Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արհամարհված ու խաբված ժողովուրդ

Արհամարհված ու խաբված ժողովուրդ
26.04.2024 | 14:12

Վեց տարի է՝ ուսումնասիրում եմ քեզ, իմ ազգ, իմ հայրենակից։

Վեց տարի է՝ զուգահեռ ուսումնասիրում եմ նաև քեզ խաբող, արհամարհող, շահագործող և լլկող, երկրի ու քո շալակն ելած իշխանությանը, նրա, այսպես ասած, ներկայացուցիչներին։

Վեց տարի է՝ ուսումնասիրում եմ ԶԼՄ-ները:

Վեց տարի է՝ ուսումնասիրում եմ ԶԼՄ-ներով և յութուբյան անձնական ալիքներով մեզ խաբող, շփոթեցնող, մտածված կերպով սխալ ուղղությամբ տանող, սխալ ուղղություն ցույց տվող մարդկանց, ովքեր ներկայանում են որպես ռազմական, քաղաքական, տնտեսական, էկոլոգիական ու եսիմինչական փորձագետներ և փորձանքագետներ։

Վեց տարի մեր ականջները էկրաններից լցնում են ամենատարբեր աղբով, որն անվանում են նորություններ, վերլուծություններ, քննադատություններ ու կանխատեսումներ՝ «շատ շտապ, շատ կարևոր, ուրախալի, անհետաձգելի, սոսկալի, բացառիկ, աղետալի, ողբալի» և այլ անհանգստության ու լարվածության բերող տեսանյութերով և եթերներով։

Ես դա հասկացա հեղափոխություն կոչված իշխանափոխությունից երկու-երեք ամսից հետո, չնայած գիտեի մարդկանց, ովքեր հենց սկզբից ասում, գուշակում և պնդում էին այն, ինչը կատարվեց հետագայում և կատարվում է ցայսօր։

Պարզ է, իհարկե, իմ հասկանալ-չհասկանալը եղանակ չէր փոխի։

Բոլոր դեպքերում, այսօր իմ, մոտիկներիս և մտերիմներիս անունից մեղա եմ գալիս թեկուզև կարճ ժամանակով երկրիս բախտը և լինելիությունը այս տեսակի մարդկանց վստահելու համար։

Նիկոլը, իհարկե, մենակ չէ։

Առավել ևս, նա որոշումներ կայացնող չէ։

Նա կարող է կայացնել միայն մարդկանց վատություն անելու որոշումներ։

Ավելին՝ դրա համար նա խրախուսվում է և՛ դրսից, և՛ ներսից։

Երկիրը մտցվել է բանկային ստրկության տակ։ Առանց բանկերի դոբրոյի նույնիսկ ավտոմեքենադ չես կարող տեխզննում անցկացնել, մի տեղեկանք ստանալ...

Փորձեմ հիշել նրա «թևավոր» խոսքերից մի քանիսը, որոնք ճակատագրական եղան:

Վենդետա չի լինելու

Ովքեր չգիտեն, ասեմ, որ վենդետան դա արյան վրեժն է։ Նիկոլը և իր բերած թիմը արյան վրեժի հետ ոչ մի կապ չունեն։

Ի՞նչ կապ ունի վենդետան դատ ու դիվանի հետ։ Մեղավորը պիտի դատվի։

Հենց դա է, որով կարող են արդարանալ, թե ոչ մեկին չենք բռնում և դատում:

Նախկինները

Նիկոլի կառավարությունում նախկիններ էլ կային ու կան, նախկինների նախկիններ էլ։

Տարածքներիզիջում-փոխզիջումները

Չմեկնաբանեմ

Կադրերի ջարդ չի լինելու

Կադրերի ոչ թե ջարդ, այլ եղեռն տեղի ունեցավ։ Առաջին հերթին աշխատանքից հեռացվեցին լավագույն մասնագետները։

Ինչու՞, որպեսզի դուր գան ու՞մ:

Հեռացված մարդկանց փոխարեն նշանակվեցին տվյալ ոլորտներից շատ հեռու, կիսագրագետ, տգետ, ոչ մի գիրք, նույնիսկ հեքիաթ չկարդացած, փողի գերի, տարօրինակ մականուններով մարդիկ։

Բացվեցին նոր, անպիտան հաստիքներ։

Լիքը ստուգողներ և ակտ գրողներ։

Հաստատվեցին հայկական կենսակերպին և մտածելակերպին անհարիր ծրագրեր և համաձայնագրեր (կոնվենցիաներ), որոնց որոշ մասին նախնական համաձայնություն էր տվել նախկին իշխանությունը։

Անհասկանալի կերպով ասպարեզից հեռացվեցին բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ նախկինում լուրջ հաջողություններ գրանցածներ։

Տարածաշրջանի լավագույն ԶՈՒ-ն ջախջախվում է։

Սա ևս չմեկնաբանեմ։

Երկիրը թաղվում է խոշոր արտաքին պարտքերի մեջ։

Արդյո՞ք սա երկիրը կանխամտածված դեֆոլտի ենթարկել չէ։

Եվ եթե սա դեֆոլտ է, ապա ո՞վ, որ երկիրը պիտի փակի այս պարտքերը և երկիրս տանի իր 100%-անոց ենթակայությանը։

Սա հարցերի հարցն է, ըստ իս։

Պարզ է, որ ՌԴ-ն թույլ չի տա ոչ մեկին, ոչ մի պետության քիթը խոթել այստեղ։

Մի հասարակ օրինակ բերեմ։

ՌԴ-ն 100 տարուց ավելի է, որ Ճապոնիային չի զիջում Կուրիլյան կղզիները, որտեղ միայն ժայռեր են։ Ոչ մի գնով, ոչ մի ֆինանսով։

Այնպես որ, ամերիկաեվրոպամետներ...

Իսկ դա ընդամենը մեր՝ Տավուշի մարզի տարածքի չափ կղզիներ են։

Միգուցե Եվրոպան, Անգլիան ու ԱՄՆ-ը բարձրագոչ խոստումներ են տվել, որ կապահովեն եսիմինչերենությունը, բայց պարզ է, որ ուժեղների կողմից մեզ նման երկրներին տրված չէ ունենալ ինքնուրույնություն, այն դեպքում, երբ նույնիսկ դեպի ծով ելք չունես։

Ուղղակի քարտեզի վրա մեր երկիրն ընդամենը մի կետ է, և նրանց համար մի գյուղ էս կողմ կամ էն կողմ, դատարկ բան է։

Փաստ՝ Ուկրաինան։

Եվ հիմա, երբ նույն մարդը, կայքը կամ հեռուստաալիքը օրը մի քանի անգամ «վեր են լուծում» չարչրկված թեմաներ, ուղղակի մարդու սիրտ է խառնում՝ լսելով դրանց։ Նիկոլ են մեղադրում, նրան խորհուրդներ տալիս, ուղղում, ուղղորդում, նախատում, հայհոյում, կանխատեսում, նեղանում, որ իրենց ասածը չի լսում...

Իրո՞ք, ա՛յ «քաղաքագետներ»։

Պարոնայք, դուք դրանով զբաղվում եք 6 (վեց) տարի, դուք գոնե ձեզնից չե՞ք զզվում և ամաչում։

Վերջում ուսումնասիրություններիս մի կետ էլ նշեմ։

Ուրեմն, իմ ֆեյսբուքյան «ընկերների» մեջ ներառել եմ մարդկանց՝ բոլոր կուսակցություններից, իշխանությունից, լրատվամիջոցներից, լրագրողներից, ՀԱԵ-ից, աղանդներից, նրանց կեղծ օգտատերերից (ֆեյքերից)։ Նրանք բոլորը կարդում և լսում են իմ տեսանյութերն ու հոդվածները, սակայն չեն արձագանքում, իբր չեն տեսնում։

Նրանց թվում է, թե ես չգիտեմ կամ չեմ հասկանում, թե ովքեր են իրենք և ինչ են մտածում, ինչ նյութեր են տարածում, ինչ են երազում կամ պատկերացնում, ինչ են մեսենջերով փոխանցում։

Երբեմն նրանց գրածներին դիտմամբ արձագանքի նշան եմ դնում, որպեսզի Ֆեյսբուքը իմ գրածն ու տեսանյութը իրենց էջում բերի առաջ։

Ամաչում եմ արձագանքի նշան դնել Նիկոլի և իր ընտանիքի հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների տակ։

Ինքն է որոշել, որ ամեն ինչը իր վրա վերցնի, բայց պարզ է, որ ինքը միայնակ չի։

Չեք պատկերացնում, թե ինչ շպիոնաժ է գնում էջերի տնտղումով։

Ժողովուրդ ջան, ուշադիր եղեք ձեզ ինչ-որ նյութ փոխանցողի, տվյալ նյութի իսկության, տարածման նպատակի նկատմամբ։

Երևի տեսած կլինեք, որ ես ոչ մեկի տեսանյութ կամ ստատուս չեմ «ցրում»։

Դուք պետք է հասկանաք, որ ձեզ օգտագործում են, դուք դառնում եք ագիտացիայի և պրոպագանդայի զոհ։

Մեզ խաբում են և խաղում մեր հայրենասիրական զգացմունքների վրա։

Իսկ արդյունքը լինելու է նույնը.Ինչ նախատեսել են՝ անելու են։

Այս «իշխանությունն» էլ կմնա այնքան, ինչքան կորոշեն «տերերը»։

Այսօր այսքանը։ Ողջամիտ եղեք։

Մեզ դեռևս շատ փորձություններ են սպասում ապագայում։ Առողջ եղեք։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 4860

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե