Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Դեռ չե՞ք զղջում, որ ազգն արհեստականորեն պառակտեցիք

Դեռ չե՞ք զղջում, որ ազգն արհեստականորեն պառակտեցիք
11.08.2023 | 16:47

Պարոն Մարության, միգուցե քարոզարշավը սկսեք ժողովրդից ներողություն խնդրելո՞վ, թե՞ դեռ չեք զղջում, որ ազգը արհեստականորեն պառակտեցիք։

Երևանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն ներկա իրողություններում ակնհայտ է, որ մեդիա հանրությունը (գիտակցաբար, թե ոչ, սա այլ հարց է) երևանցիներին փաստացի տրամադրում է ընտրություն կատարել երկու թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի, ով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, և Հայկ Մարությանի միջև, ով հանդես է գալիս 2018 թվականին ստեղծված «Ազգային առաջընթաց» կուսակցության անունից, որի ղեկավարությունը սատարում էր Նիկոլ Փաշինյանին և նրա «թավշյա հեղափոխությանը»։

Սակայն հարցը ոչ թե կուսակցությունն է, այլ՝ նրա թեկնածուն, և եթե Հայկ Մարությանը իսկապես համարում է իրեն ընդդիմադիր քաղաքական գործիչ, ապա պետք է սկսի ներողությունից։ Ոչ թե նրա համար, որ 2018-ին նա աջակցում էր, այսպես կոչված, «հեղափոխությանը», քանի որ այն ժամանակ շատերը միամտաբար հավատում էին, որ Հայաստանում իսկապես դրական փոփոխություններ են տեղի ունենալու, այլ նրա համար, որ նա հրապարակավ մեր ազգը բաժանեց «սպիտակների» (կամ բարիների) և «սևերի» (կամ չարերի)։

Հակառակ դեպքում, կարելի է ենթադրել, որ Հայկ Մարությանը չի զղջում իր արածի համար և շարունակում է արհեստականորեն պառակտել մեր ազգը, և այս դեպքում ինչո՞վ է նա տարբերվում իշխանությունների թեկնածու Տիգրան Ավինյանից։ Նման թեկնածուների միջև ընտրություն կատարելը պարզապես նույնական և անիմաստ է։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3291

Մեկնաբանություններ