Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
22.12.2020 | 21:57

Դեկտեմբերի 22-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ: Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։

Բարձր գնահատելով խաղաղապահ բրիգադի զինծառայողների առաքելությունը, Վաղարշակ Հարությունյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել աշխատանքային առաջիկա գերակա ուղղություններ: ՊՆ նախարարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զորամասի լսարանային, զորանոցային և զենքի պահպանման պայմաններին։

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ