«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ռուսաստանը արտաքսել է եվրոպացի երեք դիվանագետների

Ռուսաստանը արտաքսել է եվրոպացի երեք դիվանագետների
06.02.2021 | 13:13

Ռուսաստանի իշխանությունները արտաքսել են եվրոպացի երեք դիվանագետների։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են հունվարի 23-ին Ալեքսեյ Նավալնիին աջակցության բողոքի ցույցերին։

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ