Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Նրանք աղբանոցներից են «վառելիք» հայթայթում

Նրանք աղբանոցներից են «վառելիք» հայթայթում
09.01.2013 | 20:05

Եթե հետևենք Գյումրու ավանային տնակներում ապրող անօթևանների մասին պատմող «Շիրակ» կենտրոնի տրամադրած

նյութերին, կարծիք կստեղծվի, որ այդ տարաբախտ մարդկանց թշվառությունն ու դժվարությունները վերջ չունեն, դրանք` անսպառ են, պակասելու փոխարեն, ընդհակառակը, ավելանում են:
Հերթական «դառը» պատմությունը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող Անժիկ և իր երկրորդ երեխային սպասող Էլմիրա Հակոբյանների ընտանիքների մասին է: Վերջիններս իրենց վագոն-տնակը տաքացնելու համար աղբանոցներից են «վառելիք» հայթայթում: Եվ նրանք միակը չեն: Այդպես են վարվում ծայրամասերում ապրող բազմաթիվ անօթևաններ:
«Վառելափայտի գների տարեցտարի թանկացման պատճառով, Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվդողեր, շոր և այլն,
որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները», -գրում է «Շիրակ» կենտրոնը:
Իսկ մի՞թե հնարավոր է այս ամիսներին թղթով կամ տարատեսակ աղբով տաքացնել այդ տնակները:Կենտրոնն ինքն էլ է փաստում, որ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական դժվար է, կարելի է ասել` գրեթե անհնարին բան: Ձմռանը մշտապես ցուրտ է, իսկ ամռան ամիսներին` անտանելի տոթ.«այդ պատճառով, տնակային ավաններում հատկապես երեկոյան ժամերին ծխնելույզներից քուլա-քուլա թափվող ծխից շնչահեղձ կարելի է լինել:
Դժբախտաբար, տնակներում ապրողների համար պետության կողմից որևէ սոցիալական աջակցություն և արտոնություն, ասենք` ձմռան ամիսներին անվճար կամ գոնե մատչելի գնով վառելիք, չի տրամադրվում: Նրանց էլ կարելի է հասկանալ, վերջիններս, անշուշտ, ավելի «կարևոր», ազգանվեր
գործերով են զբաղված:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ