Թուրքիայի գլխավոր դատախազն ու նրա հինգ տեղակալներն ազատվել են աշխատանքից: Արդարադատության նախարարության դատախազների և դատավորների բարձրագույն խորհուրդը տեղեկացրել է, որ համակարգից ազատվել կամ ավելի ցածր պաշտոնների են տեղափոխվել 20 աշխատակից: Հունվարի 8-ին կառավարությունը աշխատանքից ազատել էր ոստիանապետերին 16 նահանգներում: Զանգվածային պաշտոնանկությունները կառավարության պատասխանն են «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության, որ նախաձեռնել էր ոստիկանությունը: