02.04.2014|
12:54
Քիչ առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց դատարանի որոշումը, որով ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի թիվ 7, 8, 37, 38, 45, 49 և 86 հոդվածները: ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց ԱԺ-ին` համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև` պարտադիր վճարումների վերահաշվարկներ անելու համար: