Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սա առաջին սկանդալը չէ՝ կապված Մենենդեսի հետ. Սուրեն Սարգսյան

Սա առաջին սկանդալը չէ՝ կապված Մենենդեսի հետ. Սուրեն Սարգսյան
26.05.2022 | 07:32

Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ-ի սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից:
Մեկ այլ սենատոր՝ հանրապետական Ռիչը, ով նույնպես պետք է մասնակցեր հանդիպմանը, 20 րոպե սպասելուց հետո վրդովվել է և ցանկացել է հեռանալ, սակայն նրան շատ են խնդրել մի փոքր էլ սպասել:


Սենատորներին նյարդայնացրել է ոչ միայն ուշանալու փաստը, այլ նաև այն հանգամանքը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել ուշանալու համար:
Մենենդեսի կալիբրի գործչին, ինչպես նաև հայերի մեծ բարեկամին, նույնիսկ Բայդենը չի սպասեցնում: Չեմ զարմանա, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հետայսու չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ:


Ի դեպ, սա առաջին սկանդալը չէ՝ կապված Մենենդեսի հետ: 2020թ. պատգամավոր Մակունցը հրատապ հանդիպում էր խնդրել Մենենդեսից, բայց, ինչպես հետագայում գրեց համայնքային մամուլը, հանդիպման միակ նպատակը համատեղ ֆոտո ունենալն էր:
Հիմա՝ ըստ էության:
1. Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր:


2. Հարաբերությունների հաստատման 30-ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:


3. Հաշվի առնելով 30-ամյա հոբելյանը, ամերիկացիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:


4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:


5. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեց ընդամենը 20 հոգի, այդ թվում՝ դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:


6. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում:
Հիմա՝ ուշադրություն!
Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է: ՈՒ՝ վիրավորական ձևակերպմամբ:

Դիտվել է՝ 16677

Մեկնաբանություններ