Գերմանիայի մայրաքաղաքում երեկ երեկոյան անհայտ անձինք գրոհել են Իրանի դեսպանատունը։ Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, շուրջ 30 մարդ ներխուժել է դեսպանատան տարածք՝ իջեցնելով Իրանի պետական դրոշներն ու շենքի ուղղությամբ նետելով ներկերով լի տարաներ։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում հայտարարել է, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև ուղղակի բանակցություններն են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման միակ ճիշտ ճանապարհը։
Մեքսիկայի նորընտիր նախագահ Էնրիկե Պենյա Նետոն ժամանել է Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների նպատակով։ Մեքսիկական նոր վարչակազմը մտադիր է բարելավել առևտրային և տնտեսական հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ։
Կահիրեում տասնյակհազարավոր մարդիկ են մասնակցում նախագահ Մոհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիային։ Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են կարգախոսներ, որոնցով նրանք նախագահին և ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժմանը մեղադրում են 2011թ. հեղափոխությանը դավաճանելու համար։
Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր հետաքննություն կանցկացնի Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետ կապված։ Հիշեցնենք, որ նա մահացել է 2005թ. փետրվարին։
Հնդկաստանում ստեղծվել է «Հասարակ մարդ» անունը կրող հակակոռուպցիոն կուսակցությունը։ Կուսակցության հիմնադիրը Արվինդ Քեջրիվալն է՝ հակակոռուպցիոն շարժման հայտնի ակտիվիստ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առայժմ հստակ չգիտի՝ ամերիկյան քանի զինծառայող է մնալու Աֆղանստանում 2014թ. այդտեղից հիմնական ռազմական կոնտինգենտը դուրս բերելուց հետո։
Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները և Արժույթի միջազգային հիմնադրամը պայմանավորվածություն են ձեռք բերել Հունասատանին 44 միլիարդ եվրո վարկ տրամադրելու կապակցությամբ։ Վարկի հերթական մասնաբաժինը կտրվի դեկտեմբերի 13-ին։
Եգիպտոսում նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախման հետևանքով մահացել է 15-ամյա մի դեռահաս։ Ինչպես հաղորդել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչը, զոհվածը շարժման անդամ էր։
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։