Միասնական քննչական կոմիտե ստեղծող Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է, որ ներկայացվել են օրենսդրական անհրաժեշտ փաստաթղթերը կոմիտեն ստեղծելու համար: Հովսեփյանը հայտարարել է, որ կոմիտեն նախատեսվում է ստեղծել պաշտպանության նախարարության և ոստիկանության քննչական ծառայությունների հիման վրա: Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունը չի ներառվի Միասնական քննչական կոմիտե: