Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Չեն ասում, որ «ղազախ» էթնոնիմը ընդամենը 1936 թվականին է ծնվել, Ստալինի մոտ` ճաշկերույթի ժամանակ

Չեն ասում, որ «ղազախ» էթնոնիմը ընդամենը 1936 թվականին է ծնվել, Ստալինի մոտ` ճաշկերույթի ժամանակ
04.09.2023 | 15:00

Ըստ ամենայնի, բանդերական ՈՒկրաինայից հետո Ռուսաստանը կզբաղվի Ղազախստանի դեկոմունիզացիայով:

Դա մեզ համար լավ չէ, քանզի Ադրբեջանն է մղվում երկրորդ պլան: Բայց ղազախները որպես «հնագույն քաղաքակրթություն», «հզորագույն մշակույթի» կրող ազգ առաջ են ընկնում, չեն դիմանում:

Ռուրեմը, ամերիկյան USAID-ն (սա պետդեպարտամենտի ստորաբաժանում է, զբաղված է ամերիկյան փողերը աշխարհով մեկ բաժանելով, բնականաբար, քաղաքական նպատակներով), 50 միլիոն դոլար է հատկացրել Ղազախստանի բլոգերներին, քաղաքագետներին, ԶԼՄ-ներին «ռուսական քարոզչության և գաղութային անցյալի» դեմ պայքարի համար:

Առաջին 12 միլիոնն արդեն լափել են, և արդյունքները տպավորիչ են:

Այսպես, մեսենջերներով տարածվում են հին և վերջերս պատրաստված վեբ-կլիպեր, որոնք պարունակում են իբր հայտնի անհատների մտքերն առ այն, թե ինչպես են ռուսները ստրկացրել և գաղութացրել ղազախներին: Օրինակ, «Վոտսափում» տարածվում է մի կլիպ, որտեղ Ղազախստանի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կոլբինի անունից ասվում է, թե, իբր, ղազախերենը երբեք չի դառնա պետական լեզու, ռուսները երբեք դա թույլ չեն տա:

Կոլբինը նման բան չէր կարող ասել, քանի որ Ղազախստանն այն ժամանակ անկախ պետություն չէր, հետևաբար, պետական լեզվի մասին խոսք չէր կարող լինել:

Մեկ այլ միտք պատկանում է գոյություն չունեցող մարդու՝ ինչ-որ իտալացի ճանապարհորդ Ռինալյու Գասպիրինին, որը, իբր, եղել է 141 երկրում, բայց միայն Ղազախստանում է տեսել, որ ազգը չի կարող օգտագործել սեփական հարազատ լեզուն:

Մեծ ռուս պարուհի Մայա Պլիսեցկայայի անունից ասվում է, թե, իբր, նա մի անգամ ջղայնացել է ղազախների վրա այն պատճառով, որ ղազախները շան պես նվիրված են ռուսներին, կապիկություն են անում ռուսերեն առանց ակցենտի խոսելու համար, և այդ ամենը նողկալի տեսարան է:

Սա բրիտանական ՄԻ-6-ին կից կառույցների կողմից մշակված տեխնոլոգիա է. հորինվում է ինչ-որ մի սրտաճմլիկ, ողբերգական ֆրազ՝ ղազախների նկատմամբ ռուսների անմարդկային վերաբերմունքին նվիրված, որը վերագրվում է ինչ-որ մի պատմական պերսոնաժի, այնուհետ այն սկսում են տարածել համացանցում կորոնավիրուսի արագությամբ: Արդյունքում ձևավորվում է հանրային կարծիք, որը վերածվում է հանրային գիտակցության, որն իր հերթին պատմական պրոցեսի հոգևոր կողմն է, այսինքն, քայքայվում և այլասերվում է պատմագրությունը: Բնականաբար, չի ասվում, որ ղազախներն իրենց պատմության մեջ պարզապես չեն ունեցել և չէին կարող ունենալ մտավորականություն, որ ղազախական մտավորականությունը բացառապես սովետական դարաշրջանի պրոդուկտ է, որ ղազախները չէին կարող ունենալ թատրոն, ֆիլհարմոնիա, օպերա, համալսարան՝ այդ ամենը Սովետական Միության ներդրումն էր հին ղազախ ժողովրդի մեջ:

Վերջապես, չեն ասում, որ «ղազախ» էթնոնիմը ընդամենը 1936 թվականին է ծնվել, Ստալինի մոտ` ճաշկերույթի ժամանակ…

Դե, ի՞նչ ասեմ: Ամերիկացիք ուկրաինացիների վերջը տվեցին՝ դարձնելով նրանց անմեղսունակ բանդերական (էլ Սև ծով են փորել բանդերականները, էլ մոլորակի էլեկտրամագնիսային դաշտն են ստեղծել, էլ բոլոր եվրոպական ազգերին են ծնել, քանի որ նրանք բոլորը առաջացել են գալլերից, իսկ Գալլիան էլ հենց Գալիցիան է), և այսօր ՌԴ քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել ուղղակի ոչնչացնել այդ ցեղատեսակը, քանզի դրանց վերացմանն այլընտրանք չկա՝ դրանց ապրելը սպառնալիք է ողջ աշխարհի համար, բացի անգլոսաքսերից:

Բանդերականների օրինակը վարակիչ էր հնագույն ղազախական քաղաքակրթության համար, և նրանց ջանը քոր եկավ՝ ռուսներին դրդելով վերջին բանդերականի հոգեհացից հետո անմիջապես զբաղվել ղազախներով:

Ամե՜ն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ