-
30.05.2023|
08:28
Երկու օր առաջ հանրային լայն արձագանք ստացած տեսագրության կապակցությամբ բազմաթիվ զանգեր ու գրավոր հարցումներ ուղղվեցին ինձ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թղթերի թափոնի այրման կապակցությամբ բացատրություններ տալու խնդրանքով։ Ես չշտապեցի իմ կարծիքը հնչեցնել և մեղավորների անուններ տալ, շատ պարզ պատճառով․ ժամանակ էր պետք հասկանալու համար տեղի ունեցածի մանրամասնությունները և դեպքերի հաջորդականությունը, գլխավոր խնդիր ունենալով Հայոց ցեղասպանության թանգարանի անվան շուրջ վարկաբեկիչ հերթական միջադեպի բացառումը։
-
28.05.2023|
22:09
Մայիսի 28-ը հայոց պատմության մեջ նշվում է որպես պետականության վերականգնման օր։
-
28.05.2023|
08:51
Հին կտակարանի հերոս Դավթի և չար հսկա Գողիաթի կռվի մասին քչերը գիտեն։ Անվախ Դավիթը հայրենակիցներին փրկելու համար մենամարտում է ահռելի հսկայի հետ և հաղթանակ տոնում։
-
27.05.2023|
21:24
Հայաստանը գտնվում է օտար (ոչ հայերի) տիրապետության տակ և Հայաստանում հայերն այլևս փոքրամասնություն են...սա փաստ է, որի հետ անհնար է հաշվի չնստել:
-
27.05.2023|
18:52
Նիկոլի և Ալիևի «փոխհրաձգությունն» ակնհայտ սաբոտաժ էր, ընդ որում, նախապես ու երկկողմ պլանավորված։ Ի՞նչ կարիք կար շեղվել հավաքի բուն նշանակությունից և ուղղորդել այն դեպի հրապարակային փոխհրաձգություն, եթե նախատեսված էին եռակողմ և երկկողմ հանդիպումներ հենց այդ հարցերը քննարկելու համար։
-
27.05.2023|
10:21
Վերջապես գլխի ընկա…
Արդեն քանի տարի է՝ մտքերս վերցնում են, իսկ անունս դեն նետում:
Շարունակ գլուխ էի ջարդում, թե ինչու՛ են այդպես անում, ինչու՛ անունս չեն նշում:
Այսօր երկրորդ բաժակից վերջապես գլխի ընկա:
Հաստա՛տ զզվում են անունիցս:
-
27.05.2023|
10:15
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ադրբեջանն իրականացնում է Արցախի հայության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն, այնուհետև ինքն էլ անմիջապես հրաժարվում է այդ ընթացիկ ցեղասպանությունը կանխելու՝ ՀՀ տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները կիրառելու գաղափարից՝ փաստորեն, կոչ անելով հայ ժողովրդին հաշտվել Արցախի կորստի հետ։ Իրականում Փաշինյանի այս դավաճանական դիրքորոշումը սպառնում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության բուն գոյությանը։
-
26.05.2023|
21:52
Երեկ Մոսկովյան հանդիպման ժամանակ տեղի ունեցան երկու խիստ կոպիտ սխալներ։
1. Ալիևը հայտարարեց, թե` քանի որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, այդ իսկ պատճառով էլ իրենք օգտվելով իրենց իրավունքից անցակետ են դրել Հայաստանի հետ կապող ճանապարհի վրա։
-
26.05.2023|
21:37
1. ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ի. Ալիևին հրավիրելու գլխավոր նպատակն այն էր, որպեսզի Ն. Փաշինյանը բոլորի ներկայությամբ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում։
-
26.05.2023|
16:57
Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին: