«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ֆեյքաբուծարանի ապագան

Ֆեյքաբուծարանի ապագան
31.07.2023 | 21:28

Քաղաքացիների զգալի մասը 2018 թվականից առաջ չէր պատկերացնում, որ հայկական սոցցանցերում ծնվելու, բազմանալու են ֆեյքեր, ստեղծվելու են ֆեյքերի ֆաբրիկաներ և այդ աղբանոցից դուրս է հորդալու քֆուր, անեծք,ս եռական մի քանի հարկանի հիշոցներ խունտայի հակառակորդների անունը, արժանապատվությունը սևացնելու նպատակով։ Սոցցանցերի չեզոք հարթակը վերափոխվելու է ծնող, հեր, մեր, քույր, երեխա հայհոյողների մենաստանի։

Շատերը չէին ըմբռնում, որ գործ ունեն նոր սոցիալական երևույթի հետ, նոր զազրելի խոսքի, քաղաքական նոր քսմտելի վարքի հետ, երբ իմացաբանական վեճի փոխարեն կողմերից մեկը մի քանի հարյուր ֆեյք է քսի տալիս, որոնց կեղտոտ բերանից ծորացող հայհոյանքը պարզապես քանդում է հակառակ կողմի իմիջը, հեղինակությունը, ընտանիքի անդորրը։

Կարծում եմ` վստահորեն կարելի է պնդել, որ ֆեյք, հայհոյող ֆեյք երևույթը բացառապես ներկա իշխանությունների ծնած կեղտն է։ Հանրությանը հայտնի են դարձել տեղեկություններ, որ ֆեյքերի զգալի մասը իշխանության առանձին օդիոզ դերակատարների ձեռքի գործն է։

Քաղաքականություն փողոցից եկած սրիկաները, գիտակցեցին ֆեյքերի օգտագործման ուժը, և սկսեցին մասշտաբայնացնել այն, հիմնվեցին ֆեյքաբուծարաններ, որտեղ իրենց բակում համեստ թվացող աղջիկները օրեկան հինգ հազար դրամ վարձով, մի քանի ժամ հայհոյանքներ էին սփռում ամբողջ համացանցով մեկ։

Մոտակա, անխուսափելի իշխանափոխությունից հետո ֆեյքերի թեման դառնալու է թոփ տասնյակի բաղադրիչ, անվտանգային և հանրային այլ հարցերի հետ միասին։

Ի՞նչ պետք է արվի:

1. Փոփոխություններ օրենսդրության մեջ, որոնք հնարավոր կդարձնեն համակարգված, մշտական, կառավարվող ֆեյքային հարձակումների մասնակիցների դատապարտումը ծանր հոդվածներով։

2. ֆեյքաբուծարանների ֆինանսավորման հայտնաբերումը և չեզոքացումը։

3. Ֆեյքային խմբերի ֆինանսավորող գործարարների դատապարտումը բավարար ծանր հոդվածներով։

4. Առանձնակի խստությամբ պետք է դատապարտվեն այն ֆեյքերի տերերը, որոնք քաղաքական և անվտանգային հարցերին են միջամտել իրենց ցանցային հարձակումներով և փաստացի պրոադրբեջանական միտում են ունեցել։

5. Առանձին պատիժներ պետք է սահմանվեն մեկ կամ մի քանի ֆեյքային բրիգադների համակարգողների նկատմամբ, մասնավորապես կարելի է կիրառել ուկրաինական փորձը, որի ընթացքում ռուսների հետ համագործակցողներին մերկ վիճակով կապում են փողոցային սյուներին և քաղաքացիներին թույլատրում են առավելագույն կերպով նաեմացնել պատժվող ճիվաղներին։

Ազգը պարտավոր է իրեն ապահովագրել ապագայում ևս ֆեյքերի վերածնունդից և պետք է մեկընդմիշտ վերացնել այդ աղբատար խողովակը։

Օգտվելով առիթից բոլոր ֆեյքերին և դրանց տակ ծպտված տականքին ասում ենք` ձեզ ապագա չկա, դուք բոլորդ բացահայտվելու եք և չեզոքացվելու։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3510

Մեկնաբանություններ