Տարեսկզբին անգլիական The Economist ամսագիրը կանխատեսումների հատուկ համար տպագրեց «Աշխարհ 2015» խորհրդավոր շապիկով: Դեռ Կարլ Մարքսն էր այդ ամսագիրն անվանում «ֆինանսական արիստոկրատիայի եվրոպական մարմին»: 19-րդ դարում Եվրոպայի գլխավոր ֆինանսիստները Ռոտշիլդներն էին: Հիմա գաղտնագրողները նրանց համարում են համարյա թե ամբողջ աշխարհի գաղտնի կառավարիչներ՝ անդրօվկիանոսյան Ռոտշիլդների հետ, իսկ ամսագիրը համարում են նրանց գլխավոր լծակ, իզուր չէ, որ ամսագիրը տպագրվում է մի քանի լեզուներով և մեկ միլիոնից ավելի տպաքանակով: Բացի այդ՝ հայտնի է իր գաղտնի ենթատեքստերով, որ հասու են ընտրյալներին իրենց խորհրդանշաններով:
Այսինքն՝ շապիկն արտահայտում է Ռոտշիլդների տեսակետը «Աշխարհ-2015»-ի վերաբերյալ: Իսկ շապիկը խայտաբղետ է՝ պետությունների ղեկավարներ, պատմական, առասպելական ու նույնիսկ հեքիաթային պերսոնաժներ: Հունվարին շատերն էին փորձում կոլաժը բացատրել, բայց ապարդյուն: Գաղտնազերծելուն ձեռնամուխ եղան նաև Երրորդ հազարամյակի գիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետները:
ԻԼՅԱ ԲԵԼՈՈՒՍ
(Երրորդ հազարամյակի գիտական հետազոտությունների ինստիտուտի նախագահ)
-Մեզ ապշեցրեց, որ թաքնված կանխատեսումների մի մասը սկսեց արագ կատարվել: Օրինակ, Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչությունը, Ռուսաստանից «Ջեներալ Մոտորսի» անսպասելի հեռանալը:
THE ECONOMIST-Ի «ԱՇԽԱՐՀ-2015» ՇԱՊԻԿԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ
«Խուճապ» բառը կանխատեսում է միանգամից երեք հնարավոր ճգնաժամ այս տարի: Համարում տպագրված «Ճգնաժա՞մ: Ի՞նչ ճգնաժամ» հոդվածը նշում է, որ ճգնաժամ կարող են հարուցել ՂՀհ-ի շուկաներին աջակցության ԱՄՆ-ի քաղաքականության ավարտը, Չինաստանի տնտեսական աճի կրճատումը կամ եվրագոտու ճգնաժամը (հատկապես Հունաստանում ու Իտալիայում): Կանխատեսումները արդարացան՝ նշված բոլոր երևույթները արդեն հստակ ուրվագծվել են:
Շապիկի կոլաժում առաջին պլանում են աշխարհի առաջատար հինգ երկրների ղեկավարները: Սկսենք դիտարկել, ինչպես ընդունված է, ձախից աջ:
ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ.
Վլադիմիր Վլադիմիրովիչի սև ակնոցը ինքնին վկայում է մյուսների համար անհայտ խաղ: Այս ուղերձը հաստատում է ակնոցի աջ ապակու TheSpy (լրտես) մակագրությունը: Կոլաժի հեղինակը ենթադրում է, որ Ռուսաստանը լուրջ լրտեսական խաղ է խաղարկում ՈՒկրաինայում, որում կարող է հաղթել: Իզուր չէ, որ նրանից աջ, վերևում նկարված է դոնեցկցի աշխարհազորային: Այդ լուսանկարը եղել է «Էկոնոմիստի» հրապարակումներից մեկում՝ «Պուտինի բրիգադները Բալակլավներում» մակագրությամբ՝ ակնարկելով «կանաչ մարդուկներին», «քաղաքավարի մարդկանց»:
Հետաքրքիր է, որ չորս յանկիներից երեքը շապիկի վրա ուղղակի օղակել են ՌԴ նախագահին: Նրա աջ ուսի հետևում ուրախ Մերի Բարան է՝ ԱՄՆ-ի խոշորագույն General Motors ավտոձեռնարկության տնօրենը: Բացահայտ է, որ նա պատահաբար չի հայտնվել: Հենց այս տիկինն է պատճառը, որ General Motors-ը հիմա հեռանում է Ռուսաստանից:
Արդեն ամսագրի տպագրությունից հետո, մարտի 18-ին Բարան որոշեց տարվա կեսին փակել իր մեքենաների արտադրությունը Սանկտ Պետերբուրգում, հավաքումը Նիժնի Նովգորոդում, իսկ դեկտեմբերից լիովին հրաժարվեց Ռուսաստանում Opel-ների վաճառքից:
Մերիի կողքին ամերիկացի նշանավոր աճպարար Դևիդ Բլեյնն է: Բացահայտ ակնարկ, որ Ռուսաստանին սպասում են նոր «ֆոկուսներ»՝ խփված «Բոինգի» ու «Միստրալների» պատմության պես: Պատահական չէ, որ Պուտինի առաջ ուղղաթիռ է պտտվում «crop-o-dust» մակագրությամբ («ինչ-որ մեկը փչացրել է օդը, բայց ով՝ հայտնի չէ»՝ գաղտնի գործողությունների ակնարկ):
Իսկ ներքևում տղան Պուտինի ոտքերի մոտ ինքնաթիռ է դնում: ՌԴ նախագահի ձախ ուսի հետևից խորհրդավոր ժպտում է Հիլարի Քլինթոնը՝ ձեռքը վերև բարձրացնելով:
«Ես քո խաղը գիտեմ ու առաջ կանցնեմ»՝ կարծես ասում է Քլինթոնը, ում շատերը համարում են ԱՄՆ-ի ապագա առաջին կին նախագահ: Նրա խոսքերը, որ Ռուսաստանը տեղեկատվական պատերազում հաղթում է ԱՄՆ-ին, պտտվեցին ամբողջ աշխարհում:
Հիլարին բացահայտ ռևանշ է երազում: Նապոլեոնը Պուտինի թիկունքում ակնարկում է Ռուսաստանի կայսերական նկրտումները՝ միակ երկրի, որ մեծացրել է իր տարածքը XXI դարում:
ՌԴ նախագահից աջ Համելնի Առնետորսի՝ միջնադարյան հանրահայտ կերպարն է:
Կախարդական սրնգի օգնությամբ նա քաղաքից դուրս բերեց բոլոր առնետներին: Չստանալով կրծողներից ազատվելու համար Համելնի մագիստրատից խոստացված պարգևը՝ նա քաղաքից հանեց բոլոր երեխաներին: Ակնարկ, որ Պուտինի զինանոցում գաղափարների մեծ պաշար կա: Միջնադարյան սյուժեն ակնարկում է նաև ռուսական հասարակության ավանդապաշտությունը:
ՈՒղիղն ասենք՝ «The Economist»-ը Վլադիմիր Պուտինին միանշանակ բացասական է վերաբերվում: Այդպես Ռոտշիլդների ամսագիրը վերաբերվում է ամբողջ Ռուսաստանին՝ ակտիվորեն քարոզելով, որ Ռուսաստանը պատրաստ է հարձակվել ու բռնազավթել աշխարհի ցանկացած երկիր:
Գերմանիայի կանցլեր ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. միակ կինն առաջին շարքում՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջև՝ միջնորդ Արևմուտքի ու ռուսների միջև:
Միաժամանակ՝ ակնարկ, որ Մերկելը ստիպված է ընտրել: Ի դեպ, պատահաբար չէ նկարիչը նրան պատկերել նաև Բարաք Օբամայի ու Հիլարի Քլինթոնի միջև: Դա նույնպես տեղեկատվություն է մտածելու համար՝ Գերմանիայի կանցլերի վարքագծի ընտրության ժամանակ: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները սարերի հետևում չեն, Օբամայի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է: Մերկելի պարանոցին սիրելի մանյակն է՝ կանաչ ու սև քարերով: Կանաչը հույսն է, սևը՝ վախն ու անորոշությունը: Նույնքան տագնապալից են Մերկելի աչքերը: Ձախ ուսին Օբամայի ձեռքն է (Գերմանիայի ԱՄՆ-ից կախման խորհրդանիշ): Մերկելի պիջակը դարչնագույն է՝ տաք կարմիրի երանգով: Տաբատը՝ մոխրագույն՝ թեթևակի դարչնագույնի երանգով ու ճմռթված՝ գերմանական նացիզմի բացահայտ ակնարկ: Մոխրագույն հագուստը, ինչպես դարչնագույնը, Եվրոպայում սկզբում չէին սիրում: Բայց աստիճանաբար այս հագուստը դարձավ գործնականության, պահպանողականության, համեստության, համակերպումի խորհրդանիշ: 1930-ական թթ., սակայն, դարչնագույնը բացասական խորհրդանիշ դարձավ՝ զուգորդվելով ֆաշիզմի հետ: Պատճառը նացիստ գրոհայինների դարչնագույն վերնաշապիկներն էին: Այս աշնանը բոլորում է Մերկելի կանցլերության 10-ամյակը: Նրա ղեկավարությամբ Գերմանիան դարձավ ԱՄՆ-ից առավել կախյալ, որ բացահայտ դուր չի գալիս Ռոտշիլդներին: Նրա տնտեսական քաղաքականությունը ևս Ռոտշիլդների սրտով չէ: Հենց Գերմանիան Եվրոպայում մոդա դարձրեց կոշտ խնայողության համակարգը, այդ քաղաքականությունը նվազեցնում է սպառումը և արգելակում տնտեսությունը: «Ճգնաժա՞մ: Ի՞նչ ճգնաժամ» հոդվածում ամսագիրը կանխատեսում էր՝ եվրագոտին առավել վտանգավոր հիմք է շուկայում խուճապային տրամադրությունների համար 2015-ին: Կանխատեսումը կատարվում է: Մայիսին ԵՄ քաղաքական գործիչները սկսեցին խոսել, որ ԵՄ-ն չի կարող մնալ առաջվանը: Մեծ Բրիտանիան պահանջեց լրացուցիչ արտոնություններ: Հունաստանում, Իսպանիայում, Լեհաստանում վերջերս իշխանության եկան եվրահոռետեսները:
Արդեն մի քանի տարի ամսագիրը իր շապիկների վրա Անգելա Մերկելին պատկերում է անփոփոխ իրոնիկ ոճով և սիմվոլիկ մակագրություններով՝ «Ակրոպոլիսը հիմա» («Ապոկալիպսիսը հիմա» զուգահեռով), «Համաշխարհային տնտեսություն. Միսիս Մերկել, չէի՞ք կարող շարժիչները միացնել» (խորտակվող նավում), «Անգելա, գայթակղվա՞ծ ես» (եվրոյի խորտակման հնարավորության մասին), «Եվրոպայի անհավես հեգեմոնը», «Եվրոպական տնտեսությո՞ւն. նա պարզապես հանգստանում է» (նկարում՝ կաթիլային ստացող թութակ), «Անգելա, կամ՝ առաջ, կամ այսօր իմ օրն է» (Հունաստանի մարտահրավերը ԵՄ-ին): Ամսագիրը ծաղրում է Անգելա Մերկելի անվճռականությունն ու զգուշավորությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու վախը, որ արդեն դարձել է նրա այցեքարտը: Մերկելն ավելի շատ մենեջեր է ու հաշվապահ, քան քաղաքական ստրատեգ: Նրա կառավարման ոճն ավելի հարիր է բարեկեցիկ ու հարթ շրջաններին, որ չեն պահանջում ակտիվ գործողություններ ու սկզբունքային որոշումներ: Կկարողանա՞ այդ «մենեջերը» փրկել իր երկիրը ստագնացիայից, իսկ ամբողջ Եվրոպան՝ քաղաքակրթական ճգնաժամից: Նրան պետք են հեռատեսություն ու խորաթափանցություն:
Հետաքրքիր է, որ այդ մեղադրանքը հնչել է Ռոտշիլդների հակառակ կլանից՝ Մերկելի անվճռականության մասին հոդվածի հեղինակը Լիլյա Շևցովան է՝ ռոկֆելերական Կառնեգիի կենտրոնի աշխատակից և Բիլդերբերգի ակումբի մասնակիցը Ռուսաստանից: Երկու ճամբարն էլ Մերկելից պահանջում են ընտրել, իսկ նա փորձում է հավասարակշռություն պահպանել: Վերջերս հաճախացել են վարկաբեկիչ նյութերը Մերկելի մասին: Նախկին կանցլեր Հելմուտ Կոլի՝ իր քաղաքական սանի մասին բացասական հիշողություններից բացի, մեծ տարածում ստացան երիտասարդ Անգելայի կիսամերկ լուսանկարները, նրա և ուլտրանացիստների լուսանկարը, վիրավորական ծաղրանկարները: Եթե իրավիճակը չփոխվի, երկու կողմերն էլ Մերկելից հարկադրված են հրաժարվել:
(շարունակելի)
Ռուսերենից թարգմանեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ