ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի  ամերիկյան մատակարարումների ուղիները»
13.03.2015 | 01:08

(սկիզբը` այստեղ)

Եվ ահա 1886-ից Ֆրանսիայի «Ռոտշիլդ եղբայրներ» բանկիրական տունը, գնելով Կասպից-Սևծովյան նավթարդյունաբերական և առևտրական ընկերության բաժնետոմսերը, սկսեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել Կովկասում նավթի ճյուղի զարգացման գործում։ Բայց սկզբում նա ստիպված եղավ բախվել լուրջ մրցակցության, քանի որ դեռ 1879 թ. Բաքվում գրանցված էր Նոբել եղբայրների նավթարտադրական ընկերությունը։ Սակայն մրցակցությունն այնքան էլ երկար չտևեց։ Օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանում վարկը տրվում էր տարեկան 6 % հաշվարկով, Ռոտշիլդները վարկը սկսեցին տալ 2-3 %-ով։ Այսպիսով, արդեն 1888-ին այդ ընտանիքն իր ձեռքը գցեց Անդրկովկասյան երկաթուղու վագոնների գրեթե կեսը, իրենից կախման մեջ դրեց զգալի քանակությամբ մանր ու միջին ձեռնարկություններ, տիրացավ Բաքվի նավթամթերքի խոշոր քանակությունների։ Այդ պահից Ռոտշիլդները ձեռնամուխ եղան նավթամթերքների արտահանական փոխադրումների լիակատար վերահսկողությանը։ Իրադարձությունները զարգանում էին հայտնի սցենարով. Ռոտշիլդները ավանդաբար «էժան» փող էին պարտք տալիս ռուսական մանր նավթարդյունահանողներին, փոխարենը երաշխիքներ պահանջելով նրանց հանած նավթը ձեռք բերելու իրենց ձեռնտու գնով` այնքան, որ Նոբելների բիզնեսը, որոնք Բաքու-Բաթում նավթամուղ էին կառուցում, դառնա անշահութաբեր։

Նավթամուղը, ի դեպ, վերջին հաշվով կառուցվեց (նաև Ալֆրեդ Նոբելի հայտնաբերած դինամիտի շնորհիվ) և 1889 թ. շահագործման հանձնվեց, բայց դա չօգնեց։ Նոբելների հարցերը լուծելու գործում Ռոտշիլդներին վերջնականորեն օգնեց, իհարկե... Ռուսաստանում տեղի ունեցած «սոցիալիստական հեղափոխությունը», որը Ապշերոնից դուրս շպրտեց ոչ միայն Նոբելներին, այլև հայ նավթարդյունահանողներին։ Եվ հաշվի առնելով «կարմիր» մուլտիմիլիարդատեր Համմերի գործոնը, հետևյալ հետևությանն ենք հանգում. նույնիսկ եթե Ռուսաստանի ու նրա ընդերքի «բաժանման» սկզբում Ռոտշիլդներն ու Ռոկֆելլերները մրցակցում էին իրար հետ, Ռուսաստանի «բոլշևիկացման» հարցում նրանք միակամ էին և արդեն «փայատիրական կարգով» թալանում էին այդ հսկայատարած երկիրը. չէ՞ որ ռոկֆելլերյան «Ստանդարտ Օյլի» համար էլ տեղ գտնվեց նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ԱՄՆ-ի նավթային կոնցեսիաներում։

Աշխարհը տեսնում է, որ ԱՄՆ-ը փորձում է (նույն ՈՒկրաինայի օրինակով) սանձազերծել եթե ոչ երրորդ համաշխարհային պատերազմ, ապա գոնե մի որևէ համապարփակ բան` թեկուզ միայն Եվրոպայի շրջանակներում։ Լայնածավալ փլուզման գործում առանցքային դեր են խաղում Ռոտշիլդներն ու Ռոկֆելլերները, որոնք որպես պետական ոչնչացման զենք են օգտագործում ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ)։ Հայտնի է, որ ԱՄՆ-ում ԴՊՀ-ի մասին օրենքի գաղափարախոսը հենց բարոն Ալֆրեդ Ռոտշիլդն էր Լոնդոնից։ Էնդրյու Հիչկոկը և Յուստաս Մալինսը նշում են, որ ԱՄՆ-ի դաշնային պահուստային բանկը (ԴՊԲ) համաշխարհային ֆինանսների բացարձակ առաջատարն է և մասնակից է համաշխարհային մասշտաբների հանցագործությունների, այդ թվում` հեղափոխությունների ու պատերազմների կազմակերպմանը։ Հիչկոկն ընդգծում է, որ «Դաշնային պահուստային համակարգի գլխավոր նպատակն է` կառուցել համաշխարհային պետություն, կորպորատիվ նոր աշխարհակարգ»։ Եվ եթե նպատակը հենց այս է, ապա ի՞նչ տարբերություն, Ռոկֆելլերները Ռոտշիլդների «կոլեկտիվ գործակալն» են և, հետևաբար, համաշխարհային հրդեհի բորբոքման գործում նրանց կրտսեր գործընկե՞րը, թե՞ այդ երկու կլանները դարձյալ մրցակիցներ են։ Կամ, ասենք, մրցակցությունը բռնկել է մի նոր ուժով. այդ թվում` շնորհիվ այն բանի, որ Ռոկֆելլերներին «հիշեցրել են» և՛ Ռուսաստանի «սովետականացման» գործում, և՛ ԽՍՀՄ-ին ցուցաբերված բազմամյա օգնության գործում իրենց ունեցած դերի մասի՞ն։

Օրինակ, որոշ գաղտնաբաններ այն կարծիքին են, որ Խոդորկովսկու ձերբակալմանը Ռոկֆելլերների «մատը խառն է», որովհետև նրանց պատկանող ամերիկյան «ExxonMobil» նավթային կոնցեռնը ինքն էր ձգտում կլանել ՅՈՒԿՕՍ-ը, բայց չկարողացավ, խրվել մնալով ֆինանսական խարդախությունների ու բյուջետային թերմուծումների պատճառով Ալաբամայի նահանգի դատարանի դրած 11,8 մլրդ դոլար տուգանքի հետ կապված տևական դատավարությունների մեջ։ Ի դեպ, զվարճալի է, որ Ալաբամայի նահանգապետ Բոբ Ռայլին իր ինտերնետ-կայքում հպարտորեն հայտնել է մասոններին իր պատկանելության մասին, որոնց հետ ավանդաբար ընդունված է կապել Ռոտշիլդներին։ Բայց Ռոտշիլդները Ռոտշիլդներ չէին լինի, եթե «քչով բավարարվեին»։

Ռուսաստանի նավթի ճյուղում, բացի ՅՈՒԿՕՍ-ից, գործում է նաև Ռոտշիլդների հոգեզավակ «Բրիտիշ Պետրոլեումը» (ԲՊ)։ ԲՊ-ի և «Ռոսնեֆտի» միջև բաժնետոմսերի փոխանակման գործարքն էլ հենց համարվում է «դարի գործարք» և կատաղի նյարդայնացնում է Ռոկֆելլերներին, քանի որ խոսքը ոչ թե պարզապես բաժնետոմսերի փոխանակման մասին է, այլ ռազմավարական առումով կարևոր Արկտիկայի շրջանում լայնածավալ համագործակցության մասին։ Հենց այստեղից էլ գալիս են ներկա դատավարությունների արմատները, որոնց ընթացքում «ՏՆԿ-ԲՊ հոլդինգ» համատեղ ձեռնարկությունը ձգտում է վիճարկել այդ գործարքը։ Առայժմ Ռոկֆելլերներին հաջողվել է որոշակի հաջողության հասնել, քանի որ վերջերս կայացված դատավճիռը ԲՊ-ին և «Ռոսնեֆտին» պարտավորեցրել է հաշվի առնել «ՏՆԿ-ԲՊ»-ի շահերը, բայց կասկած չկա, որ այն կվիճարկվի։

Նաթանիել Ռոտշիլդն իր ուշադրությունը բևեռել է «Բաշնեֆտի» (որը վերջերս շահեց Տրեբսի և Տիտովի անվան երկու շատ հեռանկարային հանքավայրերի շահագործման մրցույթը) և «Ռոսնեֆտի» վրա, մտադրվելով գնել օլիգարխ Եվտուշենկովին պատկանող «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետոմսերը (այդ նպատակով «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմի մեջ ընդգրկեցին «նոր լեյբորիզմի» ակունքների մոտ կանգնած բրիտանացի ազնվական, «համաշխարհային մակարդակի սպին-դոկտոր», Դերիպասկայի ալյումինի ձեռնարկությունների լոբբիստ, «Lazard International» սեֆարդյան խմբում Նաթանիել Ռոտշիլդի և «Ցանցային քաղաքականության» վերլուծական կենտրոնի նախագահի շահերի սպասարկու, հրեա համասեռական Պ. Մանդելսոնին)։ Իսկ հիմա վերհիշենք. Վ. Պուտինի որոշումները հանգեցրին այն բանին, որ 1) Ռոկֆելլերների «Exxon Mobil»-ը իրավունք ստացավ «Ռոսնեֆտի» հետ համատեղ զբաղվելու Արկտիկայի նավթի ու գազի շահագործմամբ, 2) «Բաշնեֆտի» բաժնետոմսերը սպեկուլյատիվ եղանակով «Սիստեմա» ԲՖԿ-ին փոխանցելու գործարքները խափանվեցին, և ֆիրման վերադարձվեց պետությանը, 3) ՏՆԿ-ԲՊ-ն այնուամենայնիվ «ձեռ քաշեց» «Ռոսնեֆտից», ավելին, ԲՊ-ն մտադիր է «Ռոսնեֆտին» վաճառել Ռուսաստանում իր ունեցած բոլոր ակտիվները։ Եվ ահա պատերազմն ՈՒկրաինայում, ահա Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները, որոնց պատճառով ռոկֆելլերյան «Exxon Mobil»-ը ստիպված է (թեկուզ և ժամանակավորապես) հրաժարվել Արկտիկայում «Ռոսնեֆտի» նախագծերին մասնակցելուց։

Բայց նավթը չէ միայն։ Ներկայումս Ռուսաստանում Ռոտշիլդների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է բոլոր առանցքային ոլորտները։ Բավական է ասել միայն, որ US Rusal-ի (սա Ռուսաստանի ալյումինի ճյուղը տնօրինող ընկերությունն է) դիտարկման խորհրդի նախագահը Նաթանիել Ռոտշիլդն է։ Ի դեպ, հենց նրան է պատկանում այս միտքը. «Ես Ռոտշիլդներին վերադարձրել եմ Ռուսաստան», որ նա արտահայտել է ռուսական «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում։ Ռոտշիլդը, իր իսկ վկայությամբ, արդեն վաղուց է ընկերություն անում Դերիպասկայի հետ (ՌՈՒՍԱԼ-ի գլխավոր բաժնետերը) և լավ ճանաչում է Վ. Պոտանինին («Նորնիկելի» համասեփականատեր) և ծրագրում է Ռուսաստանում գլխավորել նաև «Նորնիկելի» տնօրենների խորհուրդը։ Թեև վերջինիս առնչությամբ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր. «Նորնիկելի» վարչության կազմում նոր մարդկանց տեղավորելու բազմակի փորձերը առայժմ հաջողություն չեն բերել (պատահական չէ, որ Նաթանիել Ռոտշիլդին օտարերկրյա մամուլում անվանում են «Դերիպասկայի տիկնիկավար»)։ Մինչդեռ, իրավիճակն այնքան էլ միարժեք չէ. պետք է հաշվի առնել, որ Նաթանը այն ճյուղի ներկայացուցիչն է, որն այսօրվա դրությամբ, փաստորեն, շեղվել է Ռոտշիլդների կլանից, որովհետև նրան հնարավորություն չի տրվել դառնալու կաղալի (համայնքի) առաջնորդ։ Արդյունքում, Նաթան Ռոտշիլդը և նրա հոր հիմնած, համայնքից անկախ, «RIT Capital Parthers» ներդրումային հիմնադրամը ռազմավարական դաշինքի մեջ մտան Ռոկֆելլերների կլանի հետ, որոնք Նաթանին վաճառեցին «Rockefeller Financial Services»-ի (RFS) բաժնետոմսերի 37 %-ը (RFS-ն սեփական կուտակումների ներդրման նպատակով 1882 թ. հիմնել էր դեռ Ջոն Ռոկֆելլերը)։

Այս կապակցությամբ արժե հիշել, այսպես կոչված, «սառը ջերմամիջուկի» ստեղծման մասին, որը հայտարարվեց 2011 թ. հունվարին, մի կայանքի, որն աշխատում է սառը ջերմամիջուկային սինթեզի հիման վրա և հնարավորություն է տալիս ջրածնի և նիկելի օգտագործմամբ արտադրելու ապշեցուցիչ էժան էլեկտրաէներգիա։ Պարզապես, այդ հաղորդումը մի տեսակ խիստ զուգադիպեց նիկելի աշխարհի խոշորագույն արտադրողի` «Նորնիկելի» տնօրենների խորհրդի կազմի մեջ մտնելու Նաթանիել Ռոտշիլդի ձգտմանը։ Եվ ճիշտ նույն կերպ էլ հանկարծ ընկերության կառավարման մեջ նոր անձանց ներգրավելուց «Նորնիկելի» հրաժարումը զարմանալիորեն զուգադիպեց «սառը ջերմամիջուկի» կայանքի մասին խոսակցությունների դադարելուն։ ՈՒզես-չուզես մտածում ես. չլինի՞ ձախողում կրելով «Նորնիկելի» նկատմամբ վերահսկողություն ունենալու գործում, ինչ-որ «շահագրգիռ կառույցներ» միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով սառեցվի այն տեխնոլոգիաների արմատավորումը, որոնք հնարավորություն պիտի տային նիկելի օգտագործմամբ ստանալու էժան էլեկտրաէներգիա։ Իսկ դա նշանակում է, որ ռուսական «Նորնիկելի» համար պայքարը շարունակվելու է։ Հետևաբար` նաև ամբողջ Ռուսաստանի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետությունների համար։

Ասենք, պայքար մղվելու է ոչ միայն դրա համար։ Մամուլ է ընկել 2010 թ. հոկտեմբերի 25-ի N1874-ռ կառավարական փաստաթուղթը, որը սահմանում է ռուսական պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման կարգը, որ ծրագրված էր անցկացնել 2011-2013 թթ.։ Այդ կարգադրության համաձայն, ռուսական պետությունը լիազորում է սեփականաշնորհման ենթակա պետսեփականությունը վաճառել մի քանի լիազորված կառույցների, այդ թվում` «Բանկ Կրեդիտ Սվիսս» ՓԲԸ, «Դոյչե բանկ» ՍՊԸ, «Ջ. Պ. Մորգան բանկ Ինտերնեշնլ» առևտրային բանկ ՍՊԸ, «Մերիլլ Լինչ Սեքյուրիթիզ» ՍՊԸ, «Մորգան Սթենլի բանկ» ՍՊԸ, «Գոլդման Սաքս (այսինքն, Դ. Մեդվեդևի ջանքերով Ռուսաստանի ազգային ունեցվածքը և ՌԴ-ի առաջատար ֆինանսական հաստատությունները գաղափարական նկատառումներով հանձնարարված էր վաճառել Ռոտշիլդների խմբի և Ռոկֆելլերների խմբի մեջ մտնող բանկերին)։ «Բարեհաճության արժանացած» կառույցների մեջ կան նաև ռուսականներ, մասնավորապես, «ՎՏԲ Կապիտալը», սակայն այս դեպքում ՎՏԲ-ին բաժնետոմսերի վաճառքը, չգիտես ինչու, հանձնարարված է «Մերիլլ Լինչ Սեքյուրիթիզին»։ Այն ձեռնարկությունների ցուցակը, որոնց բաժնետոմսերի պետական ծրարները պետք է վաճառվեն, հաստատել են ՌԴ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունները, և ներառում է հետևյալ ընկերությունները` «Ռոսնեֆտը», «Տրանսնեֆտը», Խնայբանկը, «Սովկոմֆլոտը», ՎՏԲ-ն, «Ռոսսելխոզբանկը», «Ռոսագրոլիզինգը», «Ռոսսպիրտպրոմը», Միավորված հացահատիկային ընկերությունը, ֆինանսական շինարարական կոնցեռնը և «ՌուսԳիդրոն»։ Բայց սրանք միայն ամենախոշորներն են, այստեղ կվաճառվեն բաժնետոմսերի ոչ մեծ ծրարներ, որոնք, այնուամենայնիվ, դրանց տերերին թույլ են տալիս լիարժեքորեն մասնակցել ընկերությունների գործերի կառավարմանը։ Շատ ավելի մեծ չափերով ծրագրվում է սեփականաշնորհել «պակաս նշանակալի» ձեռնարկությունները, որոնց մեջ նույնիսկ ծովային նավահանգիստներ կան։ Կարծում եմ, քիչ ցանկացողներ չեն լինի, չէ՞ որ նավահանգիստը արտաքին առևտրի կարգավորմանը մասնակցելու հնարավորություն է։

Այնպես որ, հիմնական պայքարը դեռ նոր է սկսվում, և այն կընթանա ոչ միայն Ռուսաստանում, այլև նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում, որտեղ վերջին ժամանակներս թափ են ստանում ինտեգրման գործընթացները։ Բացառված չէ` նաև Հայաստանում։ Ռոտշիլդները, ի դեպ, բավական լավ են դա հասկացել և հոգ են տարել, որ դիրքեր ստեղծեն նույնիսկ այնպիսի «անհարմար» վայրում, ինչպիսին Բելառուսն է։ Այսպես, 2009 թ. Բելառուսի կառավարության խնդրանքով, «Ռոտշիլդ» ֆինանսական խմբի մասնագետները անցկացրին Բելառուսի առաջատար բանկերից մեկի` ԲՊՍ-բանկի, շուկայական արժեքի գնահատում` երեք տարբերակով. 150-500 մլն դոլար։ Արդյունքում 2009 թ. վերջին ԲՊՍ-բանկը Ռուսաստանի Խնայբանկին վաճառվեց 280,7 մլն դոլարով։ Բելառուսական կողմը շատ գոհ մնաց համագործակցության արդյունքներից և որոշեց շարունակել այն. 2010 թ. փետրվարին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ռոտշիլդ» ֆինանսական խմբին հրավիրեց անցկացնելու հանրապետությունում սեփականաշնորհվելիք ձեռնարկությունների գնահատում, այդ առաջարկությունն անելով «Ռոտշիլդ» խմբի կառավարիչ տնօրեն Արիել դե Ռոտշիլդի հետ անձնական հանդիպման ժամանակ։

Բնական է, որ հիմա ո՛չ Ռոտշիլդները, ո՛չ Ռոկֆելլերները, որքան ուժեղ էլ թվան, չեն կարող հավակնել այն բանին, որ միայնակ «քամեն» Ռուսաստանի և նախկին խորհրդային տարածության «հյութերը»։ Գլոբալացումը հանգեցրել է նրան, որ բոլոր ֆինանսական-արդյունաբերական կլանները ստիպված են հաշվի նստել իրար հետ և համագործակցել` խաղի միասնական կանոններ հաստատելով «Բիլդերբերգյան ակումբի» կարգի կանոնավոր նիստերում։ Եվ միաժամանակ ֆինանսիստներն էլ են հարկադրված հաշվի նստել իրենց կառավարությունների հետ, որքան էլ ներողամիտ լինեն նրանք իրենց հանդեպ։ ՈՒշադրություն դարձնենք, «վաճառքի ցուցակներում» չկան, օրինակ, «Ռոսկոսմոսը» կամ «Ռոսօբորոնէքսպորտը»։ ՈՒրիշ շատ ռուսական կոնցեռններ։ ՈՒ դա ևս գալիս է ապացուցելու, որ բնավ էլ ամեն ինչ չէ, որ «պարզունակության աստիճանի հստակ» է, նույնիսկ Ռոտշիլդների կամ Ռոկֆելլերների կլանների համար։ Ինչպես հայտնի է, 2014 թ. նոյեմբերի 18-ին Պուտինը համառուսական ժողովրդական ճակատի (ՀԺՃ) «գործողությունների համաժողովում իր ելույթում հրապարակայնորեն հայտարարեց. «Նրանք ուզում են ոչ թե նվաստացնել մեզ, այլ ուզում են իրենց ենթարկել մեզ։ ՈՒզում են մեր հաշվին լուծել իրենց խնդիրները, ուզում են մեզ ենթարկել իրենց ազդեցությանը։ Երբեք ոչ ոքի դա պատմության մեջ Ռուսաստանի հանդեպ չի հաջողվել և ոչ ոքի չի էլ հաջողվի»։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ