Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Թշնամին սխալ հաշվարկներ է արել

Թշնամին սխալ հաշվարկներ է արել
07.11.2020 | 20:18

Թշնամին տևական ժամանակ, որպես առաջնային թիրախ, ընտրել է Շուշին, սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները, դիվերսիոն գործողությունները ոչ մի հաջողության չեն հասնում։ Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի համար Շուշին առանցքային նշանակություն ունի։ Եթե մեր դեպքում բերդաքաղաքը հայրենիքի շատ թանկ մի մասն է, թշնամու համար պատերազմում կարևոր նվաճում, որովհետև Շուշին վերցնելով, տիրանալու է ողջ Արցախին։ Ստացվում է՝ Շուշին է որոշում պատերազմի ելքը։
Եթե Ադրբեջանն այսօրվա մարտավարությամբ է փորձում վերցնել Շուշին, նշանակում է բոլոր փորձերը տապալված են, որովհետև դիվերսիոն գործողությամբ անհնար է տիրանալ բերդաքաղաքին։ Հաշվի առնելով քաղաքի տեղանքը, բոլոր վարձկանները մնալու են «դժոխքի» ձորում, Շուշին անառիկ է մնալու։


Սակայն պատերազմը շարունակվում է ու դեռ վաղ է ասել, թե ինչ ընթացք այն կունենա։ Ակնհայտ է, որ քաղաքները և խաղաղ բնակչությանը մշտապես հրետակոծելով, Ադրբեջանը փորձում է նախ Արցախը դատարկել բնակիչներից, որպեսզի տարածքի գրավումն ավելի հեշտ լինի։ Սակայն այս առումով էլ թշնամու հաշվարկները սխալ են։ Չնայած անգամ արգելված զենքեր են կիրառվում խաղաղ բնակչության դեմ, արցախցիների զգալի հատվածը չեն հեռացել իրենց հայրենիքից, նրանք ամուր պահում են զինվորի թիկունքը, իսկ այսպիսի միասնականությամբ անհնար է տիրանալ ոչ միայն Շուշիին, այլև ողջ Արցախին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ