38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Զգոն պիտի լինի Սյունիքը, զինապահեստները չդնի տակն ու նստի

Զգոն պիտի լինի Սյունիքը, զինապահեստները չդնի տակն ու նստի
29.09.2023 | 21:26

Երանի այն հիմարին, ով հավատում է, թե Արցախում աշխատած «ոսկե սցենարը» թշնամին կծալի, կդնի տակն ու կմոռանա:

Չափազանց նենգ ու ճկուն է գործում, բացի այն, որ մոռանալու դեպքում միշտ էլ կգտնվի մի դավաճան, ով կհիշեցնի նրան:

Նոր իրավիճակը դեռ հորով-մորով է անում:

Թող սխալված լինեմ, բայց ես որ չեմ հավատում, թե արտաքին ու ներքին թշնամին Սյունիքը հանգիստ կթողնի, ավելին, նրա ախորժակն ընդգրկում է Վայոց Ձորն էլ ներառյալ:

Թշնամին մեր ատամներն արդեն հաշվել է, դավաճանության և ոչնչություն լինելու որոմը կերել է ազգին, այսպիսի հարմար առիթ էլ ե՞րբ է լինելու՝ համփ անելու մի պատառ հյութեղ Սյունիքն ու Ջերմուկն էլ վրայով խմելու…

Էլ Արցախ չկա, հիմա Սյունիքն է կոկորդի միակ ոսկորը՝ թշնամիներով օղակված, չափազանց մերձ, ո՞նց կարող է թշնամին այդ գայթակղությանը դիմանալ՝ մի ձեռք, մի շունչ հեռավորությամբ ալպիական գեղեցկուհուց:

Զգոն, զգոն, զգոն պիտի լինի Սյունիքը, զինապահեստները չդնի տակն ու նստի, ինչպես Արցախն է արել, վաղն էլ խելոք, սուսիկ-փուսիկ չնվիրի թշնամուն, այլ՝ զինի կամավորականներին, պարտիզանական ջոկատներին, բնակչությանը, կրակելու տարրական դասընթացներ անցկացնի նրա հետ:

Ի՞նչն է խանգարում ամեն վայրկյան պատրաստ լինելուն, թող էլի միջանցքը Իրանով անցնի:

Նժդեհը պատահական չի ասել. «Մեր ժողովուրդը, որն արևի տակ իր անկախ անկյունն ունենալու ձգտումն ունի, պարտադրորեն պիտի յուրացնի կովի բարդ արվեստը, որ եղել է և կմնա մեր ինքնապաշտպանության միակ միջոցը»:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 4934

Մեկնաբանություններ