Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Թուրքիան չի հանդգնում այն աստիճանի ստորության դիմել, ինչ անում է Հայաստանը ներկայացնող հայասպան իշխանությունը

Թուրքիան չի հանդգնում այն աստիճանի ստորության դիմել, ինչ անում է Հայաստանը ներկայացնող հայասպան իշխանությունը
15.04.2024 | 13:03

Այս թրքաթերմացքները 2020-ին իրենց մասնակցությամբ կազմակերպված պատերազմին կազմակերպեցին հազարավոր հայորդիների նախճիրն ու հազարավորների հաշմությունը, չբավարարվելով այդքանով, անարգելով մեզնից խլված տասնյակ հազարավոր կիլոմետրերից մի պատառի վերադարձի համար Արցախյան առաջին հերոսամարտին մեր նահատակ քաջորդիների անօրինակ սխրագործությունն ու թափած արյունը` ամբողջությամբ հայաթափեցին ու հանձնեցին Արցախը, թույլ տվեցին և մինչև օրս թույլ են տալիս, որ թշնամու զորքերը վիշապի նման փաթաթվեն Հայաստանի պարանոցին, դրանով էլ չբավարարվելով` հիմա մի այլ դիվական գործաքի են լծվել:

Զգալով, որ վաղ թե ուշ Ռուսաստանը հեռանալու է տարածաշրջանից, «եվրոպական աշխարհին» իբր մերվելու խարդավանքով, իրականում ամեն կերպ արևմուտքից խույս տալու և սեփական կաշին փրկելու ցավագարությամբ տառապելով` զուտ թրքական հովանի են ապահովում իրենց համար` Հայոց ցեղասպանության հերքման թուրքի մեկդարյա ցանկությունը փորձելով իրենց բերանով բարձրաձայնել, հայտարարելով ի լուր աշխարհի, թե 1915-1923 թվականներին թրքական վայրենությանը զոհ գնացած հայերի թիվը հիսուն կամ առավելագույնը հարյուր հազար է, քանի որ այսօր հնարավոր չէ մեկուկես միլիոն նահատակված հայերի փաստացի անուններ պեղելը: Նպատակին հասնելու համար բթացնող քարոզչամեքենա են գործի դրել «շվիշտոկ-սոցիոլոգների» բերանով, թե իբր մեր թշնամին միայն Ռուսաստանն է, Թուրքիան մեզ թշնամի չէ:

Կան եվրոպական երկրներ, որոնք իրենց օրենսդրությամբ դատապարտում են իրենց պետություններում Հայոց ցեղասպանության հերքման վայրահաչություն անողներին: Եվ դա է պատճառը, որ նույնիսկ Թուրքիան ինքն այսօր չի հանդգնում այն աստիճանի ստորության դիմել, ինչ անում է Հայաստանը ներկայացնող հայասպան իշխանությունը:

Հայերնակիցնե՛ր, ազգակիցնե՛ր, այս սրիկաները մեր բոլոր թշնամիներից վատթար թշնամի են: Մի կո՛ղմ նետեք ձեր կուսակցական անհեթեթ պատվախնդրությամբ լցված ազգապառակության որոմը: Հիշե՛ք, որ թշնամուն` այն էլ հարձակման անցած, ոչ թե հանդուրժում են, այլ սատկացնում: Մեկդի՛ թողեք ձեր մանրախնդիր հիմար տարաձայնությունները: Գլխավոր թշնամին երկրի ներսում է և ոտնահարելով ազգային բոլոր սրբությունները, «ապագա կա ապագա» վանկարկելով` հայության մահվան ելքն է մատնանշում:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ