Հույս չունենաք, թե Եվրոպան կամ «մաչոյի» կերպարի մեջ մտած Մակրոնը,
մատը մատին են խփելու: Ոչինչ էլ չեն անելու:
Իրենց իսկ կողմից «բացահայտված» սիրիական վարձկաններով լցված և հումանիտար աղետի վերածվող տարածաշրջանը չեն փորձելու կոնկրետ քայլերով ազատել էրդողանի «իգիլիզմից» ու մարդակերությունից...
Հարցնում եք` ինչու՞:
Բացատրեմ. ԵՄ պարանը էրդողանի ձեռքում է, երբ ցանկանա, կարող է ձգել ու խեղդել ԵՄ-ին: էրդողանը «զսպում» է ողջ Մերձավոր Արևելքի փախստականներին` իր սահմանների վրա... Նշանակում է` հենց Մակրոնը Էրդողանի խաթրին կպավ, «իր փախստականներին» բաց կթողնի Մերկելի ու Ջոնսոնի վրա:
Հարցնում եք` Ռուսաստա՞նը: Մայր Ռուսիան սիրում է համբերատար սպասել ու հայտնվել վերջին պահին ու վերցնել այն, ինչ վատ է դրված` Աբխազիա, Օսիա, Ղրիմ...
Ռուսաստանը դեռ սպասում է:
ՈՒ այս ամենին դեմ առ դեմ միայնակ կանգնած է Հայաստանը, կանգնած է մահապարտ...
Նրա հետ է լոկ Աստված...
-Քիչ չէ...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ. 1. Կարծում եմ` նաև վաղուց արդեն ժամանակն է` ՀՀ երեք նախագահների միասնականության եզակի ակցիայի կայացման (Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ, Ռոբերտ Քոչարյանն էլ):
Հ.Գ. 2 Իսկ Նիկոլը ճառ ասելու. ոտանավորներ բստրելու փոխարեն պարտավոր է ԼՏՊ-ին վերցնել, մեկնել Արցախ` այնտեղ ներկա նախագահների հետ մեկ շարք կազմած` դիմավորել առաջնագծից վերադարձող Արայիկ Հարությունյանին...
ՈՒ կյանքի կոչել տիեզերական պատգամը.
-Հա՛յ, քո փրկությունը քո միասնության մեջ է: