Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մոսկվան չի բացառում Թուրքիայի համար ռազմավարական կարևորության կոմունիկացիաների պարալիազացումը

Մոսկվան չի բացառում Թուրքիայի համար ռազմավարական կարևորության կոմունիկացիաների պարալիազացումը
09.09.2023 | 15:31

Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ստուգված տեղեկություններ ունի Թուրքական և Երկնագույն հոսքերի պայթեցման ծրագրերի մասին: Հիշեցնեմ, որ այս երկու գազամուղերով Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիա, որտեղից այն ռեէքսպորտ է արվում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Եվրոպա: Երկու գազամուղերն էլ շատ կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար: Ավելին, դրանց շահագործման կասեցման դեպքում Թուրքիայում ձևավորվող միջազգային գազային խաբը հայտնվում է մեծ հարցականի տակ:

Ինչու՞ է Լավրովը նման հայտարարություն անում:

Չկարողանալով կնքել հացահատիկային գործարքը՝ Էրդողանն այժմ փորձում է իրականացնել, այսպես կոչված, ՛՛սևածովյան նախաձեռնությունը՛՛ երկկողմ՝ թուրք-ուկրաինական ձևաչափով: Դրան ի պատասխան՝ Մոսկվան շրջանառության մեջ է դնում գազամուղերի պայթեցման մասին խոսույթը, որը կարելի է ընթերցել հետևյալ կերպ. եթե Անկարան ու Կիևը գնան նման քայլի, ապա Մոսկվան չի բացառում Թուրքիայի համար ռազմավարական կարևորության կոմունիկացիաների պարալիազացումը: Փաստացիորեն, սա ուղիղ սպառնալիք է:

Մոսկվայում քաջ գիտակցում են, որ թուրք-ուկրաինական նախաձեռնությունը հանգեցնելու է սևծովյան հումանիտար միջանցքների օգտագործմանը՝ ռուսական նավատորմը թիրախավորելու նպատակով:

Սա ռուս-թուրքական լարվածության բազմաթիվ դրսևորումներից է: Կարծում եմ, պետք չէ մասնագետ լինել՝ այս ամենի հարավկովկասյան չափումը հասկանալու համար:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ