Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ո՞ւմ տնօրինության տակ են գործել կենսաբանական լաբորատորիաները, արդյո՞ք պատշաճ են վերահսկվել

Ո՞ւմ տնօրինության տակ են գործել կենսաբանական լաբորատորիաները, արդյո՞ք պատշաճ են վերահսկվել
11.03.2022 | 17:45

Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում տագնապալից բացահայտումներ են արվել Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների մասին։

Համաձայն ռուսական բացահայտումների, դրանցում իրականացվող առաջնահերթությունների թվում է բակտերիալ ու վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք կարող են չղջիկներից մարդկանց փոխանցել ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, ինչպես նաև կորոնավիրուսների ու ֆիլովիրուսների հարուցիչները։ Այս շարքում ավելորդ չհամարենք վերջին տարիներին հարևան Վրաստանում արձանագրված կարմրուկի, ինչպես նաև Հայաստանում խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերի հիշատակումը:

ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի տեղեկացմամբ ծրագրի իրականացման համար ամերիկյան կողմը համանման լաբորատորիաներ է ստեղծել նախկին Խորհրդային Միությունը կազմած գրեթե բոլոր երկրներում: Նման տասներկու լաբորատորիա գործում է և Հայաստանում, երեքը` Երևանում։


Հանրությանն իրազեկելու նպատակով կարծում ենք ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ո՞ւմ տնօրինության տակ են գործել, արդյո՞ք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ի՞նչ փորձարկումներ են իրականացրել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 19004

Մեկնաբանություններ