ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արագ խել­քի գա­լը գերհ­րա­տապ է դար­ձել Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի հա­մար

Արագ խել­քի գա­լը գերհ­րա­տապ է դար­ձել Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի հա­մար
10.07.2020 | 00:54
Շատ ստոր ժա­մա­նակ են ապ­րում այժմ Հա­յաս­տանն ու մեր երկ­րի հա­յե­րը։ Եվ ներ­կա ժա­մա­նա­կի այդ ստո­րու­թյունն այն բա­նի հետևանքն է, որ մեր երկ­րում իշ­խում է հա­կա­հայ­կա­կան ՀՀՇ վար­չա­կար­գի ու Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի ուղ­ղա­կի «Ժա­ռան­գորդ», 2008 թ. մար­տի 1-ի ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րից մե­կը՝ այս­պես կոչ­ված, «ժո­ղովր­դա­կան վար­չա­պետ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ 
Տե­սեք, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, մեր հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում ար­դեն «տեղ է ստա­նում» Ռու­սաս­տա­նի ստո­րա­գույն, ա­մե­նա­ծա­խու քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կը՝ ոմն Ա­լեք­սեյ Նա­վալ­նի, ո­րը մեզ՝ հա­յե­րիս, «խա­չի» էր ան­վա­նում։ Կարճ ա­սած՝ նույն­պի­սի խառ­նա­կիչ է, ինչ Փա­շի­նյա­նը։ Բազ­միցս է մեր­կաց­վել որ­պես Ռու­սաս­տա­նի ներ­սում ազ­գա­մի­ջյան ու մի­ջե­կե­ղե­ցա­կան բա­խում­ներ հրահ­րող։ Եվ ա­հա այդ սրի­կա դա­վա­ճա­նը հայ­տն­վել է հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում... Հարց է ծա­գում՝ ին­չի՞ հա­մար։ Գու­ցե Փա­շի­նյա­նի մտ­քով ան­ցել է շան­տա­ժի են­թար­կել Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյա՞­նը։ Իբր, տե­սեք. ես «ճամ­փա եմ տա­լիս» սադ­րիչ սրի­կա­յին, զգու­շա­ցեք։ Ես՝ Փա­շի­նյանս, Ռու­սաս­տա­նում «հե­ղա­փո­խու­թյուն եմ պատ­րաս­տում» Նա­վալ­նու մի­ջո­ցով։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, այն Նա­վալ­նու, ո­րին Ռու­սաս­տա­նում նույ­նիսկ ընդ­դի­մա­դիր­ներն ա­մե­նաան­պար­կեշտ մա­կա­նուն­ներն են կպց­նում։
Ա­վե­լի լավ է պատ­մենք, թե ինչ է կա­տար­վում Հա­յաս­տա­նի շուր­ջը. այդ ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներն ա­վե­լի լավ կհաս­կա­նան, որ Նի­կոլն ա­մե­նա­լավ ժա­մա­նա­կը չի ընտ­րել հայ ժո­ղովր­դի բախ­տի, ա­ռա­վել ևս՝ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բախ­տի հետ «փոր­ձեր ա­նե­լու» հա­մար։ Օ­րի­նակ, Ի­րա­քում քր­դե­րի դեմ Թուր­քիա­յի ծա­վա­լած նոր պա­տե­րազ­մի ֆո­նին, Թուր­քիա­յի ներ­սում սր­վում է քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նը։ Հա­վա­նա­բար դա կապ­ված է տն­տե­սու­թյան մեջ և սո­ցիա­լա­կան ո­լոր­տում գոր­ծե­րի սպաս­վող կտ­րուկ վատ­թա­րաց­ման հետ։ Ինչ­պես հա­ղոր­դում է տն­տե­սա­կան վեր­լու­ծա­բան Ա­լա­հա­թին Աք­թա­շը, երկ­րորդ ե­ռամ­սյա­կում Թուր­քիա­յի տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը կա­րող են նվա­զել 20-25 %-ով։ «Ապ­րի­լին ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ 31 %-ով նվա­զու­մից հե­տո մա­յի­սին սպաս­վում է, որ այդ ցու­ցա­նիշ­նե­րը կհաս­նեն 30-35 %-ի, իսկ հու­նի­սին ի­րադ­րու­թյու­նը կլա­վա­նա։ Այս­պի­սով, խոս­քը երկ­րորդ ե­ռամ­սյա­կում ար­տադ­րու­թյան 20-25 %-ով նվազ­ման մա­սին է։ Միա­ժա­մա­նակ նկատ­վում են նույ­նա­տե­սակ փո­փո­խու­թյուն­ներ ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ և ՀՆԱ-ում։ Այս­պես, ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի 4,5 % ա­ճից հե­տո երկ­րոր­դում սպաս­վում է 20-25 %-ով նվա­զում։ Դա նշա­նա­կում է, որ մինչև ա­շուն Թուր­քիա­յի հիմ­նախն­դիր­նե­րը կա­վե­լա­նան»,- կար­ծում է Աք­թա­շը։
Ինչ­պես հայտ­նում է «Հու­րիեթ» թեր­թի լրագ­րո­ղու­հի Նու­րայ Բա­բա­ջա­նը, դա կապ­ված է նաև այն բա­նի հետ, որ Թուր­քիա­յում ա­ճում է ան­հան­գս­տու­թյունն այն առ­թիվ, որ երկ­րում կո­րո­նա­վի­րու­սով նոր վա­րակ­ված­նե­րի քա­նա­կի ա­ճը գե­րա­զան­ցում է կան­խա­տե­սում­նե­րը։ Են­թադ­րու­թյուն­ներ կան, որ ե­թե մեկ օ­րում վա­րակ­ված­նե­րի թիվն անց­նի եր­կու հա­զա­րը, ա­պա կա­րան­տի­նա­յին սահ­մա­նա­փա­կում­նե­րը կա­րող են վե­րա­դառ­նալ։ Կա­ռա­վա­րու­թյու­նը դի­տար­կում է Թուր­քիա­յի Գի­տա­կան խոր­հր­դի հանձ­նա­րա­րա­կան­նե­րի հի­ման վրա «տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր ար­գելք­նե­րի» ներ­դր­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը, ե­թե վա­րակ­ման դեպ­քե­րի քա­նակն ա­վե­լա­նա։ Այդ «կո­րո­նա­վի­րու­սա­յին սահ­մա­նա­փա­կում­նե­րից» ար­դեն լուրջ կո­րուստ­ներ է ու­նե­ցել զբո­սաշր­ջու­թյու­նը՝ Թուր­քիա­յի ե­կա­մուտ­նե­րի հիմ­նա­կան ճյու­ղե­րից մե­կը։ ՈՒս­տի զար­մա­նա­լի չէ, որ հու­նի­սի 15-ից քր­դա­մետ «Ժո­ղո­վուրդ­նե­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյու­նը (ԺԺԿ) իր կողմ­նա­կից­նե­րին փո­ղոց է հա­նել ու հայ­տա­րա­րել եր­կու քա­ղա­քից (Ադ­րիա­նու­պո­լիս և Հա­քյա­րի) դե­պի Ան­կա­րա «Կա­մա­յա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­թի» սկզ­բի մա­սին։ Վեր­ջին կա­թիլ­նե­րը ե­ղան Հա­քյա­րի ընտ­րա­տա­րած­քի պատ­գա­մա­վոր և «Ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կու­թյան կոնգ­րե­սի» հա­մա­նա­խա­գահ Լեյ­լա Գյու­վե­նի և Դիար­բե­քիր ընտ­րա­տա­րած­քի պատ­գա­մա­վոր Մու­սա Ֆա­րի­սօ­ղուլ­լա­րի պատ­գա­մա­վո­րա­կան ման­դատ­նե­րի հետ վերց­նե­լը և ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը։ Բայց, հա­վա­նա­բար, Ի­րա­քում քր­դե­րի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ևս ԺԺԿ-ին դր­դե­ցին կտ­րուկ ակ­տի­վաց­ման։
Բայց դա դեռ ա­մեն ին­չը չէ։ Նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հետ պայ­քա­րի հե­ռան­կա­րը նախ­կին վար­չա­պետ Ահ­մեթ Դա­վու­թօղ­լուին մղել է ո­րոշ ման­րա­մաս­ներ «գաղտ­նա­զեր­ծե­լու» 2015 թ. նո­յեմ­բե­րին Սի­րիա­յում խփ­ված ռու­սա­կան Cy-24 M ռմ­բա­կոծ­չի վե­րա­բե­րյալ։  «Duvar English» ամ­սագ­րի գլ­խա­վոր խմ­բա­գիր Ջանս Չամ­լի­բե­լի հետ հար­ցազ­րույ­ցում նա պա­տաս­խա­նել է իր մա­սին քն­նա­դա­տու­թյու­նը և հայ­տա­րա­րել. «Երբ գլ­խա­վոր շտա­բի պետն ինձ հայտ­նեց այդ մի­ջա­դե­պի մա­սին, ես ցու­ցում տվե­ցի, որ կապ­վեն ռու­սա­կան կող­մի լիա­զոր­ված ան­ձանց հետ։ Հնա­րա­վո­րինս ա­րագ պետք էր կապ­վել Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Պու­տի­նի հետ, ո­րով­հետև գի­տեի, թե նման ի­րա­վի­ճակ­նե­րում որ­քան կարևոր է դի­վա­նա­գի­տու­թյու­նը։ Ցա­վոք, չնա­յած իմ ցու­ցում­նե­րին, հինգ րո­պե հե­տո Թուր­քիա­յի նա­խա­գա­հի վար­չա­կազ­մը հայ­տա­րա­րեց, որ թուր­քա­կան ՌՕՈՒ-ի կող­մից ռու­սա­կան ռմ­բա­կո­ծիչ է խփ­վել։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը սխալ էր. ե­թե լայն հա­սա­րա­կու­թյա­նը տե­ղե­կու­թյու­նը նման ձևով չներ­կա­յաց­վեր, ա­պա հար­ցը կա­րե­լի կլի­ներ լու­ծել ան­դր­կու­լի­սյան դի­վա­նա­գի­տու­թյան մի­ջո­ցով»։ Ինչ­պես նկա­տում ենք, Դա­վու­թօղ­լուն փաս­տո­րեն մեր­կաց­րել է Էր­դո­ղա­նին, ո­րը, ինչ­պես շա­տերն են հի­շում, 2016 թ. հա­մո­զում էր Ռու­սաս­տա­նին, որ ին­քը Cy-24-ի ող­բեր­գու­թյու­նում «մեղք չու­նի», որ ի­րեն հար­վա­ծի տակ են դրել «այն շր­ջա­նակ­նե­րը, ո­րոնց ձեռն­տու չէին Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի լավ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը»։ Բայց ե­թե հա­վա­տանք Դա­վու­թօղ­լուին, ա­պա դուրս է գա­լիս, որ, Մոսկ­վա չզան­գե­լով, հենց Էր­դո­ղանն ինքն էր ձգ­տում առ­ճա­կատ­ման ու նույ­նիսկ բախ­ման։ Ինչ­պես հայտ­նի է, ռու­սա­կան ռմ­բա­կոծ­չի հետ մի­ջա­դե­պից հե­տո հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­մա­րյա մի տա­րի խզ­ված էին։ Իսկ ռուս-ի­րա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Սի­րիա­յում բա­ցար­ձա­կա­պես «չէին խղ­ճում» թուր­քե­րին ու թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րին մինչև 2016 թ. հու­լի­սի 16-ին «ինչ-որ բա­նի» տե­ղի ու­նե­նա­լը։ Ի դեպ, Հա­յաս­տա­նում մենք էլ ենք հի­շում այդ չա­րա­գու­շակ օ­րը. ա­հա­բե­կիչ­ներն այդ ժա­մա­նակ սպա­նում էին նաև Երևա­նում... Թուր­քիա­յի հա­մար ին­չով կվեր­ջա­նա ա­մեն ինչ 2020 թ., ա­ռայժմ պարզ չէ։ Սա­կայն բա­ցառ­ված չէ, որ Դա­վու­թօղ­լուի ա­սա­ծը կվե­րա­կանգ­նի Էր­դո­ղա­նի նկատ­մամբ ան­վս­տա­հու­թյու­նը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, ընդ ո­րում՝ ոչ միայն Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։
Թուր­քիա­յի հետ կապ­ված այլ խն­դիր­ներ էլ կան։ Իսկ այս­տեղ՝ Հա­յաս­տա­նում, պատ­րաստ­վում են «սի­րո և բա­րե­կա­մու­թյան» կա­մուրջ բա­ցե­լու Ա­խու­րյան գե­տի վրա­յով։ ՈՒ­զում ես ան­պայ­ման հարց­նել. «Հա­յաս­տա­նի ներ­քին թուր­քեր, այդ ին­չի՞ վրա եք հույս դրել։ Որ ոչ մե­կը ո­չինչ չի տես­նում ու չի՞ նկա­տում»։ Սխալ­վում եք, բո­լորն ա­մեն ինչ տես­նում են, նկա­տում ու նշում՝ ը­հը, Հա­յաս­տա­նի ներ­քին թուր­քե­րի ևս մեկ քայլ։
Հի­մա տես­նենք, թե էլ ին­չեր կան Թուր­քիա­յի հետ կապ­ված։ ՆԱ­ՏՕ-ում խու­ճապ է և ան­վս­տա­հու­թյուն, այն էլ այն­քան ու­ժեղ, որ նույ­նիսկ Լե­հաս­տա­նում՝ ՆԱ­ՏՕ-ի նո­րա­հայտ «ցա­մա­քա­յին ա­վիա­նա­վում», սկ­սել են խո­սել, որ Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քը մոտ է պա­ռակտ­ման։ ՆԱ­ՏՕ-ն ստիպ­ված է ե­ղել գաղտ­նի հե­տաքն­նու­թյուն սկ­սե­լու վեր­ջին մի­ջա­դե­պի կա­պակ­ցու­թյամբ, ընդ ո­րում՝ դա­շին­քի եր­կու ան­դամ­նե­րի միջև։ Այդ մա­սին ա­ռա­ջին ան­գամ հրա­պա­րա­կայ­նո­րեն հա­ղորդ­վել է հու­նի­սի 17-ին։ Թուր­քա­կան ֆրե­գա­տը ռա­դա­րով հայտ­նա­բե­րում է ֆրան­սիա­կան մի ռազ­մա­նավ, երբ այն փոր­ձում էր մո­տե­նալ թուր­քա­կան «Cirkin» բեռ­նա­նա­վին, ո­րը զենք էր տա­նում Լի­բիա­յի թր­քա­մետ ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյան (ԱՀԿ) հա­մար։ Նշ­վում է, որ մի­ջա­դե­պին խառն­վել էր նաև Թուր­քիա­յի ՌԾՈՒ-ի երկ­րորդ ֆրե­գա­տը։ Թե հենց երբ է տե­ղի ու­նե­ցել տվյալ դր­վա­գը, չի ճշտ­վում, թեև տվյալ­ներ կան, որ ֆրան­սիա­ցի­ներն ու թուր­քե­րը բախ­վել են դեռևս հու­նի­սի 10-ին։ Ընդ ո­րում, Ան­կա­րա­յի այդ­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներն ար­դեն դա­տա­պար­տել են Փա­րի­զում՝ դրանք հա­մա­րե­լով սադ­րիչ և ա­նըն­դու­նե­լի։ Ֆրան­սիա­կան կող­մը բո­ղո­քել է, որ թուր­քա­կան նա­վե­րը ֆրան­սիա­կան ռազ­մա­նա­վը հե­տապն­դել են ՆԱ­ՏՕ-ի եր­կր­նե­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մից ա­ռաջ։
Հու­նի­սի 18-ին ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ենս Ստոլ­տեն­բեր­գը հաս­տա­տել է և՛ մի­ջա­դե­պի փաս­տը, և՛ Ֆրան­սիա­յի դի­մու­մը ՆԱ­ՏՕ-ի ղե­կա­վա­րու­թյա­նը։ Ֆրան­սիա­կան կող­մի վար­կա­ծով, թուր­քա­կան նա­վերն ի­րենց հար­վա­ծա­յին հա­մա­կար­գե­րի նշա­նա­ռու­թյան տակ են ա­ռել Ֆրան­սիա­յի ՌԾՈՒ-ի «Cour­bet» ֆրե­գա­տը, որն այդ ժա­մա­նակ ՆԱ­ՏՕ-ի «Ծո­վա­յին պա­հա­պան» ա­ռա­քե­լու­թյան շր­ջա­նա­կում հեր­թա­պա­հում էր Լի­բիա­յի ա­փե­րին։ Սա­կայն Ան­կա­րան հեր­քել է Փա­րի­զի հայ­տա­րա­րու­թյու­նը թուր­քա­կան նա­վի կող­մից ֆրան­սիա­կան ֆրե­գա­տին հե­տապն­դե­լու մա­սին։ «ՆԱՏՕ-ն չպետք է գլուխն ա­վա­զում թաքց­նի իր դաշ­նա­կից­նե­րի նկատ­մամբ Թուր­քիա­յի վար­քագ­ծի կա­պակ­ցու­թյամբ,- հու­նի­սի 17-ին հայ­տա­րա­րել է Ֆրան­սիա­յի ՊՆ-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը ՆԱ­ՏՕ-ի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղո­վից ա­ռաջ։- Մենք բարդ պա­հեր ենք ու­նե­ցել Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քում, բայց չենք կա­րող ջայ­լամ լի­նել ու ձևաց­նել, թե ՆԱ­ՏՕ-ում չկա Թուր­քիա­յի խն­դի­րը։ Մենք պետք է դա տես­նենք, ա­սենք ու լու­ծենք այդ խն­դի­րը»։ Ա­վե­լին, Փա­րի­զը վր­դով­ված է «Թուր­քիա­յի էլ ա­վե­լի ագ­րե­սիվ ու հա­մառ դիր­քո­րո­շու­մից»։ Ֆրան­սիան թուր­քե­րին մե­ղադ­րում է, որ թուր­քա­կան յոթ նավ բա­ցա­զատ­վել է Լի­բիա­յի ա­փե­րի մոտ այն բա­նից հե­տո, երբ Թուր­քիան փոր­ձել է ռազ­մա­կան տեխ­նի­կա մա­տա­կա­րա­րել՝ խախ­տե­լով Լի­բիա­յի նկատ­մամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի զեն­քի ար­գել­քի ո­րո­շու­մը։ «Ֆրան­սիան մի կողմ չի կանգ­նե­լու, ո­րով­հետև թուր­քե­րը շա­րու­նա­կում են ի­րենց ա­նըն­դու­նե­լի պահ­ված­քը և շա­հա­գոր­ծում ՆԱ­ՏՕ-ն»,- սպառ­նա­ցել է պաշ­տո­նա­կան Փա­րի­զը։
Ինչ­պես հու­նի­սի 21-ին հա­ղոր­դել է «Deutsche Welle» ռա­դիո­կա­յա­նի թուր­քա­կան խմ­բագ­րու­թյու­նը, ոչ միայն Գեր­մա­նիա­յից իր զոր­քե­րը հա­նե­լու ԱՄՆ-ի ո­րո­շու­մը, այլև «Թուր­քիա­յի, Հու­նաս­տա­նի և Ֆրան­սիա­յի միջև ու­ժե­ղա­ցող լար­վա­ծու­թյու­նը ՆԱ­ՏՕ-ի ան­դամ­նե­րի միջև կր­քե­րի շի­կաց­ման պատ­ճառ են դար­ձել»։ Իսկ ըստ «Euronews» հե­ռուս­տաա­լի­քի թուր­քա­կան խմ­բագ­րու­թյան, Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մը հայ­տա­րա­րել է, որ Թուր­քիա­յի մի­ջամ­տու­թյու­նը Լի­բիա­յում, որ­պես թուր­քա­կան ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյուն, ա­նըն­դու­նե­լի է։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է Հու­նաս­տա­նին և ֆրանս-թուր­քա­կան մի­ջա­դե­պին նրա մաս­նակ­ցու­թյա­նը, ա­պա պարզ­վում է, որ մինչ թուր­քե­րը «վա­խեց­նում» էին ֆրան­սիա­ցի­նե­րին, հու­նա­կան ռազ­մա­նա­վը կանգ­նեց­րել է թուր­քա­կան հենց այն նա­վը, ո­րով թուր­քե­րը փոր­ձում էին զենք ու զի­նամ­թերք հասց­նել Լի­բիա­յում ի­րենց խա­մա­ճիկ­նե­րին։ Հնա­րա­վոր է, որ ֆրան­սիա­ցի­ներն էին դա խնդ­րել հույ­նե­րից, բայց հնա­րա­վոր է նաև, որ հույ­ներն ի­րենք են դա նա­խա­ձեռ­նել։ Ա­մեն դեպ­քում, Ֆրան­սիան ու Հու­նաս­տա­նը ցույց են տվել, որ Լի­բիա­յում պատ­րաստ են դաշ­նակ­ցու­թյան ընդ­դեմ թուր­քե­րի։ Իսկ թուր­քե­րի հա­մար ա­մե­նատ­հա­ճը Հու­նաս­տա­նի ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ Կոնս­տան­տի­նոս Ֆլո­րո­սի ե­լույթն էր, ո­րում նա հայ­տա­րա­րել էր. «Նրան, ով ոտք կդ­նի հու­նա­կան հո­ղին, մենք նախ կվա­ռենք, իսկ հե­տո կհարց­նենք, թե ով էր նա»։ Հա­մոզ­ված չենք, թե նման ի­րա­վի­ճա­կում ՆԱ­ՏՕ-ն հե­ռան­կա­րա­յին ա­պա­գա ու­նի։ Իսկ դա նշա­նա­կում է, որ Թուր­քիան էլ չու­նի ա­պա­գա­յի հե­ռան­կար­ներ։ Թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ նախ­կին վար­չա­պետ Դա­վու­թօղ­լուն ա­նուղ­ղա­կիո­րեն ա­պա­ցու­ցեց, որ Էր­դո­ղանն ինքն է «պա­տե­պատ ըն­կել» որևէ ձևով Ռու­սաս­տա­նին տհա­ճու­թյուն պատ­ճա­ռե­լու հա­մար։ Ընդ ո­րում, նաև Ի­րա­նին. 2015-2016-ին թուր­քե­րը փոր­ձում էին հա­մո­զել Ի­րա­նին, որ «ձեռք քա­շի» Սի­րիա­յից ու Ռու­սաս­տա­նից, Սի­րիա­յից հա­նի իր (այ­սինքն՝ ի­րա­նա­կան) ռազ­մա­կան խոր­հր­դա­կան­նե­րին։ Իսկ դա հենց ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի քա­ղա­քա­կա­նու­թյան նպա­տակն է և՛ Սի­րիա­յի, և՛ Ի­րա­քի նկատ­մամբ։ Պա­հանջ­վեց միայն Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նիի զրն­գուն, դի­վա­նա­գի­տա­կան կո­պիտ «ապ­տա­կը», որ 2016 թ. դեկ­տեմ­բե­րի վեր­ջին Էր­դո­ղա­նը «հան­դարտ­վի» ու ձայ­նը կտ­րի, և միայն այն բա­նից հե­տո, երբ Էր­դո­ղա­նը դա­դա­րեց­րեց ՌԴ-ի և Ի­րա­նի դեմ սադ­րանք­նե­րը Սի­րիա­յում, վեր­ջին­ներս հա­մա­ձայ­նե­ցին, որ Թուր­քիան մաս­նակ­ցի Սի­րիա­յում կար­գա­վոր­ման գծով «Աս­տա­նա­յի գոր­ծըն­թա­ցին»։ Մի՞­թե Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը դրա­նից ո­չինչ չեն հի­շում, մի՞­թե նրանք բո­լո­րը «իմ­քայ­լա­կան» վայ-գոր­ծիչ­նե­րից վա­րակ­վել են հի­շո­ղու­թյան կորս­տով։ Այդ դեպ­քում հա­յե­րի ու Հա­յաս­տա­նի և՛ ա­ռող­ջու­թյան, և՛ ա­ռողջ դա­տո­ղու­թյան, և՛ ա­պա­գա­յի գլ­խա­վոր սպառ­նա­լի­քը ՀՀՇ-ա­կա­նու­թյան ու տեր­պետ­րո­սյա­նա­կա­նու­թյան «հետ­քերն» են։ Այ­սինքն՝ ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյու­նը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 13070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ