Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թշնամին չի ունեցել կրիտիկական նշանակության ոչ մի առավելություն

Թշնամին չի ունեցել կրիտիկական նշանակության ոչ մի առավելություն
28.06.2023 | 22:04

Որպեսզի ճշգրիտ վերլուծվի 44-օրյա պատերազմը, այն պետք է քննվի 2 իրարից անկախ հատվածներով.

1. Պատերազմին պատրաստվելը

2. Պատերազմ վարելը և կադրերը

Քննիչ կոչվող հանձնաժողովի և ընդհանրապես հետպատերազմյան կոծկող մեխանիզմի տակտիկան հիմնվում է մեկ հնարքի վրա՝ այս 2-ը խառնել մեկ տեղում ու լղոզել ամեն ինչ։ Իսկ իրականությունը, հստակ տարաբաժանումներով և առանց լզողումների, այսպիսին է.

1. Պատերազմին պատրաստվելը։ Իհարկե մեր բանակը ունեցել է բազմաթիվ թերություններ, բայց հստակ է, որ թշնամին չի ունեցել ոչ մի կրիտիկական նշանակության առավելություն։ Քանի որ թեման շատ մեծ է, ապա սրա մասին առանձին կգրեմ, որի մեջ կվերլուծվի նաև չարչրկված ՀՕՊ-ի թեման։ Միայն մեկ բան ֆիքսենք՝ մինչև հոկտեմբերի 3-ը տեղի ունեցած գործողությունների ընթացքի վրա հիմնվելով կարելի է պնդել, որ մեր բանակը եղած միջոցներով ոչ միայն ունեցել է հնրավորություն թշնամուն կանգնեցնելու, այլ նաև՝ պատերազմը թշնամու տարածքում ավարտելու։

2. Պատերազմ վարելը և կադրերը։ Հենց այստեղ է թաղված շան գլուխը, և եթե ուշադրություն դարձնեք՝ այս մասից են հետևողականորեն խուսափում և՛ կոծկիչ հանձնաժողովը, և՛ գլխավոր չհրամանատարը։

Սուտ համար մեկ. «Ես բանակին չեմ կպել»։ Բանակը առաջին հերթին հրամանատարներն են, ոչ թե զենքն ու զորքը։ Իսկ 3 կարևորագույն պաշտոնները՝ պաշտպանության նախարար, ԳՇ պետ և ՊԲ հրամանատար, նշանակվել են Փաշինյանի կողմից։

Ըստ Ջալալ Հարությունյանի սեփական ցուցմունքների՝ պատերազմի ժամանակ գործողությունները տապալվել են, քանի որ իր ենթակաները չեն կատարել իր հրամանները։ Այսինքն, Փաշինյանը ՊԲ հրամանատար է նշանակել մի կադրի, ով չի ունեցել հրամանատարին համապատասխան բավարար հեղինակություն զորքերում, պրոֆեսիոնալ լեզվով ասած՝ տվյալ պաշտոնի համար ոչ կոմպետենտ մարդու։

Իսկ Փաշինյանի նշանակած ՊՆ նախարարը ու ԳՇ պետը չեն ունեցել պատերազմի մակարդակի ծավալային գործողություն կառավարելու ո՛չ գիտելիքներ, ո՛չ հմտություններ։

Բայց ամենամեծ դավաճանությունը, որը կատարվել է մեր բանակի նկատմամբ, դա բանակի համալրման դադարեցումն է եղել, որի մասին էլի կոծկիչ հանձնաժողովը լռում է։ Հոկտեմբերի 3-ին մեր ռազմաճակատը փլուզվել է ռազմաճակատում յուրային զորքերի քանակի կրիտիկական քիչ լինելու պատճառով, այլ ոչ թե թշնամու բանակի՝ մեր բանակի նկատմամբ տարած հաղթանակի հետևանքով։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4282

Մեկնաբանություններ