38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փա­շի­ն­յա­նը բա­ցա­հայ­տում է իր ի­րա­կան դեմ­քը

Փա­շի­ն­յա­նը բա­ցա­հայ­տում է իր ի­րա­կան դեմ­քը
15.11.2019 | 02:33

Հեր­թա­կան ան­գամ դի­մե­լով դե­մա­գո­գիա­յի ար­վես­տին, ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում օ­րերս «լայվ» կոչ­վա­ծով անդ­րա­դար­ձավ ս. թ. նո­յեմ­բե­րի 1-ին և 2-ին Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի մոտ կազ­մա­կերպ­ված և ի­րա­վա­ցիո­րեն խա­փան­ված, այս­պես կոչ­ված, «Հու­Զանք ու Զանգ» ներ­կա­յաց­մա­նը, ա­վե­լի ճիշտ, խեղ­կա­տա­կու­թյա­նը, ո­րի մա­սին կա­րող եք կար­դալ նաև մեր «Մար­դա­վա­յել կեց­ված­քից ի­ջել, կա­պի­կին են կապ­կում» հոդ­վա­ծում:


Ճիշտ է, վե­րոն­շյալ ներ­կա­յաց­ման մաս­նա­կից­նե­րը սա­տա­նիստ­ներ չեն, հա­մե­նայն դեպս, մենք այդ­պի­սի փաստ չու­նենք, ներ­կա­յա­ցումն էլ սա­տա­նիզ­մի հետ ուղ­ղա­կի կապ չու­ներ, բայց այն ան­թույ­լատ­րե­լի էր, ա­ռա­վել ևս ան­թույ­լատ­րե­լի էր նշ­ված ներ­կա­յաց­ման հա­մար 2019 թվա­կա­նի տա­րե­կան բյու­ջեից 2,7 մի­լիոն դրամ հատ­կաց­նե­լը, ին­չը բա­րո­յա­կան ա­ռու­մով նույ­նիսկ հան­ցա­գոր­ծու­թյուն է:
Վար­չա­պետն իր պաշտ­պա­նու­թյան տակ վերց­րեց մի մի­ջո­ցա­ռում, ո­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը չեն էլ թաքց­րել, հենց ի­րենք են հայտ­նել, որ «Հու­Զանք ու Զան­գը» «հար­ցա­կա­նի տակ է դնում կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը»։ Իսկ հե­տաքր­քիր է` ի՞նչ անհ­րա­ժեշ­տու­թյամբ և ու՞մ է պետք, որ հար­ցա­կա­նի տակ դր­վի կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը, ե­թե ոչ Հա­յաս­տա­նում Ա­լան Դա­լե­սի ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նող­նե­րին:


«Հի­մա էլ, հի­մա էլ Հա­յաս­տա­նում մի նոր տրենդ է ի հայտ ե­կել, որ­տեղ ինչ-որ մե­կը ստան­դար­տից, քա­ռա­կու­սիից դուրս ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք ա ա­նում, կպց­նում են սա­տա­նիստ­ներ,- ա­սաց վար­չա­պե­տը:- Իսկ էդ ի՞նչ է էդ սա­տա­նիս­տը, մե­կը կա­րա՞ բա­ցատ­րի: Օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղյա՞կ եք (այ­սինքն` հույս ու­նեմ, որ տե­ղյակ են), որ կան հե­թա­նոս­ներ, կան մար­դիկ, ո­րոնք ա­սում են` մենք հե­թա­նոս ենք, ո­րով­հետև մենք հա­մա­րում ենք, որ մեր ազ­գա­յին կրո­նը հե­թա­նո­սու­թյունն է: Հի­մա ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց… Նույ­նիսկ մար­դիկ կան ը­տենց բան են, հար­սա­նիք են ա­նում, ի­րենք հար­սա­նի­քը ա­նում են հե­թա­նո­սա­կան ծե­սե­րով: Ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց մենք, թույլ չտանք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել… էս նման­վում ենք մենք ար­դեն… ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նում ենք, ը­սենց մենք ար­դեն կա­մաց-կա­մաց կհաս­նենք ինկ­վի­զի­ցիա­յի, խա­րույկ­նե­րի վրա կսկ­սենք մարդ­կանց վա­ռել նրա հա­մար, որ նրանք ճիշտ ձևով չեն հա­վա­տում ինչ-որ ու­ժե­րի»:


Պարզ­վում է, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար Քրիս­տոս Աստ­վածն ըն­դա­մե­նը «ինչ-որ ու­ժեր է»: Բա­րո­յա­կա­նու­թյու­նը, քրիս­տո­նեու­թյու­նը, հա­յի ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գը, մեր ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ըն­դա­մենն ինչ-որ քա­ռա­կու­սի են: Պո­ղոս­նե­րը գո­նե հի­մա կգի­տակ­ցե՞ն, թե ում են բե­րել իշ­խա­նու­թյան… Մեր երկ­րի վար­չա­պե­տը, պե­տու­թյան ղե­կա­վա­րը լի­նե­լով հան­դերձ, չգի­տե կամ ան­տե­ղյակ է ձևա­նում, թե ինչ է սա­տա­նիս­տը: Ե­թե Փա­շի­նյա­նը լիկ­բե­զի կա­րիք ու­նի, ա­յո, նրան կա­րող ենք բա­ցատ­րել, թե ինչ է սա­տա­նիս­տը: Ա­վե­լին. վար­չա­պե­տը հե­թա­նոս­նե­րին ա­նուղ­ղա­կիո­րեն հա­մե­մա­տեց սա­տա­նիստ­նե­րի հետ, սրա գնա­հա­տա­կանն էլ թող­նենք մեր հե­թա­նոս եղ­բայր­ներն ու քույ­րե­րը տան…


Փա­շի­նյա­նը շուրջ 5-րո­պեա­նոց իր խոս­քում մի քա­նի ան­գամ դի­մեց դե­մա­գո­գիա­յի, դրան­ցից է, օ­րի­նակ, նրա «Ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց մենք, թույլ չտա՞նք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել…» հար­ցադ­րու­մը: Իսկ ո՞վ է ա­սել, թե նրանց չպետք է թույ­լատ­րենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել, կամ ա­սենք` խա­րույ­կի վրա այ­րել։ Ե­թե հի­շում եք, Փա­շի­նյա­նը նմա­նաբ­նույթ հար­ցադ­րում­նե­րով հան­դես ե­կավ նաև, երբ խո­սում էր Հա­յաս­տա­նում ԼԳԲՏ ան­ձանց կամ այ­լա­սեր­ված­նե­րի մա­սին (ի՞նչ ա­նենք, այդ մարդ­կանց սպա­նե՞նք…): Երկ­րորդ. վե­րոն­շյալ խեղ­կա­տա­կու­թյան նման ներ­կա­յա­ցում­նե­րը քն­նա­դա­տե­լը, դրանց վե­րա­բե­րյալ կար­ծիք, դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տե­լու սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քից օգտ­վե­լը, ինչ­պես վար­վել են ոչ ան­տար­բեր ան­հատ­նե­րը և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, բնավ չի նշա­նա­կում ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նել:


Ա­հա դե­մա­գո­գիա­յի ևս մեկ դրսևո­րում. «չա­րեն­ցա­գետ» վար­չա­պետն ան­հար­կի կեր­պով անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյալ խեղ­կա­տա­կու­թյան հետ չկապ­ված Չա­րեն­ցի պոե­զիա­յին, ա­սաց. «Ե­ղի­շե Չա­րենց են ա­սում, Չա­րեն­ցի մա­սին խո­սող մար­դիկ, հե­տաքր­քիր ա, գի­տեն, թե Ե­ղի­շե Չա­րեն­ցը գրել ա մե­նակ «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը: Բա­րե­բախ­տա­բար թե դժ­բախ­տա­բար ո­մանց հա­մար` այդ­պես չի՛: Ե­ղի­շե Չա­րեն­ցը գրել է շատ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ շատ տար­բեր բա­նե­րի մա­սին, այդ թվում այն­պի­սի բա­նե­րի մա­սին, ո­րոնք էդ­քան էլ բան չեն, եր­կար ժա­մա­նակ, հա­մե­նայն դեպս, Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին ըն­դուն­ված չեն ե­ղել որ­պես գրա­կան տեքստ, դա հա­մար­վել են, որ ցեն­զու­րա­յից դուրս տեքս­տեր են, մենք պտի այ­րե՞նք Չա­րեն­ցի այդ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը: Մեր Չա­րենցն է, չէ՞… Չա­րեն­ցը ու­նե­ցել է կյան­քի դր­վագ­ներ, ո­րոնք ե­ղել են, և է­լի մեր շատ մե­ծեր, մենք պտի չթո­ղե՞նք ու­սում­նա­սի­րեն… Պտի Չա­րեն­ցին ճա­նա­չենք, իր ծա­գու­մը հաս­կա­նանք, թե չհաս­կա­նանք, թե՞ մենք գծենք, ա­սենք` էս ա Չա­րեն­ցը, սրա­նից դուրս ով Չա­րեն­ցի մա­սին բան ա­սեց, սա­տա­նա­յա­պաշտ ա, ազ­գա­դավ ա: Ես կար­ծում եմ, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում պետք է միտ­քը աշ­խա­տի և մտ­քի հա­մար չպետք ա լի­նեն կա­ղա­պար­ներ…»:


Նախ, խոս­քը Չա­րեն­ցի, այս­պես կոչ­ված, ձա­խու­թյան շր­ջա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին է, ո­րոնք ոչ միայն Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին, այլև դրա­նից հե­տո էլ ըն­դուն­ված չեն որ­պես գրա­կան տեքստ, հա­մե­նայն դեպս, ող­ջամ­տո­րեն ընդգրկված չեն դպ­րոց­նե­րում, բու­հե­րում դա­սա­վանդ­վող «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յում, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ աս­մուն­քով չեն ներ­կա­յաց­վում: Սա­կայն ո՞վ է ա­սել կամ ա­սում, թե մենք պետք է դրանք այ­րենք, ո՞վ է, ընդ­հան­րա­պես, նման հարց բարձ­րաց­րել, և չի էլ բարձ­րաց­վե­լու, քա­նի որ դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չկա: Կամ` ո՞վ է ա­սել կամ ա­սում, թե մենք չպետք է թող­նենք, որ գրա­կա­նա­գետ­նե­րը, ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցող­ներն ու­սում­նա­սի­րեն դրանք, նախ­կի­նում էլ են ու­սում­նա­սի­րել, ա­պա­գա­յում էլ ու­սում­նա­սի­րե­լու են, ու­սում­նա­սի­րե­լը չի նշա­նա­կում դրանք կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում մա­տու­ցել, ան­գիր սո­վո­րել տալ, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ հան­րայ­նաց­նել: Եվ ո՞վ է ա­սել կամ ա­սում, թե մենք պետք է սահ­ման­ներ գծենք, ա­սենք` սա է Չա­րեն­ցը, սրա­նից դուրս ով Չա­րեն­ցի մա­սին ար­տա­հայտ­վեց, սա­տա­նա­յա­պաշտ է, ազ­գա­դավ է: Այս վտանգ­նե­րը վար­չա­պե­տի աչ­քին որ­տե­ղի՞ց են երևա­ցել, կա­րո՞ղ է ինքն էլ մա­րի­խու­նա­յի հան­դեպ սեր ու­նի, ինչ­պես ՀՀ ո­րոշ իշ­խա­նա­վոր­ներ:


Ի դեպ, դե­մա­գոգն այն քա­ղա­քա­կան գոր­ծիչն է, որն օգ­տա­գոր­ծե­լով բնակ­չու­թյան հույ­զե­րը, ա­նի­րա­զե­կու­թյու­նը, ձեռք է բե­րում իշ­խա­նու­թյուն կամ զար­գաց­նում է իր քա­ղա­քա­կան մո­տիվ­նե­րը, նկր­տում­նե­րը: Դե­մա­գոգ­նե­րը հա­ճախ ձեռ­նար­կում են կտ­րուկ ու բռ­նի գոր­ծո­ղու­թյուն­ներ` հաս­նե­լու հա­մար ի­րենց ու­զած նպա­տակ­նե­րին: «Օ­տար լեզ­վի բա­ռա­րա­նը» (1954 թ.) «դե­մա­գոգ» բա­ռեզ­րը բա­ցատ­րում է որ­պես «քա­ղա­քա­կան գոր­ծիչ, անձ, ո­րը ձգ­տում է դառ­նալ հայտ­նի ոչ հար­գի մե­թոդ­նե­րով (այ­լա­սե­րե­լով փաս­տե­րը և այլն)»։ Նմա­նու­թյուն­ներ կամ կա­տա­րյալ հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն չտե­սա՞ք…


Ո­մանց մոտ կա­րող է հարց ա­ռա­ջա­նալ, թե ՀՀ վար­չա­պե­տը` մեր երկ­րի թիվ մեկ ղե­կա­վա­րը, այդ­քան պա­րա՞պ էր, էլ ու­րիշ հոգս, դար­դու­ցավ, խն­դիր չու­նե՞ր, որ ժա­մա­նակ հատ­կաց­րեց և անդ­րա­դար­ձավ այդ հա­կա­գե­ղա­գի­տա­կան ներ­կա­յաց­մա­նը` «ա­մոթ» հաս­կա­ցու­թյան հա­սա­րա­կա­կան ըն­կալ­ման մա­սին պատ­կե­րա­ցում չու­նե­ցող կամ այդ ըն­կալ­մա­նը բա­ցա­հայտ մար­տահ­րա­վեր նե­տած, կա­պը կտ­րած ինչ-որ աղ­ջիկ­նե­րի կամ աղջ­նակ­նե­րի թռվ­ռոց-ծա­մած­ռու­թյուն­նե­րին, կա­պիկ­նե­րին բնո­րոշ շար­ժում­նե­րին կամ կա­պի­կու­թյուն­նե­րին, գրե­թե ան­հո­դա­բաշխ ձայ­նե­րին, ճիչ-ա­ղա­ղակ­նե­րին…


Ճիշտ է, վար­չա­պետն իր ե­լույ­թով պաշտ­պա­նու­թյան տակ վերց­րեց հան­րու­թյան ոչ ան­տար­բեր հատ­վա­ծի ար­դա­րա­ցի զայ­րույ­թին տե­ղիք տված այդ խայ­տա­ռակ ներ­կա­յա­ցումն ու նրա կազ­մա­կեր­պիչ­նե­րին, ա­նուղ­ղա­կիո­րեն նաև` տվյալ ներ­կա­յա­ցու­մը հո­վա­նա­վո­րած ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյանն ու, բնա­կա­նա­բար, նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին: Սա­կայն միամ­տու­թյուն ու մո­լո­րու­թյուն կլի­նի կար­ծե­լը, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թի ողջ ի­մաստն ու նպա­տա­կը սոսկ դա էր: Այդ­պես կար­ծե­լը կն­շա­նա­կի չն­կա­տել վար­չա­պե­տի ե­լույ­թի հա­յե­ցա­կար­գա­յին բնույ­թը, ո­րում նա սեղմ կեր­պով ներ­կա­յաց­րեց իր պատ­կե­րա­ցում­ներն ու սկզ­բունք­նե­րը ո­րո­շա­կի ո­լորտ­նե­րում ան­ձի ա­զա­տու­թյան, հետևա­բար նաև Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան ու մեր երկ­րի գլ­խին գա­լի­քի վե­րա­բե­րյալ:


Ան­ձի ա­զա­տու­թյան վե­րա­բե­րյալ վար­չա­պե­տի պատ­կե­րաց­ման հա­մա­ձայն` հոգևոր, կրո­նա­կան, մշա­կու­թա­յին, գի­տա­կան և այլ ո­լորտ­նե­րում ան­ձի ա­զա­տու­թյունն ան­սահ­մա­նա­փակ է, ան­սահ­մա­նա­փա­կե­լի, բա­ցար­ձակ, ին­չը նշա­նա­կում է ան­տե­սել այն պարզ ի­րո­ղու­թյու­նը, որ ան­ձի ա­զա­տու­թյուն­ներն ու ի­րա­վունք­ներն ա­վարտ­վում են այն­տեղ, որ­տեղ սկս­վում են այլ ան­ձանց ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը, այ­սինքն` ան­ձը կա­րող է ա­զատ լի­նել, իր ա­զա­տու­թյունն ար­տա­հայ­տել, ի­րա­վունք­նե­րից օգտ­վել մինչև այն պա­հը, քա­նի դեռ նրա այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չեն խախ­տել ու­րի­շի ի­րա­վունք­նե­րը, ա­զա­տու­թյուն­նե­րը և օ­րի­նա­կան շա­հե­րը:
Երկ­րորդ. Նի­կոլ Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ պատ­կե­րա­ցու­մը նշա­նա­կում է ան­տե­սում, որ ան­ձի ա­զա­տու­թյան բա­ցար­ձա­կա­ցու­մը տե­ղիք է տա­լիս չա­րի­քի, ա­նար­խիա­յի, ծայ­րա­հե­ղա­կա­նու­թյան և այլն` դրան­ցից բխող բո­լոր հետևանք­նե­րով հան­դերձ:


Եր­րորդ. ան­ձի ա­զա­տու­թյան վե­րա­բե­րյալ Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ պատ­կե­րաց­ման վրա հիմն­ված պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, այ­սինքն` այդ ա­զա­տու­թյու­նը բա­ցար­ձա­կի հասց­նե­լը, ան­սահ­մա­նա­փակ ա­զա­տու­թյու­նը թույ­լատ­րե­լի հա­մա­րե­լը, հոգևոր ո­լոր­տում նշա­նա­կում է աշ­խար­հում քրիս­տո­նեու­թյունն ա­ռա­ջի­նը պե­տա­կան կրոն ըն­դու­նած մեր երկ­րում շա­հագր­գիռ ան­ձանց` սա­տա­նա­յա­պաշտ­նե­րի կող­մից ա­ռա­ջի­կա­յում, այս­պես կոչ­ված, «Սա­տա­նա­յի ե­կե­ղե­ցու» հիմ­նադ­րում, ինչ­պես նաև դրա պաշ­տո­նա­կան, պե­տա­կան գրան­ցում, սա­տա­նա­յա­պաշ­տու­թյան օ­րի­նա­կա­նա­ցում ու լե­գա­լա­ցում, ինչն ան­ցյալ դա­րում ար­դեն իսկ ար­վել է իր պղ­ծու­թյուն­նե­րով, այ­լա­սե­րում­նե­րով և հա­կաաստ­վա­ծա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ հայտ­նի ԱՄՆ-ում: Ո՞վ կա­րող է պա­տաս­խա­նել, թե Հա­յաս­տա­նում առ­կա և գոր­ծող սա­տա­նա­յա­պաշտ­ներն ին­չո՞ւ պետք է հրա­ժար­վեն «Սա­տա­նա­յի ե­կե­ղե­ցու» հիմ­նադ­րու­մից, ե­թե փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան կամ պե­տու­թյան կող­մից հոգևոր ո­լոր­տում բա­ցար­ձակ ա­զա­տու­թյուն տա­լով, ի­րենց այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վի, ա­վե­լին` ի­րենց գոր­ծու­նեու­թյան օ­րի­նա­կա­նաց­մամբ, ա­զատ գոր­ծե­լու դեպ­քում տր­վի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք:


Հոգևոր ո­լոր­տում ան­ձի ա­զա­տու­թյան բա­ցար­ձա­կա­ցու­մը նշա­նա­կում է նաև լիար­ժեք ա­զա­տու­թյուն տալ և ա­ռա­վել լկ­տիաց­նել Հա­յաս­տա­նում այժմ գոր­ծող քայ­քա­յիչ և ամ­բող­ջա­տի­րա­կան ա­ղանդ­նե­րին և այդ ա­ղանդ­նե­րի ան­դամ­նե­րին, ո­րոնք դրա­նից հե­տո էլ ա­վե­լի են մո­լեգ­նե­լու` բազ­մա­պատ­կե­լով ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նից այժմ բխող չա­րի­քը:
Գի­տու­թյան ո­լոր­տում ան­ձին ան­սահ­մա­նա­փակ ա­զա­տու­թյուն տա­լը նշա­նա­կում է Հա­յաս­տա­նում ա­ռա­ջի­կա­յում թույ­լատ­րել մար­դու կլո­նա­վո­րու­մը և է­լի ու­րիշ վտան­գա­վոր, վնա­սա­կար և հա­կաաստ­վա­ծա­յին բա­ներ, ո­րոնք այժմ թույ­լատ­րե­լի չեն:


Քա­ղա­քա­կան, գա­ղա­փա­րա­խո­սա­կան ո­լոր­տում ան­ձին ան­սահ­մա­նա­փակ ա­զա­տու­թյուն տա­լը նշա­նա­կում է թույ­լատ­րել նաև ծայ­րա­հեղ ար­մա­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ո­րը, ի դեպ, կա­րող է ա­հա­բեկ­չու­թյան գա­ղա­փա­րա­կան հենք հան­դի­սա­նալ, ա­նար­խիան և այլն:
Մշա­կույ­թի, իսկ ի­րա­կա­նում հա­կամ­շա­կույ­թի ո­լոր­տում ան­ձի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյու­նը նշա­նա­կում է թույ­լատ­րել բա­ցա­հայտ սա­տա­նիս­տա­կան քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող «Vader» ռոք խմ­բի ու նմա­նաբ­նույթ այլ խմ­բե­րի հա­մերգ­նե­րը մեր երկ­րում, այդ թվում` ոչ միայն մաս­նա­վոր հա­մեր­գաս­րահ­նե­րում, դահ­լիճ­նե­րում (ինչ­պի­սին ար­դեն թույ­լատր­վել և ի­րա­կա­նաց­վել է), այլև պե­տա­կան են­թա­կա­յու­թյան հաս­տա­տու­թյուն­նե­րում ու նույ­նիսկ ման­կա­կան մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րում, ինչ­պի­սին, օ­րի­նակ, Երևա­նի պե­տա­կան տիկ­նի­կա­յին թատ­րոնն է, որ­տեղ վեր­ջերս նա­խա­տես­ված «Vader»-ի հա­մեր­գը չե­ղարկ­վեց սոսկ մեր հան­րու­թյան ոչ ան­տար­բեր հատ­վա­ծի բո­ղո­քի ու քն­նա­դա­տու­թյան ար­դյուն­քում: Հենց դա է, որ չմար­սե­ցին տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րեն Ռու­բեն Բա­բա­յա­նը և ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի (ԿԳՄՍ) նա­խա­րա­րը:


Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ո­րը բա­ցա­հայտ սա­տա­նիս­տա­կան քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող լե­հա­կան «Vader»-ի կա­տա­րում­ներն իր ֆեյս­բու­քյան է­ջում ա­վե­լի վաղ հրա­պա­րա­կայ­նո­րեն ներ­կա­յաց­րել է իբրև մշա­կույթ, մշա­կույ­թում ա­զատ ստեղ­ծա­գոր­ծե­լու սահ­մա­նա­փա­կում­ներն ա­նըն­դու­նե­լի հա­մա­րել ու հայտ­նել, որ տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րե­նի հետ ո­րո­շել են հա­մա­տեղ պայ­քա­րել նման երևույթ­նե­րի դեմ, հոկ­տեմ­բե­րի 31-ին Ազ­գա­յին ժո­ղո­վում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում շատ պար­զո­րոշ ա­սաց, որ «սա­տա­նիզ­մի հիմ­քով հա­մերգ­ներ չե­ղար­կե­լը այլևս չի լի­նե­լու Հա­յաս­տա­նում», «Ար­վես­տում ցեն­զու­րա սահ­մա­նե­լը ան­թույ­լատ­րե­լի է»: Եվ ա­հա, նա­խա­րա­րին վե­րը նշ­վա­ծի հա­մար և այլ պատ­ճառ­նե­րով պաշ­տո­նանկ ա­նե­լու կամ գո­նե նա­խա­տե­լու, սաս­տե­լու փո­խա­րեն, ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նրա­նից հե­տո ևս նույնն ա­սաց ար­վես­տում գրաքն­նու­թյան ան­թույ­լատ­րե­լիու­թյան վե­րա­բե­րյալ. «Ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նե­լով կա­մաց-կա­մաց կհաս­նենք ինկ­վի­զի­ցիա­յի»:


Նախ, վար­չա­պե­տի ներ­կա­յաց­րած վե­րոն­շյալ «թե­զը» շատ սխալ ու կեղծ կան­խադ­րույթ է, քա­նի որ մեր քրիս­տո­նեա­կան հա­վատ­քին, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գին, հան­րու­թյան բար­քե­րին, բա­րո­յա­կան ըն­կա­լում­նե­րին դեմ գնա­ցող հա­մերգ­նե­րը, ներ­կա­յա­ցում­նե­րը, նկար­չա­կան ցու­ցա­հան­դես­նե­րը և նմա­նաբ­նույթ այլ մի­ջո­ցա­ռում­ներ չթույ­լատ­րե­լը բնավ չի նշա­նա­կում, թե ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մենք այդ­պի­սով կհաս­նենք ինկ­վի­զի­ցիա­յի, մարդ­կանց խա­րույկ­նե­րի վրա կայ­րենք:


Բա­ցի վե­րը նշ­վա­ծից, վար­չա­պե­տը մա­նի­պու­լյա­ցիա­յի և դե­մա­գո­գիա­յի դի­մեց նաև այն ա­ռու­մով, որ հա­կամ­շա­կույ­թը, հա­կաար­վես­տը, ըստ էու­թյան, փոր­ձեց ներ­կա­յաց­նել իբրև մշա­կույթ, ար­վեստ: Ե­թե Փա­շի­նյա­նը դեմ է ար­վես­տում գրաքն­նու­թյա­նը, ա­պա դրա­նով, բնա­կա­նա­բար, դեմ է նաև Հա­յաս­տա­նում միա­սե­ռա­կան­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի և մյուս այ­լա­սեր­ված­նե­րի կյան­քը պատ­կե­րող, նրանց նվիր­ված և իբրև կի­նոար­վեստ ներ­կա­յաց­վող ֆիլ­մե­րի ցու­ցադ­րումն ար­գե­լե­լուն:


Բա­ցա­հայտ սա­տա­նիս­տա­կան քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող «Vader» ռոք խմ­բի ու նմա­նաբ­նույթ այլ խմ­բե­րի հա­մերգ­նե­րը, Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի մոտ կազ­մա­կերպ­ված վե­րոն­շյալ խեղ­կա­տա­կու­թյու­նը` մար­դուն ընդ­հան­րա­պես և հայ մար­դուն հատ­կա­պես, մա­նա­վանդ, այդ տա­րի­քի հայ աղ­ջիկ­նե­րին ան­վա­յել, ան­հա­րիր գռեհ­կու­թյան, ա­նա­մո­թու­թյան, լկ­տիու­թյան, լպիր­շու­թյան հրա­պա­րա­կա­յին ցու­ցադ­րու­մը, ԼԳԲՏ ան­ձանց նույ­նա­սե­ռա­կան, ան­բա­րո հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված, նրանց «ի­րա­վունք­նե­րին» նվիր­ված ֆիլ­մե­րը, նկար­չա­կան ցու­ցա­հան­դես­նե­րը, ներ­կա­յա­ցում­նե­րը մշա­կույթ, ար­վեստ չեն և ոչ մի պա­րա­գա­յում չեն կա­րող հա­մար­վել այդ­պի­սին: Ար­վես­տում գրաքն­նու­թյուն սահ­մա­նե­լը ոչ թե ան­թույ­լատ­րե­լի, այլ խիստ անհ­րա­ժեշտ ու պար­տա­դիր է, որ­պես­զի ո­մանց չհա­ջող­վի ի­րենց ցնկ­նած, հա­կաաստ­վա­ծա­յին և հա­կա­մարդ­կա­յին ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող, ան­բա­րո­յա­կան հա­կաար­վես­տը, հա­կամ­շա­կույ­թը սղ­ղաց­նել ու ներ­կա­յաց­նել իբրև ար­վեստ ու մշա­կույթ:


Մշա­կույ­թի, իսկ ի­րա­կա­նում հա­կամ­շա­կույ­թի ո­լոր­տում ան­ձի բա­ցար­ձակ ա­զա­տու­թյու­նը նշա­նա­կում է նաև այ­սու­հետ ևս թույ­լատ­րել Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի մոտ կազ­մա­կերպ­ված խայ­տա­ռակ ներ­կա­յաց­ման նման ներ­կա­յա­ցում­ներ, կա­նաչ լույս վա­ռել գո­թա­կան հա­կամ­շա­կույ­թի (գո­թե­րը սեր ու­նեն միս­տի­կա­յի և սա­տա­նիզ­մի հան­դեպ), ինչ­պես նաև ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նում հա­ճախ ինք­նավ­նաս­ման, ինք­նաս­պա­նու­թյան փոր­ձի և ինք­նաս­պա­նու­թյան տե­ղիք տված է­մո-հա­կամ­շա­կույ­թի առջև, և այլն, և այլն: Սա՞ է ու­զում հայ ժո­ղո­վուր­դը: Ի­հար­կե՛ ոչ, և, հետևա­բար, ար­դեն նույ­նիսկ պո­ղոս­նե­րին էլ պետք է պարզ լի­նի, որ Հա­յաս­տա­նում ա­պազ­գա­յին, հա­կա­ժո­ղովր­դա­կան ու հա­կաք­րիս­տո­նեա­կան, ծայ­րա­հեղ լի­բե­րալ, «ա­մոթ» հաս­կա­ցու­թյա­նը պա­տե­րազմ հայ­տա­րա­րած, մարդ­կանց մեջ ա­մո­թը և ա­մո­թի վե­րա­բե­րյալ հա­սա­րա­կու­թյան պատ­կե­րա­ցու­մը ջն­ջել փոր­ձող ուժն է տի­րա­ցել իշ­խա­նու­թյա­նը:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ