-
03.05.2014|
18:22
Մայիսի 3-ին հեծանվարշավով ամփոփվեց «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել էին Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
-
29.04.2014|
18:12
2013 թ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում գրանցված է ավելի քան 230 միլիոն միգրանտ:
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Միգրացիան գլոբալացված աշխարհում» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովն իրականացվում է «Tempus» ծրագրի շրջանակներում:
-
28.04.2014|
13:12
Ջազի միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 30-ին Կասկադ համալիրի հարակից տարածքում կկազմակերպվի համերգային ծրագիր՝ ջազի հայկական ամենահեղինակավոր ջազմենների և բենդերի մասնակցությամբ:
-
27.04.2014|
15:36
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար:
-
25.04.2014|
10:51
Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայ ժողովրդին «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Nouvelles d’Armenie-ին գրում է, որ «հայ համայնքը զգուշավորությամբ ու հոռետեսորեն ընդունեց Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը»: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը նշել է, որ Էրդողանի հայտարարության մեջ բացակայում է պատմական ճշմարտությունը:
-
25.04.2014|
10:49
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն Իսպանիայում մեկնարկել են ապրիլի 22-ին Մադրիդում: «Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը և Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա են գտնվել բազմաթիվ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ և ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնող համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ:
-
22.04.2014|
17:09
Պետական Դուման չեղյալ է հայտարարել և ապամոնտաժել է Լիբերալ դեմոկրատների խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն նվիրված ցուցադրությունը, որ կազմված էր նրա ամենատարբեր կերպարանքներով դիմանկարներից:
-
22.04.2014|
16:49
Ապրիլի 19-21-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Հայրենիքիս կանչով» ծրագիրը:
-
22.04.2014|
13:23
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
-
22.04.2014|
12:15
Ժերար Դեպարդիեն պատրաստվում է Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում սրճարանների սեփական ցանց բացել: