ՀՀ ՊՆ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:
Վաղարշակ Հարությունյանը Ժոնաթան Լաքոտին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դենի Փիթին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային միջավայրը, սպառնալիքները և ակնկալվող զարգացումները, հայտնում է ՊՆ-ն: Դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է, և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից: