Բթամտության նմանվող համառությամբ չենք ուզում ընդունել, որ մեզ ո՛չ «ասֆալտչիկ» վարչապետ է պետք, ո՛չ էլ «դաշնակահար» նախագահ, այլ օդի ու ջրի պես մեզ պետք է սառնասիրտ ու բանիմաց գործիչ, որն առաջին հերթին կընկալվի որպես ՀՀ զինված ուժերի վստահելի գերագույն գլխավոր հրամանատար՝ որի շուրջ հնարավոր կլինի ձևավորել համազգային համախմբում...
Կամ մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի և պետության ղեկը հանձնում ենք նման գործչի, կամ մեր ասֆալտապատ ճանապարհներով երթևեկելու են թյուրքերը՝ «Ալլահ ակբար» բացականչությունների և մուղամների հնչյունների ներքո:
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ է մեզ պետք...որովհետև, եղածը սկի դասակի հրամանատարի էլ չի ձգում և իր փառասիրությունից ամբողջովին կուրացած բթամտորեն տանելու է թյուրքական մսաղաց մտցնի մեր զավակներին: Եվ իր մորթապաշտությունից ու ընչաքաղցությունից դրդված հանձնի ամեն ինչ ու ամենքիս...
Մեզ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Է պետք...անհապա՛ղ:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ