Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Թուրքը Բերձոր ոտք չի դնելու»․ ՊԲ-ն Բերձորի ուղղությամբ երեք թևով անցել է գրոհի

«Թուրքը Բերձոր ոտք չի դնելու»․  ՊԲ-ն Բերձորի ուղղությամբ երեք թևով անցել է գրոհի
08.11.2020 | 18:32

ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի, հայտնում է Բերձորի վարչական շրջանի ղեկավարը:


«Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։
Թուրքը Բերձոր ոտք չի դնելու», - գրել է նա:

Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ