38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Որպես միակ այ­լընտ­րանք

Որպես միակ այ­լընտ­րանք
18.10.2019 | 01:24

2040 թվա­կա­նի հե­ռա­նկա­րը ձեզ ծա­նոթ է՝ չորս մի­լիոն բնակ­չու­թյամբ, ա­պա­հով ու բա­րե­կե­ցիկ Հա­յաս­տա­նը: Նա­խորդ վար­չա­պետ Սերժ Սարգ­սյա­նի խայծն էր:
Այս իշ­խա­նու­թյուն­նե­րը մեր ե­րա­զած ա­պա­գան հե­ռաց­րին ևս 10 տա­րով՝ մինչև 2050 թվա­կա­նը:
Այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րի մի­ջից թե 2040-ի, թե 2050-ի հե­ռան­կար­նե­րը տե­սա­նե­լի չեն: Մեր կար­ծի­քով՝ հա­սա­նե­լի էլ չեն:
Հարկ է անդ­րա­դառ­նալ այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րին:


Պատ­կե­րաց­րեք մի հնա­մաշ, իր դարն ապ­րած, մի քա­նի վա­գո­նա­նոց գնացք, մո­տա­վո­րա­պես՝ սևծո­վյան ա­փե­րին կա­րո­տած մեր հան­րու­թյա­նը Երևա­նից Քո­բու­լե­թի տե­ղա­փո­խող գնաց­քի նման: Վառվ­ռուն գույ­նե­րով ներ­կած, բայց ան­հու­սա­լիո­րեն հին: Այդ գնաց­քի մեջ նս­տած մենք շար­ժա­կազ­մի աղ­մու­կի մի­ջից հա­զիվ լսում ենք մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­վաս­տիա­ցում­նե­րը, որ 2050-ի կա­յա­րան մենք կհաս­նենք մեր մր­ցա­կից­նե­րից շուտ: Շար­ժա­կազ­մի աղ­մու­կի մեջ ճոճ­վող հա­վաս­տիա­ցում­նե­րի դա­տար­կու­թյու­նը մրա­փի պես իջ­նում է ուղևոր­նե­րիս վրա, և բաց աչ­քե­րով քնած մենք մեր գնաց­քի հետ սո­ղում ենք ա­ռաջ՝ ժա­մա­նա­կից ու փո­փոխ­վող մի­ջա­վայ­րից ան­տե­ղյակ: Բաց աչ­քե­րով, կար­ծես թե սթափ ու­ղեղ­նե­րով, կար­ծես թե գի­տե­լիք­նե­րով զին­ված: Այդ թմ­րու­թյան մեջ մեզ թվում է թե մենք տնօ­րի­նում ենք ի­րա­վի­ճա­կը, գոր­ծում ենք հա­մա­պա­տաս­խան, ո­րոշ դեպ­քե­րում ան­գամ ա­ռա­ջան­ցիկ: Սա­կայն ի­րա­կա­նու­թյու­նը շատ ա­վե­լի բարդ և անմ­խի­թար է, քան կա­րե­լի է են­թադ­րել: «Շար­ժա­կազ­մի» բարձ­րաց­րած աղ­մու­կի մեջ մեզ բազ­մա­թիվ կա­յա­րան­ներ են ա­ռա­ջարկ­վում որ­պես հնա­րա­վոր ի­րա­կա­նու­թյուն­ներ: Այդ ա­ռա­ջարկ­նե­րի հե­ղի­նակ­նե­րը քա­ղա­քա­կան ու­ժեր են, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, շար­ժում­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ան­հատ­ներ: Ա­ռա­ջարկ­ներն ի­րենց բնույ­թով նույն­քան տար­բեր են: Անդ­րա­դառ­նալ այդ գա­ղա­փար­նե­րին և ա­ռա­ջարկ­վող ճա­նա­պարհ­նե­րին անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի հաս­կա­նանք, թե մենք ինչ ենք ու­զում և ինչ ենք ա­ռա­ջար­կում այդ ա­մե­նին ի հա­կակ­շիռ կամ որ­պես այ­լընտ­րանք:


Բնա­կա­նա­բար մեր բո­լոր, ա­ռանց բա­ցա­ռու­թյան բո­լոր, հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման մի­ջո­ցը տն­տե­սու­թյունն է: Այ­սինքն մենք պետք է կա­րո­ղա­նանք ստեղ­ծել ու­ժեղ տն­տե­սու­թյուն, ո­րը մեզ հնա­րա­վո­րու­թյուն կտա բա­վա­րար մի­ջոց­ներ հատ­կաց­նե­լու պե­տա­կան կարևո­րու­թյան յու­րա­քան­չյուր ծրագ­րին և հիմ­նա­վո­րա­պես լու­ծե­լու այն: Իսկ ինչ­պե՞ս կա­րող ենք կա­ռու­ցել այդ տն­տե­սու­թյու­նը:
Գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը որ­պես երկ­րի կա­յաց­ման ճա­նա­պարհ ընտ­րել են ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան և տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը: Ա­սենք, որ ան­գամ Ռու­սաս­տա­նի նման երկ­րում, որ­տեղ ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը տեխ­նո­լո­գիա­կան զար­գաց­ման հիմ­նա­կան մի­ջոցն է, և նույ­նիսկ, երբ դրա­նից զատ պե­տու­թյու­նը հս­կա­յա­կան մի­ջոց­ներ է տրա­մադ­րում նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ստեղծ­ման հա­մար, այն չի դառ­նում երկ­րի տն­տե­սու­թյու­նը վե­րա­փո­խող մի­ջոց: Նախ­կի­նի նման իշ­խա­նու­թյուն­նե­րի գր­պա­նի փողն ա­ռա­ջա­նում է հում­քի վա­ճառ­քից: Մենք ինչ­պի­սի ծա­վալ­նե­րով պետք է ա­նենք այդ գոր­ծը, որ հնա­րա­վո­րու­թյուն ստեղծ­վի երկ­րի մյուս խն­դիր­նե­րը նույն­պես լու­ծե­լու: Նույն­կերպ և բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի պա­րա­գա­յում: Այ­սօր­վա բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան և զար­գա­ցած եր­կր­ներն ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին հա­սել են նախ­քան տեխ­նո­լո­գիա­կան եր­կիր դառ­նա­լը: Ա­սել կու­զեմ, թե ա­ռանց զար­գա­ցած տն­տե­սու­թյուն ու­նե­նա­լու զար­գա­ցած տեխ­նո­լո­գիա­կան եր­կիր դառ­նալ չենք կա­րող: Այդ պրո­ցե­սը եր­կու ի­րար սնող բա­ղադ­րիչ­նե­րից է կազմ­ված. ար­դյու­նա­բե­րու­թյուն, ո­րը տեխ­նո­լո­գիա­նե­րի պա­հանջ է ա­ռա­ջաց­նում, և ար­դյու­նա­բե­րու­թյուն, որն սպա­ռում է այդ տեխ­նո­լո­գիա­նե­րը: Ե­թե մենք չու­նենք այդ ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ո­րը պատ­վի­րում և սպա­ռում է բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան ար­տադ­րան­քը, նշա­նա­կում է մենք սե­փա­կան նպա­տակ­ներ չու­նենք, աշ­խա­տում ենք ու­րի­շի հա­մար և հետևա­բար ծա­ռա­յում ենք ու­րի­շի նպա­տակ­նե­րին: Բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան եր­կիր դառ­նա­լու դա­սա­կան օ­րի­նակ կա­րող է ծա­ռա­յել Չի­նաս­տա­նի ճա­նա­պար­հը: Իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պի­սի ճա­նա­պարհ չեն ընտ­րել: Ընդ­հան­րա­պես այս իշ­խա­նու­թյուն­նե­րի կա­ռա­վա­րումն ա­մեն օր բազ­մա­թիվ և տա­րաբ­նույթ սխալ­ներ է ար­ձա­նագ­րում կա­ռա­վար­ման տար­բեր ո­լորտ­նե­րում: Նույն բա­նը տե­ղի է ու­նե­նում նաև տն­տե­սու­թյան, գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի կա­ռա­վար­ման հետ: Եվ ոչ մի հու­սադ­րող բան դրան զու­գա­հեռ տե­ղի չի ու­նե­նում, այն­պես որ մոտ և ան­գամ հե­ռա­վոր ա­պա­գա­յի հա­մար ո­չինչ ակն­կա­լել չենք կա­րող, ե­թե նույ­նիսկ այս իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ջող­վի այդ­քան եր­կար կա­ռա­վա­րել:


Ա­րա­գա­ցում, մո­դեռ­նի­զա­ցում, նե­րա­ռա­կան տն­տե­սու­թյուն, ար­դյու­նա­վետ տն­տե­սա­վա­րում, ցան­ցա­յին ազգ կամ պե­տու­թյուն, Եվ­րո­պա­կան ու­ղի, հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյուն: Սրանք տար­բե­րակ­ներ են, որ ա­ռա­ջարկ­վում են քաղ­գոր­ծիչ­նե­րի, փոր­ձա­գետ­նե­րի, տն­տե­սա­գետ­նե­րի, քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից:
Եվ­րո­պա­կան ու­ղու հե­ղի­նա­կը Մի­քա­յել Մի­նա­սյանն է՝ Վա­տի­կա­նում ՀՀ նախ­կին դես­պա­նը: Ըստ Մի­նա­սյա­նի, մեր երկ­րի խն­դիր­նե­րը լու­ծե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի եվ­րո­պա­կան օ­րա­կարգն է, ո­րով­հետև այն կեղծ չէ։ Եվ­րո­պան դիտ­վում է որ­պես մեր ապ­րանք­նե­րի հա­մար մատ­չե­լի և գնո­ղու­նակ շու­կա: Եվ­րո­պա­կան շու­կա­յի մատ­չե­լիու­թյան մա­սին կար­ծի­քը լուրջ չէ, ա­ռա­վել ևս մեր տե­ղա­կան ար­տադ­րո­ղի հա­մար: Նեո­լի­բե­րալ տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րում շն­չե­լը դժ­վա­րա­ցել է հենց ի­րենց՝ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի հա­մար, որ­տեղ նրանց մի մա­սը պար­զա­պես ու­նի այդ շու­կա­յի կցոր­դի կար­գա­վի­ճակ՝ որ­պես զար­գա­ցած եր­կր­նե­րի ապ­րանք­նե­րի սպա­ռող: Իսկ զար­գա­ցած եր­կր­նե­րի կող­մից թույ­լե­րի նկատ­մամբ գոր­ծադր­վող ոչ շու­կա­յա­կան ճն­շում­ներն ու խտ­րա­կա­նու­թյու­նը պար­զա­պես սպա­նում են այդ եր­կր­նե­րի տն­տե­սա­կան պո­տեն­ցիա­լը: Ըստ Մի­նա­սյա­նի՝ Հա­յաս­տան-ԵՄ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հան­գեց­վում են ծայ­րա­հե­ղա­կան մեկ­նա­բա­նու­թյան, ձևա­խե­ղում եվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թու­թյան, եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րի ողջ կոն­ցեպ­տը: Հարց­նում ենք. խոս­քը ո՞ր ար­ժեք­նե­րի մա­սին է՝ սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րի՞, գեն­դե­րա­յին հա­վա­սա­րու­թյա՞ն, յու­վե­նալ ար­դա­րա­դա­տու­թյա՞ն… Եվ­րո­պա­կան «ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի» մեզ մոտ կա­յաց­ման գոր­ծըն­թացն իսկ ար­դեն մեր ներ­քին կա­յու­նու­թյան ու անվ­տան­գու­թյան հա­մար սպառ­նա­լիք է, ուր մնաց դրանց ներ­դր­ման հա­մար գոր­ծուն ե­րաշ­խիք­նե­րի ստեղծ­ման ու ամ­րապ­նդ­ման պա­հան­ջը։ Հաս­տա­տա­պես կա­րող ենք պն­դել, որ Հա­յաս­տա­նի եվ­րո­պա­կան օ­րա­կար­գը կեղծ է: Այն երբևէ չի կա­րող դառ­նալ մեր պե­տու­թյան օ­րա­կար­գը:


Կա­րիք կա հպան­ցիկ անդ­րա­դառ­նա­լու «Ա­դեկ­վադ» կու­սակ­ցու­թյան նա­խա­գա­հի հետ «Ի­րա­տե­սի» հար­ցազ­րույ­ցին մեր թե­մա­յին վե­րա­բեր­վող չա­փով: Կուս­ղե­կը կան­խա­տե­սում է նոր հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյուն, որ­պես ան­խու­սա­փե­լի գոր­ծըն­թաց: Մեր հա­մեստ կար­ծի­քով՝ հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյու­նը պրո­լե­տա­րա­կան միֆ էր, ո­րի մի բե­մա­կա­նա­ցում մենք ար­դեն տե­սել ենք: Են­թադ­րել, որ քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն է սպա­սում աշ­խար­հին, որ­տեղ մենք կա­րող ենք ու­նե­նալ մեր կա­մո­նե­րը, ո­րոնք էլ կփր­կեն մեր եր­կի­րը գլո­բա­լիս­տա­կան աշ­խար­հի խորթ զա­վա­կի ճա­կա­տագ­րից, ի­րա­կան չէ: Աշ­խարհն այ­սօր ա­ռա­վել քան դիսկ­րետ է իր նպա­տակ­նե­րի ու կա­րո­ղու­թյուն­նե­րի ա­ռու­մով: Նեո­լի­բե­րալ քա­ղա­քա­կան-տն­տե­սա­կան-հա­սա­րա­կա­կան մի­ջա­վայ­րը ա­մեն մի­ջոց գոր­ծադ­րում է հա­սա­րա­կու­թյուն­նե­րի քայ­քայ­ման, պե­տու­թյուն­նե­րի տրոհ­ման հա­մար: Այդ ֆո­նին պատ­կե­րաց­նել այն­պի­սի գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք կա­րող են հա­մախմ­բել տա­րա­ծաշր­ջա­նա­յին տե­րու­թյուն­նե­րի ինչ-որ հե­ղա­փո­խա­կան ձեռ­նարկ­նե­րի մտադ­րու­թյամբ, հիմ­նա­վոր չէ: Մենք «հե­ղա­փո­խու­թյուն» ա­նե­լու շանս ու­նենք մեր փոք­րիկ երկ­րում, ին­չի մի փոր­ձի նույն­պես ա­կա­նա­տես ե­ղանք ոչ վաղ ան­ցյա­լում և այժմ էլ վա­յե­լում ենք դրա պտուղ­նե­րը: Իսկ նման մի ֆար­սի հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի կամ նշա­նա­կու­թյան մա­սին մտա­ծել պետք չէ, ուր մնաց՝ բարձ­րա­ձայ­նել: Այդ դեպ­քում ի՞նչ է հա­մաշ­խար­հա­յին նոր հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րը և այդ ա­լի­քի վրա նոր Կա­մո դառ­նա­լու կան­խա­տե­սու­մը: Կուտ, սո­վո­րա­կան կուտ նոր Հա­յաս­տա­նի խն­դիր­նե­րը լու­ծե­լու ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի մա­սին:


Այլ կերպ, քան վտան­գա­վոր, չենք ան­վա­նի ցան­ցա­յին ազ­գի գա­ղա­փա­րը: Այն ըստ էու­թյան պե­տա­կա­նու­թյան գո­յու­թյու­նը, անհ­րա­ժեշ­տու­թյու­նը դի­տար­կում է որ­պես ոչ ա­ռաջ­նա­յին խն­դիր: Քն­նարկ­ման ա­ռար­կա չէ, որ յու­րա­քան­չյուր ազ­գի գե­րա­գույն նպա­տա­կը պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նալն է և դրա պահ­պա­նու­թյու­նը: Ին­չի՞ հա­մար է ազ­գը, ե­թե այն պե­տա­կա­նու­թյան չի հա­վակ­նում: Եվ ար­դյո՞ք այն շանս ու­նի գո­յատևե­լու ու­րիշ որևէ կերպ: Ան­գամ մեր թույլ պե­տա­կա­նու­թյու­նը չի կա­րող ե­րաշ­խիք լի­նել, որ սփյուռ­քը չու­ծաց­վի, ուր մնաց ա­ռանց պե­տա­կա­նու­թյան ազ­գա­յին շա­րու­նա­կա­կան գո­յու­թյուն և ա­ռա­ջըն­թաց պատ­կե­րաց­նել: Ո՞վ կա­րող է մեր աշ­խար­հաս­փյուռ գաղ­թօ­ջախ­նե­րի մար­ման պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­նել որ­պես ազ­գա­յին ա­ռա­ջըն­թա­ցի հետևանք:


Այս ֆո­նին ցան­ցա­յին ազ­գի գա­ղա­փա­րը, նույ­նիսկ երբ պե­տա­կա­նու­թյունն այդ ցան­ցի մեջ գե­րիշ­խող դե­րա­կա­տա­րում չու­նի, աբ­սուրդ է: Դրա ի­րա­կան նպա­տա­կը պե­տա­կա­նու­թյան գո­յու­թյունն ի շահ սե­փա­կան նպա­տակ­նե­րին ծա­ռա­յեց­նելն է, քա­նի դեռ դրա­նից կա­րե­լի է օ­գուտ քա­ղել: Իսկ թե այդ կար­գա­վի­ճա­կով պե­տա­կա­նու­թյու­նը որ­քան կդի­մա­նա, դա պրո­յեկ­տի հե­ղի­նակ­նե­րի խն­դի­րը չէ:


Մենք, մեր պե­տա­կա­նու­թյու­նը, ազ­գը կու­նե­նանք այն նույն կար­գա­վի­ճա­կը, ո­րը մենք ու­նենք այժմ, որ­պես հա­մաշ­խար­հա­յին ցան­ցի «ա­բո­նենտ»: Ո՞րն է մեր ի­րա­վուն­քը և շա­հը այդ ցան­ցի մեջ: Մենք շա­հո՞ղ ենք, թե՞ գտն­վում ենք մեկ ու­րի­շի կրն­կի տակ, ով ոտ­քը չի սեղ­մում միայն այն պատ­ճա­ռով, որ պար­զա­պես այս պա­հին դրա կա­րի­քը չու­նի: Այդ­քա­նով շա­հած ենք:
Ինչ վե­րա­բե­րում է ա­րա­գաց­ման, մո­դեռ­նի­զա­ցիա­յի, նե­րա­ռա­կան տն­տե­սու­թյան գա­ղա­փար­նե­րի պի­տա­նիու­թյա­նը մեր խն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծում, ա­պա ա­ռա­ջար­կում եմ վե­րա­դառ­նալ դե­պի Քո­բու­լե­թի սլա­ցող մեր գնաց­քին: Պատ­կե­րաց­րեք, որ փո­խում ենք վա­գոն­նե­րի նս­տա­տե­ղե­րը, տե­ղադ­րում ենք նոր օ­դա­փո­խիչ­ներ, բարձ­րաց­նում ենք մե­քե­նա­վա­րի աշ­խա­տա­վար­ձը, նրա կող­քին հեր­թա­պահ ենք կար­գում, ով կհետևի, որ մե­քե­նա­վա­րը ըն­թաց­քի ժա­մա­նակ չք­նի, հան­րաք­վեով հաս­տա­տում ենք ուղևոր­նե­րի և գնաց­քի անձ­նա­կազ­մի վար­քա­կա­նո­նը, սահ­մա­նում ենք հետ­ճա­շյա դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան ժամ և այլն: Մի՞­թե հնա­րա­վոր է են­թադ­րել, որ գնաց­քը կա­րող է շարժ­վել այն ա­րա­գու­թյամբ, ո­րը մեզ դուրս կբե­րի մար­դա­մեջ: Կամ ե­թե ան­գամ մենք կա­րո­ղա­նանք մեր գնաց­քի հոգ­նած լո­կո­մո­տի­վի փո­խա­րեն «Սապ­սան»-ի լո­կո­մո­տիվ կցել մեր շար­ժա­կազ­մին, ինչ ար­դյուն­քի կհաս­նենք: Ի­հար­կե՝ ցա­վա­լի: Մեր գնաց­քը պար­զա­պես մաս-մաս կլի­նի ըն­թաց­քի մեջ, կփլ­վի և դուրս կթռ­չի գծե­րից:


Ա­ռա­ջարկ­վող ծրագ­րե­րով հնա­րա­վոր չէ ա­պա­հո­վել հան­րա­յին ողջ նե­րու­ժի կենտ­րո­նա­ցում: Հա­սա­րա­կու­թյան և տն­տե­սու­թյան կա­ռուց­վածքն ու բո­վան­դա­կու­թյու­նը փո­խե­լու հա­վակ­նող այդ ծրագ­րե­րը շր­ջան­ցում են հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տեր՝ շատ ա­վե­լին, քան կա­րող են ընդ­գր­կել: Հետևա­բար կձա­խող­վեն նաև ընդ­հա­նուր նպա­տակ­նե­րի ձևա­վո­րումն ու վե­րաի­մաս­տա­վո­րու­մը: Այլ բան հնա­րա­վոր չէ, քա­նի որ փո­խել է պետք ոչ միայն լո­կո­մո­տի­վը, ոչ միայն շար­ժա­կազ­մը, այլև գծե­րը: ՈՒ­ղին:
Այս ա­ռու­մով ար­ժե անդ­րա­դառ­նալ Կա­րեն Ճշ­մա­րի­տյա­նի բարձ­րա­ձայ­նած հար­ցե­րին, ո­րոնց վե­րա­բե­րյալ նա իր մտա­հո­գու­թյուն­ներն էր ներ­կա­յաց­րել հան­րու­թյա­նը: Պա­րոն Ճշ­մա­րի­տյանն իր ու­ղեր­ձում խո­սում է ար­դյու­նա­վետ, ու­նի­վեր­սալ տն­տե­սա­կան մո­դե­լի փնտր­տու­քի մա­սին և հարց է տա­լիս. «Ինչ­պե՞ս վա­րել տն­տե­սու­թյու­նը, ինչ­պե՞ս կազ­մա­կեր­պել այն, որ­պես­զի այն լի­նի ար­դյու­նա­վետ, ար­դյոք կա՞ որևէ ու­նի­վեր­սալ լու­ծում, մո­դել դե­ղա­մի­ջոց»:


Այս հար­ցադ­րումն ինձ հի­շեց­նում է հայտ­նի ա­նեկ­դո­տը x-ի մա­սին: Ով­քեր չեն լսել, կամ ար­դեն մո­ռա­ցել են այն, հի­շեց­նեմ: Հայ­րը տես­նե­լով, որ տղան մա­թե­մա­տի­կա­յի տետ­րի ա­ռաջ նս­տած ա­պար­դյուն չար­չար­վում է, հե­տաքր­քր­վում է, թե բանն ինչն է: Տղան պա­տաս­խա­նում է, որ փոր­ձում է գտ­նել x-ը: Հայ­րը, մի պահ պայ­ծա­ռա­նա­լով, դի­մում է տղա­յին.
-Մեր ժա­մա­նակ էլ, կար­ծեմ, ո­րո­նում էին այդ x-ը: Փաս­տո­րեն մինչև հի­մա չեն գտել:
Պա­րոն Ճշ­մա­րի­տյա­նի հար­ցադ­րու­մը ու­նի­վեր­սալ տն­տե­սա­կան մո­դե­լի փնտր­տու­քի մա­սին մա­թե­մա­տի­կո­րեն հա­վա­նա­բար կն­շա­նա­կեր ստեղ­ծել մի հա­վա­սա­րում, ո­րը կպա­րու­նա­կի բո­լոր խն­դիր­նե­րի լու­ծու­մը: Սա ինչ-որ տեղ հի­շեց­նում է այն կա­խար­դա­կան փայ­տի­կը, ո­րը փնտ­րել և մինչև հի­մա չեն գտել մեր վար­չա­պե­տե­րը:


Ի­րո­ղու­թյունն այն է, որ այդ­պի­սի հա­վա­սա­րում կամ բա­նաձև (կամ ու­նի­վեր­սալ հա­մա­պի­տա­նի լու­ծում) գո­յու­թյուն ու­նե­նալ չի կա­րող: Յու­րա­քան­չյուր պա­հանջ, յու­րա­քան­չյուր խն­դիր, յու­րա­քան­չյուր ի­րա­վի­ճակ ու­նի իր սկզբ­նա­կան տվյալ­նե­րը (կոոր­դի­նատ­նե­րը, ար­ժեք­նե­րը, ար­գու­մենտ­նե­րը) և լուծ­ման իր ալ­գո­րիթ­մը, ին­չը կա­րող է ո­րո­շա­կի կապ (ֆունկ­ցիա) ստեղ­ծել սկզբ­նա­կան վի­ճա­կի (x) և ստաց­վող վի­ճա­կի (y) միջև:
Սա նշա­նա­կում է, որ մեր այ­սօր­վա վի­ճա­կում նույն­պես մենք ոչ թե պետք է փնտ­րենք սկզբ­նա­կան ար­ժեք­նե­րից ան­կախ վերջ­նա­կան ար­դյու­նա­վետ լու­ծում ա­պա­հո­վող ինչ-որ կա­խար­դա­կան ֆունկ­ցիա, այլ կա­րո­ղա­նանք մեր վի­ճա­կը գնա­հա­տել բո­լոր (քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան, ազ­գա­յին…) կա­ղա­պար­նե­րից դուրս և ըստ այդմ ձևա­կեր­պենք այն ա­նե­լիք­նե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, ո­րոնք կա­րող են ա­պա­հո­վել այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյան ցան­կա­լի վե­րա­փո­խու­թյու­նը:
(շարունակելի)


Վահ­րամ ԲԱ­ՅԱ­ԴՅԱՆ
«Գա­լիք» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ

Դիտվել է՝ 4220

Մեկնաբանություններ