասկանալ միայն իրենց պատմության միջոցով։ Հայերը վախենում են 1915թ. Ցեղասպանության կրկնությունից։ Այդ ժամանակ 1,5 միլիոն հայ սպանվեց, մինչդեռ աշխարհի մեծ տերությունները պարզապես դիտում էին»,- գրել է ավսրտիացի պատգամավորը:

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ