Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ողջ հակաիշխանական դաշտն այս ընտրությունները պետք է վերածի գերքաղաքականացված գործընթացի

Ողջ հակաիշխանական դաշտն այս ընտրությունները պետք է վերածի գերքաղաքականացված գործընթացի
11.08.2023 | 07:38

Երբ պետությունից դառնում ես քաղաք-պետություն՝ տրամաբանական է, որ էդ քաղաքի կառավարչի ընտրությունը կարևոր իրադարձություն է պետությունը քաղաք-պետության վերածածների համար:

Էդ քաղաք պետության ընտրություններում կա չորս շահառու:
1. ՔՊ-ն այն դարձնելու է իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվե:
2. ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն այն դարձնելու է մաքսիմալ ապաքաղաքական և PR շեշտադրումն անի հանուն Երևանի և երևանցու շահերի վրա, որ հնարավորինս շեղի իրենից իր թիմի քաղաքական բացասական նստվածքը:
3. ՔՊ ղեկավար-վարչապետը այն դարձնելու է սեփական իշխանության քաղաքական կուրսի շարունակականության, ճշմարտացիության և աջակցության հանրաքվե՝ իր հետագա գործողությունների լեգիտիմացման համար:
4. Ողջ հակաիշխանական դաշտն այս ընտրությունները պետք է վերածի գերքաղաքականացված և վերը նշված երեք կետերի տապալմանը միտված գործընթացի և քաղաք-պետությունը պետության տրամաբանության բերելու հանձնառության:


Եթե նույնիսկ ունեք որոշում մասնակցել այս «ընտրություն» կոչեցյալին որպես ընտրող, ապա մասնակցեք բացառապես 4-րդ կետի շարժառիթներով և տրամաբանությամբ՝ ապալեգիտիմացնելով այն սահմանները, որոնց մեջ ձեզ դնելու են 3 կետերի շահառուները: Հակառակ տրամաբանությունը՝ այսինքն, քաղաքի ընտրություններին ապաքաղաքական ու բացառապես «քաղաքագլխի ընտրության» մոտեցումը ենթադրում է աջակցություն վերը նշված 3 կետերի շահառուներին՝ իրենց հետագա գործողություններում:


P.S. Ուշադիր եղեք, ընտրությունները ապաքաղաքականացնողներին և այս փուլում բացառապես քաղաքի խնդիրներից խոսող թեկնածու ակտորներին տվեք մեկ հարց՝ այս իշխանությունն իր քաղաքականությամբ և գործողություններով Արցախի, ՀՀ-ի և, առհասարակ, հայկական շահի դավաճա՞ն է, թե՞ ոչ: Սևսպիտակիզմի հեղինակ, նախկին դերասան-քաղաքագլուխ թեկնածուին նույնպես քաղաքական հարց տվեք, բացառապես քաղաքական հարց և մոռացեք նրան որպես հակաիշխանական ֆիգուր օգտագործելու մարտավարությունը: Նա ունի իր նեղ-անձնական մարտավարությունը, որը «սպիտակներից» ավելի «սպիտակ» երևալն է ու որևէ աղերս չունի ձեր գերակայությունների հետ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ