ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ, հայտնում է ԱԳՆ-ն: Արա Այվազյանն ու Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու դինամիկան պահպանելու ուղղությամբ:
Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում Արա Այվազյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Նա երախտագիտություն է հայտնել Ժան Ասելբորնին պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։