-
24.12.2020|
22:55
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը նոր պետ ունի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
-
24.12.2020|
15:51
Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է:
-
24.12.2020|
15:50
Վերջին շրջանում արդիական է դարձել, իմ կարծիքով արհեստական մի թեմա, թե իբր Հայաստանի նոր պետական սահմանների անցկացումը կանխորոշված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
-
24.12.2020|
15:48
Վերջին օրերին Աժ «Իմ քայլը» կառավարող խմբակցության մի շարք պատգամավորներ, Հայաստանի գործադիր իշխանությունը ձևավորած և խորհրդարանի կառավարող խմբակցության մաս կազմող՝ հանրային դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունության համար պատասխանատուն, տարածում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, անում մակերեսային ենթադրություններ ու իրականացնում շահարկումներ, ինչպես նաև ակնհայտ հրահրում են կեղծ ընկալումներ Պաշտպանի դերի ու գործառույթների վերաբերյալ:
-
24.12.2020|
15:43
Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել Իգոր Խաչատուրովին՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն:
-
24.12.2020|
15:42
Երևանում կառավարության շենքի մոտ անցկացվող Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 69 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
-
24.12.2020|
15:41
Խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողություններ են կատարում, կան տուժածներ՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
24.12.2020|
15:29
Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին
-
23.12.2020|
22:16
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վալանսի քաղաքային խորհրդի բանաձեւը Ֆրանսիայի եւ միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին:
-
23.12.2020|
21:58
Նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե: Կոմիտեից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔԿ հրավերի հիմքում երեկվա իր ելույթն էր: Բացատրություն են պահանջել իրենից: