Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ամեն ռազմական բախումից առաջ հայտարարում է, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում

Ամեն ռազմական բախումից առաջ հայտարարում է, թե  Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում
26.02.2024 | 06:55

Վատը այն է, որ երբ մենք ասում էինք՝ պատերազմը չի վերջացել, նիկոլները մեզ մեղադրում էին գույները խտացնելու, վախ տարածելու մեջ։ ՈՒ ամեն ռազմական բախումից առաջ Նիկոլը կիսացինիկ դեմքով հայտարարում է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։

Հիմա էլ բան չի փոխվել. սկզբում «ժողջանին» խաբում են ամենաստոր ձևով, հետո զգուշացնում, որ կա՛մ պիտի զոհվեք, կա՛մ պիտի հող հանձնենք, Սահմանադրություն պիտի փոխենք, Ադրբեջանի տակ պիտի պառկենք, բայց խոսենք «ռուսի սապոգից» ազատվելու մասին։

Այսքան ցածր ո՛չ Պետեն, ո՛չ մեկ ուրիշը չէր կարող իջնել, ժողովրդին այս աստիճան ո՛չ ոք չէր կարողացել ստորացնել։

Իսկ մենք կրկին ունենք զոհ։

«Ցավակցել», «զորակցել» բառերն այլևս անիմաստ են դարձել, զրկվել բովանդակությունից՝ վերածվելով հերթապահ բառերի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ